
175 просмотры
Հարցազրույց մաշկաբան-սեռավարակաբան Կարեն Վարդանյանի հետ: - Բժիշկ Վարդանյան, Ի՞նչ է իրենից ներկայացնում մաշկի պապիլոման : -Մաշկի պապիլոմա հասկացողության ներքո հասարակության մեջ ընդունված է կոչել գրեթե ցանկացած բարորակ գոյացություն: Սակայն իրականաում պապիլոման վիրուսային ծագման խնդիր է` պայմանավորված մարդու պապիլոմա վիրուսով (HPV), որն ի դեպ, կարող է ախտահարել ոչ միայն մաշկը, այլ նաև լորձաթաղանթը: -Ô±ÕµÕ½Õ«Õ¶Ö"Õ¶, Õ¤Ö€Õ¡Õ¶Ö" Õ¿Õ¡Ö€Õ¢Õ¥Ö€Õ¡Õ¯Õ¥Õ¬Õ¸Ö' Õ¯Õ¡Ö€Õ«Ö" Õ¯Õ¡Õž: -Այո, միանշանակ, քանզի բուժական մոտեցումը, որ կիրառվում է պապիլոմա վիրուսով պայմանավորված խնդրի ժամանակ, հնարավոր է, որ կիրառելի չէ այլ ծագման գոյացությունների դեպքում: -Ô»Õ½Õ¯ Õ«Õ¶Õ¹ÕºÕ¥ÕžÕ½ Õ¿Õ¡Ö€Õ¢Õ¥Ö€Õ¥Õ¬ Õ¤Ö€Õ¡Õ¶Ö": -Ô²ÕªÕ·Õ¯Õ¡Õ£Õ«Õ¿Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¢Õ¶Õ¡Õ£Õ¡Õ¾Õ¡Õ¼Õ¸Ö'Õ´ ÕºÕ¡ÕºÕ«Õ¬Õ¸Õ´Õ¡ Õ¾Õ«Ö€Õ¸Ö'Õ½Õ¸Õ¾ ÕºÕ¡ÕµÕ¡Õ´Õ¡Õ¶Õ¡Õ¾Õ¸Ö€Õ¾Õ¡Õ® ÕÕ¶Õ¤Õ«Ö€Õ¶Õ¥Ö€Õ¨, Õ¨Õ½Õ¿ Õ¯Õ¬Õ«Õ¶Õ«Õ¯Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¡Ö€Õ¿Õ¡Õ°Õ¡ÕµÕ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« Õ¢Õ¡ÕªÕ¡Õ¶Õ¾Õ¸Ö'Õ´ Õ¥Õ¶ Õ¹Õ¸Ö€Õ½ Õ°Õ«Õ´Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¥Õ¶Õ©Õ¡ÕÕ´Õ¢Õ¥Ö€Õ«: Առաջինը ՝ հասարակ կամ վուլգար գորտնուկներն են: Առավելապես հանդիպում են երիտասարդների մոտ, բայց կարող են արձանագրվել ցանկացած տարիքում: Հիմնականում տեղակայված են լինում ափերի վրա, և իրենցից ներկայացնում են հանգուցիկավոր գոյացություններ: Որևէ սուբյեկտիվ զգացողությամբ չեն ուղեկացվում, եթե չեն վնասվում, բորբոքվում կամ ճնշվում: Երկրորդը ՝ տափակ կամ պատանեկան գորտնուկներն են: Սրանք ևս հանդիպում են երիտասարդների մոտ: Հիմնականում տեղակայված են լինում դեմքի շրջանում: Ունեն, աննշան մաշկից տարբերվող գունավորում ու բարձրություն: Չեն ուղեկցվում որևէ զգացողությամբ, երբեմն կարող են թեփոտվել: Առավելապես պատճառում են կոսմետիկ տհաճություն: Երրորդը ՝ ներբանային գորտնուկներն են: Առանձնացվում են հիմնականում տեղակայումից ելնելով: Ի տարբերություն այլ տեսակների, սրանք գտնվելով անընդհատ ճնշման տակ, մաշկից գրեթե չեն բարձրանում ու բնորոշ է ներսփռանքային աճը: Գրեթե միշտ ուղեկցվում են ցավի զգացողությամբ, մինչև անգամ ստիպելով սահմանափակել քայլքը: Արտաքին տեսքով շատ նման են կոշտուկների: Մյուսը սեռական գորտնուկներն են, կամ սրածայր կոնդիլոմաները: Սրանք մի մեծ խումբ են, որոնք ախտահարում են սեռական օրգաններն և հարսեռական հատվածների մաշկն ու լորձաթաղանթները: Վաղուց ի վեր, դիտարկվում են սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների շարքում: -Իսկ հատկապես ի՞նչ վտանգ են դրանք ներկայացնում մարդու առողջության համար: –Նախ լինելով վիրուսային ծագման ու վարակիչ խնդիրներ, դիտարկվում են նաև էպիդեմիոլոգիական տեսանկյունից: Անգամ հասարակ ու տափակ գորտնուկների դեպքում, որոնք սուբյեկտիվ զգացողություններով չեն ուղեկցվում, խոսել միայն կոսմետիկ տհաճության մասին չի կարելի, քանզի ունեն տարածվելու նույն մարդու, և/կամ այլ անձանց մոտ հպավարակելիթյան հատկությամբ պայմանավորված: Սեռական գորտնուկների դեպքում, բացի կոսմետիկ տհաճությունից, որևէ զգացողությամբ զուգակցվել կամ չզուգակցվելուց զատ, կարևոր մի հանգամանքի վրա կուզեմ ուշադրություն դարձնենք: Տարբեր գրականությամբ միջինում 50 ենթատիպեր են նշվում պապիլոմա վիրուսի, որոնցից որոշներն ունեն խիստ օնկոգեն հատկություն, այսինք հակում ունեն չարորակ գոյացություններ առաջացնելու: Մասնավորապես` վիճակագրական տվյալներով, արգանդի վզիկի քաղցկեղ ունեցող կանանց գրեթե 100%-ի մոտ դրական են մարդու պապիլոմա վիրուսի նկատմամբ լաբորատոր թեստերը: Կա նաև ապացուցված կապ առնանդամի քաղցկեղի ու պապիլոմա վիրուսի միջև: Առանձնահատուկ զգուշավորություն է պետք դրսևորել կանանց դեպքում, քանզի խնդիրը տեղակայված լինելով արգանդի վզիկի վրա, տեսանելի չէ պացիենտի համար, ու չուղեկցվելով որևէ զգացողությամբ, կարող է երկար ժամանակ մնալ չբացահայտված և հայտնաբերվել ավելի ուշ փուլերում: Տղամարկանց մոտ խնդիրը հիմնականում առավել վաղ փուլում է ախտորոշվում, քանզի տեսանելի է լինում սեռական օրգանների շրջանում: - Ô»Õ½Õ¯ Õ«Õ¶Õ¹ÕºÕ¥ÕžÕ½ Õ¡ÕÕ¿Õ¸Ö€Õ¸Õ·Õ¥Õ¬ Ö‡ Õ¢Õ¸Ö'ÕªÕ¥Õ¬ Õ¡ÕµÕ¶: –Ախտորոշման տարբեր մեթոդներ կան, սկսած պացիենտի զննումից, անամնեստիկ տվյալների հավաքագրումից, ու դրանց համադրումից բժշկի կողմից, մինչև լաբորատոր ու գործիքային հետազոտություններ: Ամեն դեպքում հստակ ախտորոշում դրվում է բուժ հաստատությունում ու բժշկի կողմից: Շատ կարևոր է դրանք տարբերակել նման կլինիկական պատկեր ունեցող, բայց սկզբունքորեն այլ ծագում ունեցող խնդիրներից, ինչն այնքան էլ դյուրին գործ չէ, անգամ բժիշկների համար: Նման դեպքերում օգնության են հասնում ախտորոշման լաբորատոր ու գործիքային մեթոդները: Որպես օրինակ նշեմ լայն կոնդիլոմաները երկրորդային սիֆիլիսի ժամանակ: Ունենալով քիչ, թե շատ նման տեսք և տեղակայվելով նույն տեղամասերում, հաճախ կարող են շփոթություն առաջացնել, առաջ բերելով ախտորոշման հաստատման լրացուցիչ մեթոդների կիրառման անհրաժեշտություն: Բուժական մոտեցումներն ունեն երկու հիմնական ուղղություն: Գերաճական հյուսվածքի (գորտնուկի) դեստրուկտիվ միջամտություններ, որոնք խորհուրդ է տրվում իրականացնել բացառապես բժշկի կողմից: Նման միջամտությունների տեսակներն էլ են բազմազան ու մանրամասն ներկայացվելով պացիենտին՝ կայացվում է համատեղ որոշում բժշկի ու պացիենտի կողմից, հենվելով դրանց դրական ու բացասական կողմերի վրա, ու յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար ընտրվում մաքսիմալ ընդունելին: Այդ ամենն իհարկե հիմնականում զուգակցվում է դեղորքային բուժման հետ, որը ներառում է հակավիրուսային միջոցներ և իմուն համակարգի սպեցիֆիկ խթանիչներ: Նշեմ, որ ցանկացած մեթոդի դեպքում, այնուամենայնիվ կա կրկնման հավանականություն, ուստի խորհուրդ է տրվում սահմանել դինամիկ հսկողություն առնվազն 6 ամսից մինչև 1 տարի, անգամ կլինիկական լավացումից հետո: Դինամիկ հսկողություն սահմանվում է նաև զուգընկերոջ, կամ զուգընեկերուհու համար, քանզի չկա հստակ սահմանաված գաղտնի շրջան (վարակումից մինչև կլինիկական ախտանիշների դրսևորման ժամանակահատվածն է): – Ամփոփելով, Ձեր խորհուրդը մեր ընթերցողներին: –Ցանկացած գանգատի, կամ անգամ կասկածի դեպքում ստանալ մաշկաբան–սեռավակաբանի խորհրդատվություն: Սեռական խնդիրներից խուսափելու համար ունենալ փոխադարձ հավատարիմ զույգ, զերծ մնալ անպաշտպան սեռական հարաբերություններից: Մաղթում եմ քաջ առողություն բոլորին, ու ցանկանում հիշեցնել, որ ցանկացած խնդրի կանխարգելում առավել դյուրին է, քան հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումներն ամբողջությամբ վերցված: Զրուցեց՝ Իրինա Սարգսյանը http://astghikmc.am/hy/karen-vardanyan/