
457 просмотры
«ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴԱՑՈՒԹՅԱՆ COVID-19-Ի ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԾԱՎԱԼԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի առաջին կետը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 728-Լ որոշման հավելվածով հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ` «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունում ծավալել կորոնավիրուսային հիվանդության COVID-19-ի բժշկական օգնության և սպասարկման հիվանդանոցային ծառայություն՝ մինչև 150 մահճակալով (մինչև 110՝ սոմատիկ, մինչև 40՝ վերակենդանացման): Սույն բաժանմունքում կազմակերպել միայն կորոնավիրուսային հիվանդության COVID-19-ի հաստատված ախտորոշմամբ պացիենտների բժշկական օգնությունը և սպասարկումը: «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Կազմակերպություն) տնօրեն Էդուարդ Բարսեղյանին՝ սահմանված կարգով կազմակերպել կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված սանիտարահամաճարակային անվտանգության միջոցառումները: Առողջապահության նախարարության «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտավազդ Վանյանին՝ աջակցել Կազմակերպության տնօրինությանը և համաճարակաբանական ծառայությանը կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված սանիտարահամաճարակային անվտանգության միջոցառումների և ներհիվանդանոցային վարակի տարածման կանխարգելման աշխատանքների կազմակերպման գործընթացում: Առողջապահության նախարարի խորհրդական Յակով Ասատրյանին՝ սահմանված կարգով կազմակերպել Կազմակերպության կողմից իարականացրած ծառայությունների փոխհատուցումը ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-ն որոշման N 2 հավելվածի 30-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության համաձայն՝ կազմակերպությունների (բաժանմունքների) պահպանման ծախսերով: Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետի պարտականությունները կատարող Գարուշ Այվազյանին՝ սահմանված կարգով կազմակերպել առողջապահության նախարարության և Կազմակերպության միջև վերապրոֆիլավորված բժշկական ծառայությունների մասով բժշկական օգնության և սպասարկման և այլ ծառայությունների մատուցման պայմանագրի կնքման գործընթացը: Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժն ի պետ Լիլիթ Բաբախանյան՝ Õ°Ö€Õ¡Õ´Õ¡Õ¶Õ¨ Õ¿Õ¥Õ²Õ¡Õ¤Ö€Õ¥Õ¬ Õ¡Õ¼Õ¸Õ²Õ»Õ¡ÕºÕ¡Õ°Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¶Õ¡ÕÕ¡Ö€Õ¡Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ ÕºÕ¡Õ·Õ¿Õ¸Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¯Õ¡ÕµÖ"Õ¸Ö'Õ´: Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանին: Սույն հրամանի դրույթները տարածվում են 2022 թվականի հունվարի 31-ից ծագած հարաբերությունների վրա: Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ