
95 просмотры
Շամպուն ընտրելիս սրվակի վրա անպայման կարդացեք, թե ինչպիսի մազերի համար է այն նախատեսված (ճարպոտ, չոր, նորմալ): Եթե շամպունի վրա անծանոթ լեզվով է ինչ-որ բան գրված, անպայման խնդրեք վաճառողին՝ թարգմանել ձեզ համար: Աշխատեք գնել որակյալ ընկերությունների շամպուններ. խոաափեք էժանագին, կեղծված շամպուններից: Հայտնի ֆիրմաների շամպունները, ինչ խոսք , ավելի թանկ են, սակայն ձեր մազերի համար ոչինչ մի խնայեր: Նույնիսկ ամենաառողջ ու փարթամ մազերը կարող են որակազրկվել, փայլը կորցնել հենց միայն վատորակ շամպունից: էլ չենք խոսում քորի, թեփի, ալերգիայի առաջացման մասին: Երբ մարդիկ հիացած ձեր մազերին են նայում, դուք, անկասկած, ձեզ ավելի ինքնավստահ ու համարձակ եք զգում: Մինչդեռ ցանկացած գեղեցիկ սանրվածք կորցնում է իր տեսքը, եթե այն սխալ ենք խնամում: Պարզվում է՝ հիմնական սխալները, որ մազերը խնամելիս ակամա անում են կանայք, երեքն են, իսկ մնացածը բխում են այդ երեքից: Շամպուն ընտրելիս նաև հաշվի առեք ՝ ձեր մազերը ներկվա՛ծ են, թե ոչ: Ներկված մազերի համար նախատեսվածներն ավելի հարոատ են վիտամիններով , ինչը նպաստում է մազերի որակի լավացմանն ու լրացուցիչ փայլ է հաղորղում: Եթե ձեր մազերը չեն թեփոտվում, հակաթեփային շամպուններ չի կարելի օգտագործել. դրանք, որպես կանոն, հակառակ ազդեցությունն են թողնում: Հակաթեփային շամպունը նախատեսված է միայն թեփ ունեցողների համար: Շամպուն գնելիս մի՛ մոռացեք ստուգել պահպանման ժամկետը: Լվանալու ընթացքում մազերը սանրել չի կարելի, տաք ջրից գլխամաշկի անոթները լայնանում են, և մազերը հեշտությամբ են պոկվում-թափվում: Սանրեք լվանալուց առաջ՝ չոր ժամանակ: Խոնավացրեք մազերը, ապա մի քիչ շամպուն լցրեք ափի մեջ ու այն տարածեք արմատներից դեպի ծայրերը. այսպես ավելի լավ են մաքրվում մազերը: Մազերը շամպունով լվացեք երկու անգամ: Ô±Õ¼Õ¡Õ»Õ«Õ¶Õ« Õ¶ÕºÕ¡Õ¿Õ¡Õ¯Õ¨ Õ´Õ¡Õ¦Õ¥Ö€Õ« Õ¯Õ¥Õ²Õ¿Õ¶ Õ¸Ö' ÖƒÕ¸Õ·Õ«Õ¶ Õ¬Õ¾Õ¡Õ¶Õ¡Õ¬Õ¶ Õ§, Õ«Õ½Õ¯ Õ¥Ö€Õ¯Ö€Õ¸Ö€Õ¤ Õ¡Õ¶Õ£Õ¡Õ´Õ¶ Õ¡Õ¶Õ°Ö€Õ¡ÕªÕ¥Õ·Õ¿ Õ§, Õ¸Ö€ÕºÕ¥Õ½Õ¦Õ« Õ·Õ¡Õ´ÕºÕ¸Ö'Õ¶Õ« Õ¢Õ¡Õ²Õ¡Õ¤Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ´Õ¥Õ» Õ´Õ¿Õ¶Õ¸Õ² Ö…Õ£Õ¿Õ¡Õ¯Õ¡Ö€ Õ¶ÕµÕ¸Ö'Õ©Õ¥Ö€Õ¶ Õ¡Õ¾Õ¥Õ¬Õ« Õ¬Õ¡Õ¾ Õ¶Õ¥Ö€Õ®Õ®Õ¾Õ¥Õ¶ Õ´Õ¡Õ¦Õ¥Ö€Õ« Õ´Õ¥Õ»: Երկրորդ անգամ շամպուն քսելիս ձեռքերով միաժամանակ մերսեք գլխամաշկն այնքան ժամանակ, մինչև շամպունը լավ փրփրի: Իսկ վերջնականապես պարզաջրելուց հետո օգտվեք հնդկուհիների՝ փորձված միջոցից. մազերը պարզաջրեք նախ տաք, ապա սառը ջրով: Սա նպաստում է գլխամաշկի արյան շրջանառությանը, ինչից մազերն ավելի փայլուն ու ամուր են դառնում: Õ†ÕµÕ¸Ö'Õ©Õ« Õ§Õ¬Õ¥Õ¯Õ¿Ö€Õ¸Õ¶Õ¡ÕµÕ«Õ¶ Õ½Õ¯Õ¦Õ¢Õ¶Õ¡Õ²Õ¢ÕµÕ¸Ö'Ö€` Doctors.am