
43 просмотры
Հունիսի 16-ին «Նեթվորք արշավներ » խումբը երկօրյա այցով Մեղրիում էր: Առաջին կանգառը Լիճքում էր, որտեղ էլ արշավականները չնայած հորդառատ անձրևին ուղևորվեցին Զվարագետ, հիացան ջրվեժների կասկադով, եղան 17-րդ դարի Զվարավանքի եկեղեցում: Կազմակերպիչներից Մայիս Մարգարյանը նշում է. -Մենք միշտ փորձում ենք գնալ այն վայրեր, որոնք շողքում են գտնվում, բայց ունեն տուրիստական բարձր գրավչություն: Արշավականները տարբեր մասնագիտությունների և տարիքի մարդիկ են և զրույցի ժամանակ նշում են. -Մեզ ոգևորեց Լիճքի տարածք գալ նաև հանքի դեմ պայքարը, հասկանալով, որ այս փուլում նման այցերը հարկավոր են որպես հակակշիռ: Երեկոյան արշավականները հյուրընկալեցին Լիճքի գյուղական տներում: Հավաքվել են վառարանի շուրջ, քննարկում են օրվա անցուդարձը, կիսվում տպավորություններով, իսկ վառարանից ելնող խորոված կարտոֆիլի բույր ու գիթառի մեղմ երաժշտությունը միահյուսվեն են հագեցած օրվա թռիչքին, իսկական գյուղական կոլորիտ է ստեղծվել: Առավոտյան բոլորը կազմ պատրաստ են: Վերջապես տեսնելու են Մեղրին, այն Մեղրին, որ Երևանից երթուղու ամեն կիլոմետրին լսել են ու իրենց պատկերացումներում կերտել: Փորք թաղի ՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բակում ենք, այստեղ արշավականները դեմ առ դեմ հանդիպման են եկել բարձրունիքից բացվող Մեղրու տեսարանին: Ô±Ö€Õ·Õ¡Õ¾Õ¡Õ¯Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€Õ«Õ¶ Õ´Õ¥Õ¯Õ¨ Õ°Õ¡Õ¶Õ¯Õ¡Ö€Õ® ÕÕ¡ÕÕ¿Õ¸Ö'Õ´ Õ§ Õ¬Õ¼Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨. _ Հայաստանի այն քիչ վայրերից է, որտեղ ցանկանում եմ ապրել: Հաջորդ ուղղությունը Մեղրի համայնքի Կարճևան գյուղն է, որտեղ արշավականները բարձրացան Կարճևանի ջրվեժը: Ահա արշավականներին ևս մի անակնկալը էր սպասվում: Նախապես որոշված երթուղուց փոքր- ինչ պետք է շեղվեն՝ Շվանիձոր գյուղն է հյուր կանչում: Գյուղում վարչական ղեկավար Ալիկ Թումանյանը մեծ հյուրասիրություն էր կազմակերպել, որից հետո ցույց տվեց գյուղի եկեղեցին, ջրացույցը: Արշավականներին գրավել էր գյուղի մաքրությունը: Մեղրիի հյուրասիրությամբ հմայված և Հայաստանի հարավային դարպասը բացահայտած արշավականները հրաժեշտ են տալիս, իրենց հետ մի բուռ պատմություն տանում և խոստանում՝ մի օր անպայման վերդառնալու են: