
23 просмотры
Առողջապահության նախարարությունը որոշել է, թե ում վրա է տարածվելու հոկտեմբերի 1-ից պատվաստվելու կամ ՊՇՌ թեստի պահանջը։ Եվ այսպես․ ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին. նոր սահմանափակումները վերաբերում են ՀՀ գրեթե բոլոր աշխատողներին։ Բանն այն է, որ ըստ նախարարության, վերոհիշյալ պահանջները սահմանվել են հետևյալ կազմակերպությունների աշխատակիցների համար. • պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, • փակ արտադրական տարածքների, • գրասենյակային գործունեություն իրականացնող կազմակերպությունների, • շինարարական հրապարակների, • մեծածախ և մանրածախ առևտրի իրականացման վայրերի, • հանրային սննդի օբյեկտների, • հյուրանոցային տնտեսության օբյեկտների, • բուժհաստատությունների, • դեղատների, • սպորտային գործունեություն իրականացնող կազմակերպությունների, • մարզադպրոցների, • վարսավիրանոցների, գեղեցկության սրահների • հանքագործական արդյունաբերության և բացահանքերի, • նախադպրոցական կրթության ոլորտի կազմակերպությունների, • հանրակրթական ուսումնական հաստատությունների, • նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների, արտադպրոցական դաստիարակության և լրացուցիչ կրթության ոլորտում գործունեություն իրականացնող ուսումնական հաստատությունների, • գրադարանների, թանգարանների, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային կազմակերպությունների, • լրատվամիջոցների • ցամաքային ուղևորատար տրանսպորտի, • օդային ուղևորափոխադրումների և օդանավակայանների, • սոցիալական սպասարկում իրականացնող կազմակերպությունների։ Պատվաստվելու պահանջը չի տարածվելու միայն այն քաղաքացիների վրա, ովքեր ունեն պատվաստումների` բացարձակ և ժամանակավոր բժշկական հակացուցումներ։ Բացարձակ հակացուցումը տվյալ պատվաստանյութի նախորդ դեղաչափից հետո առաջացած անաֆիլաքսիան է կամ ծանր ալերգաբանական ռեակցիան` տվյալ պատվաստանյութի կամ դրա որևէ բաղադրիչի նկատմամբ: Իսկ ժամանակավոր հակացուցումներն են սուր հիվանդությունները՝ միջին և ծանր ընթացքով և քրոնիկ հիվանդությունների սրացումները: Ի դեպ, նշենք, որ առողջապահության նախարարի օգոստոսի 20-ի հրամանով սահմանվել է նաև աշխատակիցների ներկայացրած տեղեկանքների գրանցման համար նախատեսված հատուկ գրանցամատյանների ձևերը։