
59 просмотры
Հղի կնոջ օրգանիզմն աշխատում է կրկնակի ծանրաբեռնվածությամբ: Հղիությունն, իհարկե, հիվանդություն չէ, եւ եթե կինը երիտասարդ է, առողջ, իրեն լավ է զգում եւ չունի բժիշկի կողմից հատուկ ցուցումներ, ապա հղիության ընթացքում խիստ սահմանափակումներ չկան: Այնուամենայնիվ, ցանկալի է, որ հղի կանայք պահպանեն զգուշավորություն եւ զգոնություն: Ահա՛ մի քանի «չի կարելի»՝ հղիության ընթացքում: Ô³Ö€Õ«Õº Õ¥Ö' Õ½Õ¸Ö'Ö€ Õ·Õ¶Õ¹Õ¡Õ¼Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¡ÕµÕ¬ Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€ Հղիության առաջին 8 շաբաթների ընթացքում, երբ ձեւավորվում են պտղի օրգանները, պետք է խուսափել հղիության վրա բացասաբար ազդող գործոններից, օրինակ՝ վարակային հիվանդություններով անձանց հետ շփումից: Հղիության ընթացքում գրիպով վարակվելը պարունակում է վիժման կամ վաղաժամ ծննդաբերության ռիսկ: Ուստի գանգատների դեպքում թերապեւտին դիմելը պարտադիր է, հատկապես եթե կա ջերմություն, որը 2-3 օրից ավել է տեւում: Ավելորդ է նշել նաեւ, որ գրիպի ակտիվացման շրջանում պետք է խուսափել հյուր գնալուց եւ ընդունելուց, հասարակական տրանսպորտով երթեւեկելուց, ինչպես նաեւ սահմանափակել հիվանդ երեխաների հետ շփումը: Ô±Õ¾Õ¥Õ¬Õ¸Ö€Õ¤ Ö"Õ¡Õ· Հղիության ընթացքում կինը քաշ է հավաքում պտղաջրերի, պտղի հաշվին, բացի այդ, մեծանում է շրջանառվող արյան ծավալը: Որոշ դեպքերում, օրինակ, երբ նյութափոխանակության հետ կապված խնդիրներ կան, կամ հորմոնների տատանումների արդյունքում հղի կինը կարող է ավելի շատ քաշ հավաքել: Այդ դեպքում նա պետք է էնդոկրինոլոգի հղկողության տակ գտնվի: Այնուամենայնիվ, թույլատրելի է համարվում միջինում 10-12 կիլոգրամ ավելորդ քաշը: Õ–Õ«Õ¦Õ«Õ¯Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¡Õ¯Õ¿Õ«Õ¾Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Այն, որ չափավորված ֆիզիկական ծանրաբեռնվածությունը դրական ազդեցություն ունի հղի կնոջ օրգանիզմի վրա, փաստ է, սակայն պետք է բացառել վարժությունները, որոնք կապված են վազքի, թռիչքների եւ կտրուկ շարժումների հետ: Մասնագետները կարծում են, որ հղի կանանց համար իդեալական է զբոսանքը, լողը եւ աէրոբիկան: Միանգամայն օգտակար են նաեւ յոգան, պիլատեսը եւ կարդիովարժությունները՝ ադապտացված ապագա մայրիկների համար: Հղիության երրորդ եռամսյակում անհրաժեշտ է սահմանափակել ֆիզիկական ակտիվությունը, ինչպես նաեւ բացառել դրանք քրոնիկ եւ սուր հիվանդությունների ժամանակ: Ô¾ÕÕ¡ÕÕ¸Õ¿ Հղիությանը պատրաստվող կինը պետք է թողնի ծխելը հղիանալուց առնվազն չորս ցիկլ առաջ, քանի որ ծխելու հետևանք կարող է լինել՝ Õ«Õ¶Ö"Õ¶Õ¡Õ¢Õ¥Ö€ Õ¾Õ«ÕªÕ¸Ö'Õ´Õ¨ պլացենտայի աննորմալ տեղակայումը կամ նորմալ տեղակայվածի անժամանակ շերտազատումը պտղաջրերի վաղ հեռացումը նախածննդյան շրջանում պտղի ներարգանդային զարգացման դանդաղումը կամ հանկարծակի մահվան համախտանիշը կամ թվարկվածի համադրությունը։ Սահմանափակել սուրճը եւ թեյը Կոֆեինի մեծ չափաբաժինները (օրական 4 և ավելի բաժակ սուրճ կամ 100մգ կոֆեին), նույնպես կարող են ինքնաբեր վիժման խթանիչներ կամ պատճառ դառնալ։ Ուստի ցանկալի է սահմանափակել դրանց օգտագործումը: Սեռական կյանք Բժշկագիտական տեսակետից՝ հղիության ժամանակ սեռական կյանքը հակացուցված չէ։ Սակայն որոշ դեպքերում հարկ է խուսափել սեռական հարաբերությունից: Դրանք են՝ Õ¯Ö€Õ¯Õ¶Õ¾Õ¸Õ² Õ¾Õ«ÕªÕ¸Ö'Õ´Õ¶Õ¥Ö€ Õ¶Õ¡ÕÕ¯Õ«Õ¶Õ¸Ö'Õ´ Õ¿Õ¾ÕµÕ¡Õ¬ Õ°Õ²Õ«Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¨Õ¶Õ¤Õ°Õ¡Õ¿Õ´Õ¡Õ¶ Õ¾Õ¿Õ¡Õ¶Õ£ սեռական օրգաններից արյունային արտազատումներ ընկերքի ցածր դիրք ցերվիկալ անբավարարություն բազմապտղային հղիություն (20-րդ շաբաթից սկսած)։ Õ€Õ«Õ£Õ«Õ¥Õ¶Õ¡ Հղիության ժամանակ կնոջ հիգիենան էականորեն չի տարբերվում, սակայն հղիության ընթացքում հիգիենայի նկատառումներով հեշտոցի ներլվացումները հակացուցված են: Նյութը ՝ doctors.am