
95 просмотры
Õ"Õ¡Ö€Õ¤Õ¸Ö' Õ«Ö€Õ¡Õ¾Õ¸Ö'Õ¶Ö"Õ¶Õ¥Ö€Õ« ÕºÕ¡Õ·Õ¿ÕºÕ¡Õ¶Õ¨ Õ¸Õ²Õ»Õ¸Ö'Õ¶Õ¸Ö'Õ´ Õ§ Õ¡Õ¼Õ¸Õ²Õ»Õ¡ÕºÕ¡Õ°Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¶Õ¡ÕÕ¡Ö€Õ¡Ö€Õ« Ö"Õ¡ÕµÕ¬Õ¥Ö€Õ¨` Õ¸Ö'Õ²Õ²Õ¾Õ¡Õ® Õ°Õ¸Õ£Õ¥Õ¢Õ¸Ö'ÕªÕ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¯Õ¡Õ¦Õ´Õ¡Õ¯Õ¥Ö€ÕºÕ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¸Ö'Õ´ Õ°Õ¡Õ´Õ¡Õ¯Õ¡Ö€Õ£Õ¡ÕµÕ«Õ¶ ÕÕ¶Õ¤Õ«Ö€Õ¶Õ¥Ö€Õ« Õ¬Õ¸Ö'Õ®Õ´Õ¡Õ¶Õ¨ Ö‡ Õ¸Õ¬Õ¸Ö€Õ¿Õ« Õ¢Õ¡Ö€Õ¥ÖƒÕ¸ÕÕ´Õ¡Õ¶Õ¨: Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանին Առողջապահության նախարարը տեղեկացրել է, որ՝ - հաստատվել է հոգեբուժարաններում գտնվող անձի իրավունքների իրազեկման թերթիկի նոր ձև․ - մշակվել են մի շարք օրենքների նախագծեր, որոնք վերաբերում են անգործունակ ճանաչված անձի հոգեբուժական օգնության և սպասարկման կարգին, իրավական մարմինների հետ համագործակցությանը և այլն․ - թափուր հաստիքների համալրման նպատակով իրականացվել են հոգեբույժի մասնագիտության առավելությունների և գործառույթների վերաբերյալ իրազեկումներ․ - մի շարք հոգեբուժական կազմակերպություններում կատարվել են ընթացիկ վերանորոգման աշխատանքներ, ձեռք են բերվել մահճակալներ, կենցաղային ապրանքներ, կահույք, սպիտակեղեն, ֆիզիկական զսպման միջոցներ, հիգիենիկ և այլ անհրաժեշտ պարագաներ։ Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է Առողջապահության նախարարի նախաձեռնած քայլերը զեկույցում տեղ գտած խնդիրների վերացման ուղղությամբ: Պաշտպանը կշարունակի ձեռնարկել հետևողական քայլեր այդ խնդիրների լուծմանը նպաստելու ուղղությամբ։ Հիշեցնենք, որ 2017 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը չհայտարարված այցերի ընթացքում հոգեբուժական կազմակերպություններում արձանագրել է կոպիտ խախտումներ: Մասնավորապես, առանց իրավական հիմքերի զսպման (հարկադրանքի) միջոցների կիրառության դեպքեր, ժամկետանց դեղեր, դեղերի հսկմանն ու բացթողնամնն առնչվող՝ անփույթ, սխալ կամ ընդհանրապես չլրացված մատյաններ: Խախտումներ են արձանագրվել նաև պատշաճ սնունդ տրամադրելու, լաբորատոր հետազությունների միասնականության բացակայության և այլ հարցերի հետ կապված: Զեկույցում արձանագրված է պատշաճ վերահսկողության համակարգի, ոլորտի մարմինների միջև գործառութային հստակ տարանջատման բացակայությունը։ Դրանից բացի, հոգեբուժական կազմակերպություններում ծառայությունների վճարովի մատուցման՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արձանագրած դեպքերի հիման վրա Քննչական կոմիտեում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ: