
94 просмотры
2024 թվականի մարտի 25-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակ» և «Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամները: Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ (Սարգիս Փարաջանյանց, 1924–1990 թթ.)՝ հայ անվանի կինոռեժիսոր, սցենարիստ, կոլաժի վարպետ, ՀԽՍՀ և ՈՒԽՍՀ ժողովրդական արտիստ (1990 թ.): Ծնվել է Թիֆլիսում, որտեղ և ստացել է միջնակարգ կրթություն: 1945 թ. ընդունվել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսորական ֆակուլտետը: 1952 թ-ից աշխատել է Կիևի Դովժենկոյի անվան կինոստուդիայում, որտեղ նկարահանել է իրեն համաշխարհային ճանաչում բերած «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը (1964 թ.): 1969 թ. Հայֆիլմ կինոստուդիայում Փարաջանովը նկարահանում է «Նռան գույնը» («Սայաթ-Նովա») ֆիլմը, որը համարվում է կինոարվեստի գլուխգործոց։ Ֆիլմում նա իրագործում է նորարարական սեփական գաղափարները՝ բացահայտելով անտեսանելին ու ոգեղենը իր իսկ ստեղծած առարկաների, սիմվոլների և ծեսերի միջոցով: Ժամանակի իշխանությունները չեն ընդունում ռեժիսորի այս և այլ ֆիլմերում դրսևորվող մոտեցումները, արգելում են նկարահանումները և ազատազրկում նրան։ Սակայն Փարաջանովը չի դադարում գործել և իր ողջ ստեղծագործական ավյունն ուղղում է գծանկարների, կոլաժների, տիկնիկների, գլխարկների և արվեստի այլ գործերի ստեղծմանը։ Ֆիլմեր նկարահանելու հնարավորություն կրկին ստանալուց հետո ստեղծում է «Լեգենդ Սուրամի ամրոցի մասին» (1984 թ.) համաշխարհային ճանաչում ստացած ֆիլմը և 1987 թ. առաջին անգամ հրավիրվում է արտասահման` մասնակցելու Ռոտերդամի (Նիդեռլանդներ) կինոփառատոնին, որտեղ ֆիլմը ստանում է առաջին մրցանակը «Ամենանորարարական ֆիլմ» անվանակարգում։ Õ"Õ¡Ö€Õ¡Õ»Õ¡Õ¶Õ¸Õ¾ÕµÕ¡Õ¶ Õ¡Ö€Õ¾Õ¥Õ½Õ¿Õ¨ Õ¡ÕµÕ½Ö…Ö€ Õ§Õ¬ Õ¹Õ« Õ¤Õ¡Õ¤Õ¡Ö€Õ¸Ö'Õ´ Õ¸Õ£Ö‡Õ¸Ö€Õ¥Õ¬ Õ¡Õ·ÕÕ¡Ö€Õ°Õ« Õ¢Õ¡Õ¦Õ´Õ¡Õ©Õ«Õ¾ Õ¡Ö€Õ¾Õ¥Õ½Õ¿Õ¡Õ£Õ¥Õ¿Õ¶Õ¥Ö€Õ« Ö‡ Õ¯Õ«Õ¶Õ¸Õ£Õ¸Ö€Õ®Õ«Õ¹Õ¶Õ¥Ö€Õ«: Երևանում գործում է Սերգեյ Փարաջանովի թանգարանը (1991 թ-ից), որտեղ պահվում են նրա հազարից ավելի աշխատանքները: Դիմերես ՝ դրվագ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից, Փարաջանովի արձանը Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում (քանդակագործ՝ Ա. Շիրազ, 1999 թ.): Դարձերես ՝ Սերգեյ Փարաջանովի դիմապատկերը, դրվագներ նրա «Խեցիով վարիացիա Պինտուրիկիոյի և Ռաֆայելի թեմաներով»․ 2-րդ տարբերակ` նվիրված է Վ. Ա. Կատանյանին (1989 թ.), «Լացող Ջոկոնդան» (1977 թ.), «Դանիել Օլբրիխսկու դիմանկարը» (1980 թ.) կոլաժներից: Էսքիզների հեղինակներ ՝ Հարություն Սամուելյան (դիմերես), Աննա Կուրղինյան (դարձերես): Õ€Õ¸Ö'Õ·Õ¡Õ¤Ö€Õ¡Õ´Õ¨ Õ°Õ¡Õ¿Õ¾Õ¥Õ¬ Õ§ Ô¼Õ¥Õ°Õ¡Õ½Õ¿Õ¡Õ¶Õ« Õ¤Ö€Õ¡Õ´Õ¡Õ°Õ¡Õ¿Õ¡Ö€Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´: Տեխնիկական չափանիշները Անվանական արժեքը 10 000 դրամ Մետաղը/հարգը ոսկի 900 0 Քաշը 8,6 գ Տրամագիծը 22,0 մմ Որակը պրուֆ Դրամաշուրթը ատամնավոր Թողարկման քանակը 300 հատ Թողարկման տարեթիվը 2024 Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ (Ղազարյան, 1924–1971 թթ.)՝ հայ ականավոր բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ, հասարակական գործիչ: 1945 թ. ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, այնուհետև՝ ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան (1948 թ.), 1963–1971 թթ. եղել է ինստիտուտի գիտաշխատող։ 1951–1956 թթ. սովորել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտում, որտեղ էլ 1957–1959 թթ. դասախոսել է գեղարվեստական թարգմանության ամբիոնում: 1966–1971 թթ. եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը: «Սայաթ-Նովա» մենագրության համար գրողին շնորհվել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1969 թ.): Սևակի բանաստեղծությունները տպագրվել են 1942 թ-ից։ «Անմահները հրամայում են» (1948 թ.)՝ նրա հեղինակած անդրանիկ գրքույկն է: Հետագայում գրված գործերից առանձնանում է «Նորից քեզ հետ» (1957 թ.) ժողովածուն, որում ի հայտ են գալիս բանաստեղծի ստեղծագործական նոր որակներ։ «Անլռելի զանգակատուն» քնարական-փիլիսոփայական պոեմը (1967 թ. արժանացել է Հայկական ԽՍՀ պետական մրցանակի) պատկերում է Կոմիտասի ճակատագիրը՝ մեկտեղված հայ ժողովրդի ճակատագրի հետ: Ժամանակակից մարդու բնույթն ու նրա ապրումները վերհանող խոհափիլիսոփայական ստեղծագործություններն ամփոփված են «Մարդը ափի մեջ» (1963 թ.) և «Եղիցի լույս» (1971 թ.) ժողովածուներում: Սևակը կատարել է թարգմանություններ Ա. Միցկևիչի, Ա. Պուշկինի, Խ. Բոտևի, Մ. Լերմոնտովի, Յա. Կուպալայի, Յա. Ռայնիսի, Վ. Բրյուսովի, Ի. Աբաշիձեի, Է. Մեժելայտիսի և այլոց գործերից: Սևակի բանաստեղծությունները թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով: Նրա անունով անվանակոչվել են փողոցներ և դպրոցներ ՀՀ տարբեր բնակավայրերում, թաղամաս և փողոց՝ Երևանում, գյուղ՝ Արարատի մարզում: Բանաստեղծի ծննդավայր Զանգակատուն գյուղում 1981 թ-ից գործում է նրա տուն-թանգարանը: Դիմերես ՝ եկեղեցու զանգակատան պատկեր, «Մարդը ափի մեջ» գրքի շապիկը (նկարազարդող՝ Խ. Գյուլամիրյան, 1963 թ.): Դարձերես ՝ Պարույր Սևակի դիմապատկերը, ստորագրությունը, փետրագրիչ՝ Սևակի «Հայաստան» (1950 թ.) բանաստեղծության ֆոնին: Էսքիզների հեղինակ ՝ Էդուարդ Կուրղինյան: Õ€Õ¸Ö'Õ·Õ¡Õ¤Ö€Õ¡Õ´Õ¨ Õ°Õ¡Õ¿Õ¾Õ¥Õ¬ Õ§ Ô¼Õ¥Õ°Õ¡Õ½Õ¿Õ¡Õ¶Õ« Õ¤Ö€Õ¡Õ´Õ¡Õ°Õ¡Õ¿Õ¡Ö€Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´: Տեխնիկական չափանիշները Անվանական արժեքը 10 000 դրամ Մետաղը/հարգը ոսկի 900 0 Քաշը 8,6 գ Տրամագիծը 22,0 մմ Որակը պրուֆ Դրամաշուրթը ատամնավոր Թողարկման քանակը 300 հատ Թողարկման տարեթիվը 2024 Ծանուցում Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով: Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին: Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում: Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում և բաց է բոլորի համար: