
87 просмотры
ՀՀ ԱՆ «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական» կենտրոնն այսօր նշում է Հայաստանի Հանրապետությունում մաշկասեռավարակաբանական ծառայության և Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մաշկաբանության և սեռավարակաբանության» ամբիոնի հիմնադրման 95 ամյակը: Այս կապակցությամբ տոնական միջոցառում է տեղի ունեցել կենտրոնում: «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական» կենտրոնի տնօրեն Միքայել Սահակյանը պատմական ակնարկ է ներկայացրել՝ տեղեկացնելով, որ 1921 թվականին, Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո, Երևանի քաղաքային ամբուլատորիայում բացվեց մաշկավեներաբանական կաբինետ, որը և հիմք հանդիսացավ Հայաստանում մաշկասեռավարակաբանական ծառայության ստեղծման համար: Կաբինետի վարիչը դոցենտ Դ.Տեր-Գրիգորյանն էր, ով սկսեց բժիշկների համար մասնագիտական եռամսյա վերապատրաստումներ իրականացնել՝ Երևանը, Լենինականը և Կիրովականը մաշկավեներաբաններով համալրելու համար: Նույն տարվա վերջերին այս քաղաքների ամբուլատորիաներում ևս ստեղծվեցին մաշկավեներաբանական կաբինետներ: Միաժամանակ, հիմնադրվեց Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը, և ուսանողներին սկսեց դասավանդվել «մաշկավեներոլոգիա» առարկան՝ որպես առանձին նոզոլոգիա: Ներկայացվել է նաև վերջին երկու տարվա ընթացքում կենտրոնում իրականացված աշխատանքները: Կարևորվել է այն հանգամանքը, որ կենտրոնի գործունեությանը ներգրավվել են մաշկաբանության և սեռավարակաբանության ոլորտին առնչվող մասնագետներ՝ ուրոլոգներ, գինեկոլոգներ, նաև դիագնոստիկ ծառայություն, ինչն այցելուների համար նկատելի հարմարավետություն է ապահովում: Հարկ է նշել, որ այսօր ծառայության հիմնական առանցքը և գիտամեթոդական համակարգումը կատարում է ՀՀ ԱՆ «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական» կենտրոնը, որն իրականացնում է բուժագիտամանկավարժական գործունեություն, քանի որ հենց այստեղ են տեղակայված և գործում Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի արդեն երկու՝ «մաշկաբանության և սեռավարակաբանության» և «մաշկավեներաբանության և կոսմետոլոգիայի» ամբիոնները` իրենց պրոֆեսորադասխոսական անձնակազմով: Հանդիսության ընթացքում երկարատև ու արդյունավետ աշխատանքի համար ՀՀ առողջապահության նախարարի պատվոգրերով են պարգևատրվել Կարեն Բաբայանը, Խաչիկ Խաչիկյանը, Էդուարդ Դանիելյանը: Հանդիսության ավարտին ներկայացվել է կենտրոնի զարգացման և արդիականացման տեսլականը, ինչպես նաև ծրագրերը, որոնք իրականություն կդառնան առաջիկայում: Õ€Õ€ Ô±Õ¼Õ¸Õ²Õ»Õ¡ÕºÕ¡Õ°Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¶Õ¡ÕÕ¡Ö€Õ¡Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶