
77 просмотры
Տարբեր մարդկանց մոտ միգրենի նախանշանները կարող են տարբերվել, բայց կան նախանշաններ, որոնք ավելի հաճախ են պատահում, քան մյուսները: Միգրենի նոպային կարող են նախորդել՝ Տրամադրության տատանումներ Որոշ մարդիկ միգրենը սկսվելուց ժամեր կամ օրեր առաջ դառնում են առավել դյուրագրգիռ և դեպրեսիվ: Մարդիկ էլ կան, որ հակառակ դրան, միգրենից ժամեր առաջ երջանկության ու էյֆորիայի զգացումներ են ունենում: Õ"Õ¡Ö€Õ½Õ¸Õ²Õ¡Õ¯Õ¡Õ¶ ÕÕ¶Õ¤Õ«Ö€Õ¶Õ¥Ö€ Նախամիգրենային շրջանում հնարավոր է, որ մարսողական համակարգի հետ կապված խնդիրներ լինեն՝ ցավ ստամոքսում, փորկապություն կամ լուծ: Համապատասխան դեղորայքն իհարկե կարող է վերացնել դրանք, բայց դա միգրենը չի կանխարգելի: Ô¶Õ£Õ¡ÕµÕ¶Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Õ¬Õ¸Ö'ÕµÕ½Õ« Õ¯Õ¡Õ´ Õ±Õ¡ÕµÕ¶Õ¥Ö€Õ« Õ¶Õ¯Õ¡Õ¿Õ´Õ¡Õ´Õ¢ Սրանք միգրենի սկսվելու ամենատարածված նշաններից են, և հաճախ կարող են շարունակվել նաև միգրենի նոպայի ընթացքում և դրանից հետո: Վառ լույսը կամ բարձր աղմուկը կարող են նույնիսկ նպաստել երկրորդ նոպայի առաջացմանը՝ նախորդից կարճ ժամանակ հետո: Տեսողական խնդիրներ Միգրենի սկսվելուց առաջ հնարավոր է՝ տեսողությունը դառնա աղոտ, հայտնվեն խամրած կետեր կամ թարթող լույս: Այս խնդիրները կարող են գնալով ավելի սրվել, բայց սովորաբար դրանք մեկ ժամից ավել չեն տևում: Õ"Õ¶Õ¯Õ¸Õ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Ö‡ Õ°Õ¸Õ£Õ¶Õ¡Õ®Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Հնարավոր է, որ միգրենից առաջ անսովոր հոգնածության զգացում լինի: Շատ կարճ կամ շատ երկարատև քունը կօգնի առույգանալ:Պետք է ուշադրություն դարձնել, թե քնի արդյունքում ախտանիշներն ինչպես են փոփոխվում: Հնարավոր է՝ քունը կանխի միգրենի առաջացումը: Ô»ÕžÕ¶Õ¹ Õ¡Õ¶Õ¥Õ¬ Ցավազրկողներ: Անհրաժեշտ է ցավազրկող միջոցներն ընդունել հնարավորինս շուտ՝ այն ժամանակ, երբ զգացվում են միգրենի առաջին նշանները: Բայց չպետք է մոռանալ, որ ցավազրկողների չափազանց շատ կամ շատ հաճախ ընդունումը կարող է ստամոքսի խոցի պատճառ դառնալ: Քիչ քանակությամբ կոֆեին: Միգրենի վաղ շրջանում քիչ քանակությամբ սուրճը կարող է մեղմել ցավը: Այն ունակ է նաև ուժեղացնելու այնպիսի ցավազրկողների ազդեցությունը, ինչպիսիք են՝ ասպիրինը, ացետամինոֆենը և իբուպրոֆենը: Շատ կարևոր է չչարաշահել սուրճը. կոֆեինի մեծ քանակությունը կարող է խթանել միգրենի առաջացումը: Մեդիտացիա: Ցանկալի է օրվա մեջ 10 րոպե տրամադրել մեդիտացիային: Շնչել խորը և դանդաղ, փորձել թուլացնել մարմնի յուրաքանչյուր մկանը: Դա իհարկե յուրաքանչյուր ժամանակ էլ կարող է օգտակար լինել, բայց մեդիտացիան հատկապես անհրաժեշտ է այն ժամանակ, երբ նկատելի են միգրենի նախանշանները: Խուսափում ցավի հարուցիչ սննդամթերքներից: Հնեցված պանիրը, մրգերի որոշ տեսակներ, ընկույզը, ալկոհոլային խմիչքները, մարինացված և ֆերմենտացված մթերքները, հավելումները, ինչպիսիք են նիտրատը, որոշ մարդկանց մոտ կարող են միգրենային նոպա առաջացնել: Պետք է խուսափել նմանօրինակ մթերքների չարաշահումից: Մութ սենյակում պառկելը: Մութ սենյակում պառկելը կարող է օգտակար լինել երկու առումով. այն ոչ միայն կհանգստացնի և կթուլացնի նյարդերը, այլ նաև հեռու կպահի ցավն ավելի ուժեղացնող վառ լույսից: Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Webmd Աղբյուրը՝ Doctors.am