
81 просмотры
Աչքերի բորբոքային հիվանդությունները շատ տարածված են, սակայն ոչ բոլորն են կարողանում տարբերել դրանք միմյանցից ու ճիշտ բուժել: Այս հիվանդությունների ախտանշանները կարող են շատ նման լինել, ուստի խորհուրդ չի տրվում զբաղվել ինքնաբուժությամբ: Սովորաբար աչքերի բորբոքային հիվանդություններն ուղեկցվում են աչքերի քորով, կարմրածությամբ, այտուցվածությամբ, արցունքահոսությամբ ու թարախի առկայությամբ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում աչքերի ամենատարածված բորբոքային հիվանդությունները, դրանց ախտանշաններն ու բուժման միջոցները: ÕŽÕ«Ö€Õ¸Ö'Õ½Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¯Õ¸Õ¶ÕµÕ¸Ö'Õ¶Õ¯Õ¿Õ«Õ¾Õ«Õ¿ (Õ·Õ¡Õ²Õ¯Õ¡ÕºÕ¥Õ¶Õ¡Õ¢Õ¸Ö€Õ¢) Այս հիվանդությունը պայմանավորված է լինում վիրուսային վարակով, որը հաճախ փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Հիվանդության հարուցիչներն են ադենովիրուսները, պիկորնավիրուսներն ու հերպեսի վիրուսը: Աչքերի ադենովիրուսային վարակները կարող են ձեռք բերել քրոնիկական բնույթ ու առաջացնել բարդություններ (օրինակ՝ բակտերիալ կոնյուկտիվիտ): Սակայն միևնույն ժամանակ՝ երկարատև թերապիան կարող է հանգեցնել տոքսիկոալերգիկ կոնյունկտիվիտի և չոր աչքի համախտանիշի առաջացման: Հիվանդության ախտանշանները կախված են դրա տեսակից: Ադենովիրուսային կոնյունկտիվիտի դեպքում բորբոքմանը կարող է նախորդել ընդհանուր թուլությունը, գլխացավերը, հարբուխը, հազը, կոկորդի ցավը, դողն ու մարմնի բարձր ջերմաստճանը, որից հետո ի հայտ է գալիս քորը, արցունքահոսությունն ու կարմրածությունը: Հերպեսի վիրուսով պայմանավորված կոնյունկտիվիտի դեպքում հիվանդությանը բնորոշ ախտանշաններից բացի կոպերի վրա նաև առաջանում են հեղուկով լի բշտիկներ: էպիդեմիկ հեմոռագիկ կոնյունկտիվիտից հաճախ տառապում են մեծահասակները, որոնք վարակվում են անձնական հիգիենայի կանոններին չհետևելու պատճառով: Այս դեպքում ախտանշանները նման են ադենովիրուսային կոնյունկտիվիտի ախտանշաններին, սակայն կարող է նկատվել նաև ավշային հանգույցների մեծացում: Վիրուսային կոնյունկտիվիտի դեպքում հարկավոր է համալիր բուժում: Սովորաբար նշանակվում են տեղային բուժման համար նախատեսված հատուկ կաթիլներ և հակավիրուսային դեղամիջոցներ: Վիրուսային կոնյունկտիվիտի դեպքում հակաբիոտիկներն անիմաստ են լինում, սակայն դրանք կարող են նշանակվել, եթե կա նաև բակտերիալ վարակ: Ô²Õ¡Õ¯Õ¿Õ¥Ö€Õ«Õ¡Õ¬ Õ¯Õ¸Õ¶ÕµÕ¸Ö'Õ¶Õ¯Õ¿Õ«Õ¾Õ«Õ¿ Բակտերիալ կոնյունկտիվիտը նույնպես պայմանավորված է վարակմամբ, սակայն այն առավել հաճախ ի հայտ է գալիս երեխաների մոտ, քանի որ նրանց իմունային համակարգն ավելի թույլ է: Հիվանդության հարուցիչներն են բակտերիաները: Բակտերիալ կոնյունկտիվիտի առաջին ախտանշանը կոպերի այտուցվածությունն է: Կարող է նկատվել նաև թարախային արտադրություն, արյունազեղում, իսկ երբեմն էլ բարակ թաղանթ: Սակայն քրոնիկական կոնյունկտիվիտները կարող են ընթանալ առանց վառ ախտանշանների: Այս դեպքում հիվանդի միակ գանգատը աչքի մեջ օտար մարմնի առկայության զգացողությունը կլինի: Այս հիվանդության դեպքում սովորաբար նշանակվում են լայն սպեկտրի հակաբիոտիկներ՝ ինչպես տեղային օգտագործման, այնպես էլ դեղահաբերի տեսքով: Հակաբիոտիկը պետք է ընդունել միայն բժշկի նշանակմամբ և միայն ատասուքի անալիզից հետո: Բացի այդ, աչքերը հարկավոր ամեն օր լվանալ հակասեպտիկ լուծույթով կամ երիցուկի եփուկով: Աչքերը լվանալիս շարժումները պետք է ուղղված լինեն աչքի ատաքին եզրից դեպի ներքին եզրը: Կարելի է նաև պարզապես դեմքն ընկղմել լուծույթի կամ թուրմի մեջ և թարթել աչքերը: Արցունքագեղձերի աշխատանքի վերականգնման համար սովորաբար կիրառվում են հատուկ դեղամիջոցներ («արհեստական արցունք»): Ô±Õ¬Õ¥Ö€Õ£Õ«Õ¯ Õ¯Õ¸Õ¶ÕµÕ¸Ö'Õ¶Õ¯Õ¿Õ«Õ¾Õ«Õ¿ Սա աչքի արձագանքն է տարատեսակ ալերգենների ազդեցությանը: Այն կարող է առաջանալ նաև կոնտակտային լինզաներ կրելու հետևանքով: Ալերգիկ կոնյունկտիվիտի դեպքում կարող է նկատվել ինչպես չնչին կարմրածություն ու քոր, այնպես էլ առատ արցունքահոսություն, լույսի հանդեպ զգայունություն ու կարմրածություն: Պոլինոզի դեպքում հիվանդի վիճակն էլ ավելի է վատանում մաքուր օդին գտնվելու ժամանակ: Ալերգիկ կոնյունկտիվիտը հաճախ ուղեկցվում է նաև վիրուսային կամ բակտերիալ վարակով: Այս խնդրից ազատվելու համար հարկավոր է խուսափել ալերգենի հետ շփումից: Բացի այդ, կարող են նշանակվել նաև հակահիստամինային ու հակավիրուսային դեղամիջոցներ, ինչպես նաև դեղամիջոցներ, որոնք կօգնեն բարձրացնել իմունիտետը: Õ‰Õ¸Ö€ Õ¡Õ¹Ö"Õ« Õ°Õ¡Õ´Õ¡ÕÕ¿Õ¡Õ¶Õ«Õ· Չոր աչքի համախտանիշը կարող է պայմանավորված լինել բազում պատճառներով: Դրանց շարքին են դասվում որոշ աուտոիմունային և այլ լուրջ հիվանդությունները, ինչպես նաև որոշակի դեղորայքի ընդունումը, համակարգչի և պլանշետների չարաշահումը, օդի աղտոտվածությունը, ալերգիաները, ծխախոտի չարաշահումը, կոնտակտային լինզաներ կրելը և ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը: Հիվանդության ախտանշաններն են առատ արցունքահոսությունը, կարմրածությունը, ցավն ու օտար մարմնի առկայության զգացողությունը: Բուժման համար սովորաբար կիրառվում են «արհեստական արցունքով» դեղամիջոցներ (կաթիլներ կամ քսուք): Ոչ մի դեպքում չի կարելի անտեսել այս խնդրիը, քանի որ այն ոչ միայն բացասաբար է ազդում կյանքի որակի վրա, այլև զգալիորեն բարձրացնում աչքերի տարբեր բորբոքային հիվանդությունների առաջացման հավանականությունը: Նյութի աղբյուրը՝ med.tert.am