
85 просмотры
Բնության գրկում ակտիվ հանգստանալը, ավազի վրա խաղալը, մրգերի առատությունը և այլ նախապայմաններ երեխաների մոտ հաճախ առաջացնում են ճիճվակրություն (հելմինթոզ): Ô±ÕµÕ¶ Õ¯Õ¡Ö€Õ¸Õ² Õ§ Õ°Õ¡Õ¶Õ¤Õ«ÕºÕ¥Õ¬ Õ¶Õ¡Ö‡ Õ´Õ¥Õ®Õ¡Õ°Õ¡Õ½Õ¡Õ¯Õ¶Õ¥Ö€Õ« Õ´Õ¸Õ¿: Õ"Õ¥Ö€ Õ°Õ¡Õ¶Ö€Õ¡ÕºÕ¥Õ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Õ°Õ¡Õ´Õ¡Ö€Õ¾Õ¸Ö'Õ´ Õ§ Õ¶ÕºÕ¡Õ½Õ¿Õ¡Õ¾Õ¸Ö€ Õ£Õ¸Õ¿Õ« Õ¡ÕµÕ¤ Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« Õ¿Õ¡Ö€Õ¡Õ®Õ´Õ¡Õ¶ Õ°Õ¡Õ´Õ¡Ö€: Հելմինթները սնվում են մարդու օրգանիզմի համար նախատեսված սննդով, խախտում են սննդի ներծծման պրոցեսները մարսողական ուղղում` բերելով նյութափոխանակության խանգարումների: Սա հատկապես մեծ նշանակություն ունի մանկական հասակում: Սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի, մակրո- և միկրոէլեմենտների պակասությունը երեխայի օրգանիզմում բերում է սակավարյունության, ավիտամինոզների, ֆիզիկական և նաև մտավոր զարգացման դանդաղեցման: Մակաբույծների նյութափոխանակության արգասիքները թունավոր ազդեցություն են թողնում մարդու օրգանիզմի վրա` բերելով ալերգիզացիայի: Սա, իր հերթին, իջեցնում կամ խաթարում է օրգանիզմի դիմադրողականությունը մանրէային, վիրուսային և այլ վարակների նկատմամբ: Հելմինթոզների ընթացքը և ախտանիշները Մասնագետների գնահատմամաբ նախադպրոցական տարիքի երեխաների 10-ից 8-ը վարակված են որդերով: Միայն ամեն երրորդ հիվանդացած երեխայի մոտ են հայտնաբերվում հիվանդության ախտանիշներ: Արդյունքում չի նշանակվում համապատասխան հետազոտում և գանգատների իրական պատճառը մնում է չբացահայտված: Հեմիլթոզներին բնորոշ է հիվանդության ինչպես դանդաղ և խրոնիկական, այնպես էլ` սուր ընթացքը: Սուր ընթացքով հեմինթոզներին բնորոշ են ընդհանուր ալերգիկ ռեակցիաներ` տենդ, մաշկի կրկնվող ցանավորում և քոր, այտուցներ` ինչպես տեղային, այնպես էլ տարածուն, լիմֆատիկ հանգույցների մեծացում, ցավեր մկաններում և հոդերում, շնչառական ուղիներում բորնոքային երևույթներ, ցավեր որովայնում և դիսպեպսիա: Այդ պատճառով, եթե երեխան հիվանդանում է և ախտորոշումը պարզ չէ, արդարացի կլինի կատարել նաև հետազոտություն հելմինթների հայտնաբերման ուղղությամբ: Հայտնի են դեպքեր, երբ երեխային (երբեմն նաև մեծահասակին) երկարատև բուժում են ալերգիկ հիվանդություններից և հետո պարզվում է, որ այդ ալերգիաների պատճառը ճիճվակրությունն է: Հաճախ են հանդիպում դիսբակտերիոզի երևույթներ: Ծանր վիճակներում որդերը կարող են փակել աղիքի լուսանցքը, առաջացնելով աղիքային սուր անանցանելիություն: Ô»Õ¶Õ¹Õ¸Ö'Õž Õ¥Õ¶ Õ°Õ¡Õ³Õ¡Õ Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ¥Ö€Õ¥ÕÕ¡Õ¶Õ¥Ö€Õ¨ Հասուն մարդու օրգանիզմում "ինտերվենտ" հելմինթների դեմ գործում են եռակի պաշտպանիչ պատնեշներ` թքի ֆերմենտներ, ստամոքսի թթվային միջավայր, աղիների տեղային իմունիտետ: Մանկական հասակում պաշտպանիչ մեխանիզմները դեռ ձևավորված չեն լինում, իսկ ստամոքսի թթվային մակարդակն ավելի ցածր է լինում, քան հասուն մարդու մոտ: Դրա հետ մեկտեղ երեխաներն անպայման ուզում են փորձել յուրաքանչյուր առարկայի համ: Հենց այս գործոններով էլ հելմինթոզները դառնում են առավելապես մանկական պրոբլեմ: Ինչպե՞ս ազատվել «անկոչ հյուրերից» ÕŠÕ¡ÕµÖ"Õ¡Ö€Õ¨ Õ¸Ö€Õ¤Õ¥Ö€Õ« Õ¤Õ¥Õ´ ÕºÕ¡Ö€Õ¿Õ¡Õ¤Õ«Ö€ Õ§: Զենտել դեղամիջոցն առավել է նրանով, որ ազդում է հելմինթների տարբեր տեսակների վրա` հատկապես սրատուտերի, ասկարիդների, ինչպես նաև առավել հազվադեպ հանդիպող ժապավենաձև որդերի: Զենտելը գործնականորեն չի ներծծվում աղեստամոքսային համակարգից, որի հետևանքով մարդու օրգանիզմի վրա կողմնակի վնասակար ազդեցություն չի թողնում: Դեղամիջոցը շատ հարմար է երեխաների մոտ հելմինթոզների բուժման համար, որովհետև արտադրվում է ոչ միայն հաբերի, այլ նաև հաճելի համով օշարակի ձևով, որին երեխան կվերաբերվի ոչ որպես դեղամիջոցի: Հայաստանում հաճախ հանդիպող հելմինթոզների մեծ մասի բուժման համար բավարար է Զենտելի համապատասխան դեղաչափի միանվագ ընդունումը: Զենտելը ցուցված է նաև երեխաների մոտ հաճախ հանդիպող լյամբլիոզների բուժման համար: Նյութի աղբյուրը՝ doctors.am