
115 просмотры
Մետաբոլիկ համախտանիշ (հոմանիշներ. մետաբոլիկ X համախտանիշ , Reaven համախտանիշ, ինսուլինի նկատմամբ կայունության համախտանիշ), ընդերային ճարպի զանգվածի ավելացում, ինսուլինի նկատմամբ ծայրամասային հյուսվածքների զգայունության իջեցում և հիպերինսուլինեմիա , որոնք խախտում են ածխաջրային , ճարպային , պուրինային փոխանակությունը, ինչպես նաև առաջացնում են զարկերակային գերճնշում : Համաձայն H. Arnesen -ի՝ (1992)՝ մետաբոլիկ համախտանիշի տակ հասկանում են հինգ խանգարումներից նվազագույնը երկու զուգակցումը․ ինսուլինի նկատմամբ կայունություն՝ ածխաջրերի նկատմամբ տոլորանտության իջեցմամբ և հիպերինսուլինեմիա դիսլիպոպրոտեիդեմիա հիպերտրիգլիցերիդեմիայի հետ և բարձր խտության լիպոպրոտեիդների մակարդակի իջեցում թրոմբագոյացման հակում և արյան պլազմայում պլազմինոգենի ակտիվատորի ինհիբիտորի մակարդակի ավելացում զարկերակային գերճնշում՝ բարձրացած սիմպաթիկ նյարդային համակարգի ակտիվության ֆոնին տարածուն ճարպակալում՝ դռներակում ազատ ճարպաթթուների բարձրացած արտազատման հետ: Մետաբոլիկ համախտանիշ. ժամանակակից բժշկության առավել արդի խնդիրներից մեկը՝ կապված անառողջ ապրելակերպի վարման հետ: «Առողջ ապրելակերպ» հասկացությունն իր մեջ ներառում է ռացիոնալ սնուցում , մարմնի նորմալ քաշի պահպանում, տարիքին համապատասխան և կանոնավոր ֆիզիկական ակտիվություն, ալկոհոլից և ծխախոտից հրաժարում: Ռիսկի խումբ Մետաբոլիկ համախտանիշի հայտնաբերման ռիսկի խմբին են պատկանում հիվանդության ինչպես նախնական նշաններ, այնպես էլ բարդություններով անձինք, որոնցից են՝ Ô¶Õ¡Ö€Õ¥Õ¯Õ¥Ö€Õ¡Õ¯Õ¡ÕµÕ«Õ¶ Õ£Õ¥Ö€Õ³Õ¶Õ·Õ¸Ö'Õ´ Տիպ 2 շաքարային դիաբետ (կամ նախադիաբետ ) Õ"Õ¡Ö€Õ´Õ¶Õ« Õ°Õ¡Õ¾Õ¥Õ¬ÕµÕ¡Õ¬ Ö"Õ¡Õ· Ö‡ Õ³Õ¡Ö€ÕºÕ¡Õ¯Õ¡Õ¬Õ¸Ö'Õ´ ՍԻՀ-ն առկայություն, ծայրամասային անոթների հիվանդություն, ցերեբրովասկուլյար հիվանդություններ ՝ աթերոսկլերոզի հետ կապված Հիպերլիպիդեմիայով , ճարպակալմամբ, շաքարային դիաբետով կամ ՍԻՀ-ն ունեցող արյունակիցներ Սակավաշարժ ապրելակերպ Ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ Էրեկտիլ դիսֆունկցիա Միզաթթվի փոխանակության խանգարում ( հիպերուրիկեմիա կամ հոդատապ ) Կանանց մոտ դաշտանադադարի շրջան Ô±ÕÕ¿Õ¡Õ®Õ¡Õ£Õ¸Ö'Õ´ Համաձայն ժամանակակից պատկերացումների, մետաբոլիկ համախտանիշի դրսևորումների հիմքում ընկած է առաջնային ինսուլինային կայունությունը և ուղեկցող հիպերինսուլինեմիան: Կանանց մոտ հանդիպման հաճախականությունը դաշտանադադարի շրջանում աճում է: Տվյալ համախտանիշն ունի գենետիկ հիմք, նրա զարգացմանն են նպաստում հավելյալ, կալորիաներով հագեցած սնուցումը, սակավաշարժությունը , որոշ հիվանդություններ կամ ինսուլին անտագոնիստ-դեղամիջոցների ընդունումը: Մարմնի բարձրացած զանգվածի ցուցանիշ ունեցող անձանց մոտ գլյուկոզի օգտագործումը 30-40%-ով իջնում է: Ճարպակալումը հանդիսանում է բարձր մահացությամբ սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման անկախ ռիսկի գործոն: Տարբերում են նրա 2 տեսակ՝ անդրոիդ և գինեկոիդ: Անդրոիդ տեսակն արտահայտվում մարմնի վերին մասում ճարպի ավելցուկային կուկատումով՝ վերջինիս անհավասար բաշխմամբ և որովայնի ու վիսցերալ (ընդերային) ճարպի քանակի ավելացմամբ: Վերջույթների և հետույքի վրա ճարպի քանակը քիչ է: Այդպիսի ճարպակալումն անվանում են աբդոմինալ: Ô±ÕÕ¿Õ¸Ö€Õ¸Õ·Õ´Õ¡Õ¶ Õ¹Õ¡ÖƒÕ¡Õ¶Õ«Õ·Õ¶Õ¥Ö€ Հիմնական նշաններ՝ կենտրոնական (աբդոմինալ) տեսակի ճարպակալում - գոտկատեղի տրամագիծն ավելի քան 80 սմ կանանց և ավելի քան 94 սմ տրամագիծ տղամարդկանց մոտ ( եվրոպեոիդների համար): Ինչպես նաև չափում են մարմնի զագվածի ցուցանիշը ՝ ճարպակալման և սիրտանոթային ռիսկի աստիճանի գնահատման համար: Õ"Õ¡Ö€Õ´Õ¶Õ« Õ¦Õ¡Õ¶Õ£Õ¾Õ¡Õ®Õ« Õ¿Õ¥Õ½Õ¡Õ¯ ՄԶՑ(գմ/մ ² ) Ուղեկցող հիվանդությունների ռիսկ Մարմնի զանգվածի դեֆիցիտ <18,5 ցածր (ուրիշ հիվանդությունների բարձրացած ռիսկ) Õ"Õ¡Ö€Õ´Õ¶Õ« Õ¶Õ¸Ö€Õ´Õ¡Õ¬ Ö"Õ¡Õ· 18,5—24,9 Õ½Õ¸Õ¾Õ¸Ö€Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ"Õ¡Ö€Õ´Õ¶Õ« Õ°Õ¡Õ¾Õ¥Õ¬ÕµÕ¡Õ¬ Ö"Õ¡Õ· 25,0—29,9 մեծացած I Õ¡Õ½Õ¿Õ«Õ³Õ¡Õ¶Õ« Õ³Õ¡Ö€ÕºÕ¡Õ¯Õ¡Õ¬Õ¸Ö'Õ´ 30,0—34,9 Õ¢Õ¡Ö€Õ±Ö€ II Õ¡Õ½Õ¿Õ«Õ³Õ¡Õ¶Õ« Õ³Õ¡Ö€ÕºÕ¡Õ¯Õ¡Õ¬Õ¸Ö'Õ´ 35,0—39,9 Õ·Õ¡Õ¿ Õ¢Õ¡Ö€Õ±Ö€ III Õ¡Õ½Õ¿Õ«Õ³Õ¡Õ¶Õ« Õ³Õ¡Ö€ÕºÕ¡Õ¯Õ¡Õ¬Õ¸Ö'Õ´ 40 չափազանց բարձր Հավելյալ չափանիշներ՝ Զարկերակային գերժնշում ( ԶՃ ՝ 140/90 մմ ս.ս.-ից ավելի) Տրիգլիցերիդների քանակի բարձրացում 1,7 մմոլ/լ-ից ավելի ԲԽԼՊ -ի մակարդակի իջեցում 1,0 մմոլ/լ-ից ցածր տղամարդկանց և 1,2 մմոլ/լ-ից ցածր կականց մոտ ՑԽԼՊ -ի մակարդակի ավելացում ավելի քան 3,0 մմոլ/լ Քաղցած վիճակում հիպերգլիկեմիա (արյան պլազմայում գլյուկոզի մակարդակը 6,1 մմոլ/լ-ից ավելի) Գլյուկոզի նկատմամբ տոլերանտության խանգարում - արյան պլազմայում գլյուկոզի տոլերանտության թեստից 2 ժամ անց գլյուկոզի մակարդակը 7,8-11,1 մմոլ/լ-ի սահմաններում է Մեկ հիմնական և երկու հավելյալ չափանիշներ հաստատում են «մետաբոլիկ համախտանիշ» ախտորոշումը: Ô²Õ¸Ö'ÕªÕ¸Ö'Õ´ Առաջին հերթին բուժումը պետք է ուղղված լինի հավելյալ քաշի խնդրի լուծմանը, որին հասնում են հիմնականում ոչ դեղորայքային մեթոդներով: Անհրաժեշտ է ավելացնել շարժողական ակտվիվությունը, նվազեցնել ընդունվող սննդի կալորիաները և կիրառվող սննդի բաղադրությունը դարձնել ռացիոնալ: Մետաբոլիկ համախտանիշի բուժումը հանդիսանում է կոմպլեքսային և իր մեջ է ներառում՝ Õ¡ÕºÖ€Õ¥Õ¬Õ¡Õ¯Õ¥Ö€ÕºÕ« ÖƒÕ¸ÖƒÕ¸ÕÕ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ բուժում՝ Õ³Õ¡Ö€ÕºÕ¡Õ¯Õ¡Õ¬Õ¸Ö'Õ´ Õ¡Õ®ÕÕ¡Õ»Ö€Õ¡ÕµÕ«Õ¶ ÖƒÕ¸ÕÕ¡Õ¶Õ¡Õ¯Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ ÕÕ¡Õ¶Õ£Õ¡Ö€Õ¸Ö'Õ´ Õ¤Õ«Õ½Õ¬Õ«ÕºÕ«Õ¤Õ¥Õ´Õ«Õ¡ Õ¦Õ¡Ö€Õ¯Õ¥Ö€Õ¡Õ¯Õ¡ÕµÕ«Õ¶ Õ£Õ¥Ö€Õ³Õ¶Õ·Õ¸Ö'Õ´ Չբալանսավորված սննդային օրաբաժինը կարող է համալրվել հարստացված վիտամիններով, սննդային հանքանյութերի հավելումներով՝ սննդային թելիկների հիմքի վրա պատրաստված: Անհրաժեշտության դեպքում կիրառվում են հատուկ դեղամիջոցներ և ծայրահեղ դեպքերում՝ վիրաբուժական միջամտություն ( ստամոքսային կամ բիլիոպանկրեատիկ շունտավորում )։ Հեշտ յուրացվող ածխաջրերի քանակը սննդակարգում պետք է կազմի ընդհանուր սննդային կալորիաների 30%-ից պակաս, ճարպերինը՝ 10%-ից պակաս: Կատարվում է գլյուկոզի զգայունության խանգարման շտկում: Զարկերակային գերճնշման բուժման համար կիրառվում են համապատասխան դեղորայքներ ( մոքսոնիդին — դրական է ազդում գլյուկոզի փոխանակության վրա, ինչպես նաև ԱՓՖ–ի ինհիբիտորներ, կալցիումի անտագոնիստներ, սարտաններ — չեզոք ձևով են ազդում գլյուկոզի փոխանակության վրա)։ Բետա ադրենոպաշարիչները և միզամուղները կիրառում են զգուշությամբ՝ գլյուկոզի փոխանակության վրա բացասական ազեցության հետ կապված։ Դիաբետով հիվանդ անձանց մոտ զարերակային ճնշումն իջեցվում է մինչև 130/85, առանց դրա — 140/90 մմ ս․ս․։ Ճարպային փոխանակության խանգարման բուժման համար հիմանականում կիրառում են ֆիբրատներ ( ֆենոֆիբրատ )՝ տրիգլիցերիդների մակարդակն իջեցնելու և ԲԽԼՊ–ի մակարդակն ավելացնելու հետ կապված։ Բարձր շաքարի բուժման համար կիրառվող դեղորայքներն արյան մեջ կարող են ցուցաբերել բարենպաստ ազդեցություն խոլեստերինի և զարկերակային ճնշման վրա։ Դեղորքայքային դաս — թիազոլիդոններ․ պիոգլիտազոն (Գլյուտազոն), նվազեցնում են պսակաձև զարկերակների պատի հաստությունը։ Մետֆորմին — դեղորայք, որը սովորաբար կիրառվում է տիպ 2 շաքարային դիաբետի բուժման համար, օգնում է կանխարգելել ՄՀ ունեցող անձանց մոտ շաքարային դիաբետի սկիզբը։ Մետաբոլիկ համախտանիշի բուժման էֆեկտիվությունը կախված է նրա վաղեմությունից։ Առավելագույն էֆեկտ պետք է սպասել արատավոր օղակի առաջացման ամենասկզբում, երբ ի հատ է գալիս հավելյալ քաշը։