
71 դիտում
Այս մասին հաղորդում է Tert.am-ը: Բոլորն էլ գիտեն, որ դեղամիջոցների մի մասը ստացվում է բնական միջոցներից, սակայն քչերը գիտեն, որ նման ազդեցության համար պարտադիր չէ վերամշակել օրգանական մթերքը և օգտագործել այն դեղորայքի տեսքով: Գոյություն ունեն սննդամթերքի տեսակներ, որոնք նույնքան արդյունավետ են, որքան դրանցից պատրաստված դեղամիջոցները: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը: Õ‰Õ«Õ¬Õ« ÕºÕ²ÕºÕ¥Õ² Այս պղպեղը պարունակում է մի նյութ՝ կապսաիցին, որն ազդում է որպես տեղային ցավազրկող միջոց արթրիտի և նմանատիպ այլ հիվանդությունների դեպքում: Կապսաիցինը մեղմում է հոդերի և ոսկորների մղկտուն ցավը: Բացի այդ, կծու սնունդը նպաստում է օրգանիզմում էնդորֆինի մակարդակի բարձրացմանը: Õ€Õ¶Õ¤Õ¯Õ¡Õ°Õ¡Õ¾ Հնդկահավի միսը, ինչպես և թռչնամսի այլ տեսակները, պարունակում է մեծ քանակությամբ տրիպտոֆան, որը սերոտոնինի քիմիական միացությունն է, իսկ սերոտոնինը դրական ազդեցություն է ունենում տրամադրութան վրա: Ô¿Õ¡Ö€Õ¿Õ¸Ö†Õ«Õ¬ Ինչպես օսլայով հարուստ ցանկացած այլ սննդամթերք՝ կարտոֆիլը (հատկապես քաղցր կարտոֆիլը) խթանում է սերոտոնինի արտադրությունը, ուստի վատ տրամադրության դեպքում խորհուրդ է տրվում կարտոֆիլով ուտեստներ օգտագործել: Բացի այդ, այս մթերքը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին A, ինչը նույնպես շատ օգտակար է: Սպանախ Վաղուց հայտնի է, որ տրամադրությունը բարձրացնելու համար հարկավոր է շատ սպանախ ուտել: Այն պարունակում է մեծ քանակությամբ մագնեզիում, որն օգնում է ազատվել սթրեսից և դրան ուղեկցող տհաճ ախտանշաններից: Սաղմոն Սաղմոնը հարուստ է Oմեգա-3 ճարպաթթուներով, ինչի շնորհիվ շատ ավելի օգտակար է, քան գլխուղեղի աշխատանքը խթանող դեղամիջոցները: Այս ձուկը կօգնի բարելավել մտավոր կարողությունները՝ խուսափելով կողմնակի բարդություններից, որոնք առաջանում են դեղամիջոցների օգտագործման դեպքում: Այս ճարպաթթուները պարունակվում են նաև ձկան մի շարք այլ տեսակներում: Ô¿Õ¡Õ¯Õ¡Õ¸ Կակաոն շոկոլադի և քաղցր կաթնային ըմպելիքների հիմնական բաղադրիչն է, որը պարունակում է մի շարք միացություններ, որոնք էներգիա են հաղորդում: Բացի այդ, կակաոն պարունակում է նաև թեոբրոմին, որը նույնպես նպաստում է տրամադրության բարձրացմանը: Õ‡Õ¡Ö"Õ¡Ö€ Պարտադիր չէ շաքարն օգտագործել շաքարավազի տեսքով: Նույն դրական ազդեցությունը կարելի է ստանալ նաև շաքարով հարուստ մրգերի միջոցով: Շաքարը էներգիայի հիմնական աղբյուրն է, ուստի այն ճիշտ օգտագործելու դեպքում կարելի է ավելի լավ արդյունք ստանալ, քան դեղատներում վաճառվող վիտամիններից, որոնք շատ ավելի վատ են յուրացվում: Սուրճ Բոլորն էլ գիտեն, որ սուրճն ու դրանում պարունակվող կոֆեինը խթանում են գլխուղեղի աշխատանքը, սակայն քչերը գիտեն, որ այս ըմպելիքը նաև հիանալի միջոց է գլխացավից ազատվելու համար: Մշկընկույզ (мускатный орех) Մեծ չափաբաժնով մշկընկույզ օգտագործելով կարելի է բուժել փորլուծությունը, սակայն այն ազդում է նաև գիտակցության վրա, ուստի խորհուրդ չի տրվում փորձարկումներ անել: Սակայն ամեն դեպքում վաղուց արդեն ապացուցված է, որ այս մթերքը դրական ազդեցություն է ունենում աղեստամոքսային համակարգի վրա: Նյութի աղբյուրը՝ steaklovers.menu