
63 просмотры
ÔµÕ²Õ«Ö€ Õ¡ÕµÕ¶ÕºÕ«Õ½Õ«Õ¶, Õ«Õ¶Õ¹ÕºÕ«Õ½Õ«Õ¶ Õ¯Õ¡Õ½: Քո հանդեպ իսկական սերը քեզ պատասխանատու է դարձնում, այս պատասխանատվությունն էլ հենց այդ սահմանն է: Քեզ թույլ տուր այնպիսին լինելու շռայլությունը, ինչպիսին կաս, եւ ուրիշներին էլ այնպես ընկալիր, ինչպիսին են: Յուրաքանչյուր մարդ իր համար ե՛ւ նպատակ է, ե՛ւ ռեսուրսներ: Չի կարելի ուրիշին օգտագործել: Բարիքը մեր ներսում է: Երբ մարդը համարում է, որ «բարիքն» իրենից դուրս է գտնվում, նա կձգտի ուրիշներին օգտագործել՝ որպես այդ բարիքի աղբյուր: Նա մշտապես դժգոհ կլինի եւ արդյունքում՝ դժբախտ: Ô¸Õ¶Õ¿Ö€Õ¥Õ¬Õ¸Ö' Õ¡Õ¦Õ¡Õ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶: Սերը դիրքորոշում է: Ինքդ քո հանդեպ վերաբերմունք: Ինքդ քեզ երջանիկ դարձնելն առաջին հերթին որոշում է: Այն ամենը, ինչ մինչեւ հիմա քեզ հետ կատարվել է, նույնպես քո չգիտակցված որոշումների սցենարով է ընթացել: Սա գիտակցելով՝ դու միաժամանակ հասկանում ես նաեւ այն, որ ազատ ես քեզ թույլ տալու այլ կերպ ապրել եւ ավելի երջանիկ լինել: Մշտական զարգացում: Ինքդ քեզ սիրելը քեզնով ակտիվորեն զբաղվելն է, զարգանալը, սովորելը, հոգ տանելը, քեզ վատ արարք թույլ չտալը, դժվար պահին քեզ աջակցելը, ինքդ քեզ հավատարիմ ընկեր եւ ուժեղ սիրող ծնող լինելը: ÕˆÕ¹ Õ´Õ«Õ¡ÕµÕ¶ Õ°Õ¡Õ¶Õ¸Ö'Õ¶ Õ¿Õ²Õ¡Õ´Õ¡Ö€Õ¤Õ¸Ö': Տղամարդիկ կյանքի միակ իմաստը չեն: Չի կարելի ամուսնուն կամ երեխաներին դարձնել քո «իմաստը». դու կեղծ կերպով քո կյանքը կենտրոնացնում ես, իսկ հետո երբ քո սերը մտերիմներին ձանձրացնի, շփոթմունքի եւ անիմաստության մեջ կհայտնվես, քեզ կկորցնես: Մյուսները նույնպես քեզ չեն ների դա: Չի կարելի սեփական անձի մասին մոռանալ, չի կարելի ուրիշի կյանքն ապրել: Ազատվել հնից: Նորը ստանալու համար, անհրաժեշտ է հնից «ազատվել»: Բայց քանի որ չկա ո՛չ «հին», ո՛չ «նոր», այլ միայն դու եւ քո հիշողությունները, որոնք դու ես ջանադրաբար հիշողության մեջ պահում՝ գլխում նորից ու նորից վերաստեղծելով, ապա անհրաժեշտ է միայն մեկ բան անել՝ փոխել անցյալի նկատմամբ վերաբերմունքը: Դա անկարեւոր դարձնել եւ ազատվել կամ մոռանալ: Ուշադրությունը ուղղիր ավելի կարեւոր բաներին: Õ†Õ¸Ö€ Õ¶ÕºÕ¡Õ¿Õ¡Õ¯Õ¶Õ¥Ö€: Կյանքի նոր սցենարին միանալու համար անհրաժեշտ է քո առջեւ նոր նպատակներ դնել եւ լիովին դրանցով զբաղվել՝ այնպես, ինչպես արել ես պատանեկության շրջանում, ասես աշխարհում ոչ մի այլ՝ ավելի կարեւոր բան չկա: Ô»Õ¤Õ¥Õ¡Õ¬ ÕÕ¡Õ²Õ¡: Ձեւացրու, թե ուրիշ մարդ ես՝ դարձիր այնպիսի կին, որը քեզ դուր է գալիս: Քո հաճույքի համար այդ դերը կատարիր առավոտից մինչեւ երեկո: Եվ նույնիսկ չես էլ նկատի, թե ինչպես ես նրան նմանվում: Նյութը՝ Elle.ru-ի