
89 просмотры
Առողջապահության համապարփակ ապահովագրության հայեցակարգի երկու սկզբունքային փոփոխությունները փուլային ներդրումն է և ապահովագրավճարի տոկոսային դրույքաչափից անցումն է ֆիքսված մասնակցության վճարների։ Այս մասին այսօր, դեկտեմբերի 2–ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ առողջապահության ֆինանսավորման փորձագետ Սամվել Խարազյանը։ Ըստ նրա, Ֆիքսված ապահովագրավճարը կհամաֆինանսավորվի պետության կողմից, և համաֆինանսավորման սկզբունքը լինելու է սոցիալական և առողջապահական ռիսկերի հավասարակշռումը։ «Սոցիալական ռիսկերի հավասարակշռումը նախ և առաջ հաշվի է առնում տարիքը, և պետությունն ամբողջությամբ ֆինանսավորելու է մինչև 18 տարեկանների և 63–ից բարձր անձանց ապահովագրավճարը։ Տարիքային ռիսկը նման ձևով հավասարակշռվում է», – ասաց նա։ Երկրորդ սոցիալական ռիսկը, ըստ մասնագետի եկամտից կախված ռիսկն է։ Այս ռիսկը հավասարակշռելու համար կսահմանվի եկամտի որոշակի սանդղակ, և ավելի քիչ եկամուտներ ունեցող անձինք ավելի քիչ ապահովագրավճար կվճարեն, իսկ տարբերությունը կհամաֆինանսավորվի պետության կողմից։ Նա հիշեցրեց, որ ներկայումս շրջանառվում է ֆիզիկական անձանց եկամուտների պարտադիր հայտարարագրման հայեցակարգը, և այն ուժի մեջ մտնելու դեպքում եկամուտները հայտարարագրած անձանց սոցիալական վճարները՝ այդ թվում և առողջության ապահովագրավճարները կարող են նվազեցվել եկամտահարկից։ Երրորդ սոցիալական ռիսկը, ըստ Սամվել Խարազյանի՝ անձի խոցելիությունն ու կյանքի խոչընդոտներն են, որոնք հիմնականում հաշմանդամություն ունեցող անձանց են վերաբերում։ «Նրանց հաշմանդամությունը որոշվելու է ըստ խոչընդոտների, այլ ոչ՝ ըստ ախտորոշման, և ըստ դրա որոշվելու է պետության համաֆինանսավորման չափը», – նշեց նա։ Գործազուրկների պահով նախատեսվում է, որ այն անձինք, ովքեր գրանցված կլինեն որպես վարձու աշխատողներ և կունենան ապահովագրություն, և ինչ–որ պատճառներով կզրկվեն աշխատանքից, դեռևս 3 ամիս շարունակ կունենան ապահովագրական ծածկույթից օգտվելու հնարավորություն։ «Դա այն շրջանն է, որի ընթացքում ենթադրվում է, որ նրանք ձեռք կբերեն նոր աշխատանք, կամ վատագույն դեպքում կընդգրկվեն սոցիալական այլ ռիսկերի խմբում և բնականաբար նորից կսուբսիդավորվեն», – ասաց նա։ Հիշեցնենք, որ առողջապահության համապարփակ ապահովագրությունը նախատեսվում է ներդնել Հայաստանում փուլերով՝ 2023-2027 թթ, ապահովագրական փաթեթի և ապահովագրավճարների չափը վերջնական կորոշվի 2023 թվականին՝ 2022 թվականի տվյալների վերլուծության հիման վրա։ Ô»Õ¶Õ¹ÕºÕ¥ÕžÕ½ Õ§ Õ¶Õ¥Ö€Õ¤Ö€Õ¾Õ¥Õ¬Õ¸Ö' Õ¡Õ¼Õ¸Õ²Õ»Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ°Õ¡Õ´Õ¡ÕºÕ¡Ö€ÖƒÕ¡Õ¯ Õ¡ÕºÕ¡Õ°Õ¸Õ¾Õ¡Õ£Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨. ÕŠÕ¡Ö€Õ¦Õ¡Õ¢Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ§ ÖƒÕ¸Ö€Õ±Õ¡Õ£Õ¥Õ¿Õ¨ NEWS.am Medicine