
67 просмотры
Գոտկատեղի ցավերը սովորաբար ասոցացվում են տարեցների հետ, քանի որ նրանց օրգանիզմը տարիների ընթացքում թուլանում է հանքանյութերի պակասի հետևանքով, սակայն իրականում այս խնդրին հաճախ են բախվում նաև երիտասարդները: Վիճակագրական տվյալներով՝ ներկայում այս խնդիրը հանդիպում է մոլորակի հասուն բնակչության 80%-ի մոտ, մինչդեռ դրա զարգացման պատճառները ոչ բոլորին են հայտնի: Մասնագետներն ընդգծում են, որ գոտկատեղի ցավերը ոչ միշտ են պայմանավորված լինում մարմնի հենց այդ հատվածի հետ կապված խնդիրներով և հաճախ վկայում են մի շարք այլ խանգարումների մասին: Օրինակ՝ գոտկատեղի երկրորդային ցավի պատճառ կարող են դառնալ վարակիչ բորբոքային գործընթացները, փոքր կոնքի օրգաններում քաղցկեղի բջիջների առաջացումը, նյարդային համակարգի հիվանդությունները կամ խոշոր արյունատար անոթների ախտահարումները: Սա է պատճառը, որ նման ցավի առկայության դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին ու պարզել դրա պատճառը: Բժիշկների խոսքով՝ բժշկության մեջ առանձնացվում է գոտկատեղի ցավի մի քանի պատճառ, որոնք են. Õ•Õ½Õ¿Õ¥Õ¸ÕÕ¸Õ¶Õ¤Ö€Õ¸Õ¦Õ¨ Այս խանգարումը զարգանում է նստակյաց կենսակերպի և ֆիզիկական ակտիվության պակասի հետևանքով, ուստի զարմանալի չէ, որ այն հաճախ է ախտորոշվում գրասենյակային աշխատողների, վարորդների և նմանատիպ կենսակերպ վարող այլ անձանց մոտ: Սա պայմանավորված է նրանով, որ ֆիզիկական ակտիվության պակասի հետևանքով ոսկրածուծի նյարդերը սեղմվում են՝ առաջացնելով տհաճ զգացողություններ: Օստեոխոնդրոզի մասին հուշող ախտանշանների շարքին է դասվում գոտկատեղի մղկտուն ցավը, որը մեղմվում է դիրքը փոխելիս: Այս հիվանդությունն անուշադրության մատնելը կարող է հետագայում հանգեցնել ողնաշարի ծռվածության ու հաստ աղիքի կամ միզապարկի աշխատանքի խանգարման, ուստի մասնագետները հորդորում են առաջին իսկ ախտանշանի դեպքում միջոցներ ձեռնարկել: Õ†Õ½Õ¿Õ¡Õ¶ÕµÕ¡Ö€Õ¤Õ« Õ¢Õ¸Ö€Õ¢Õ¸Ö"Õ¸Ö'Õ´Õ¨ (Õ«Õ·Õ«Õ¡Õ½) Նստանյարդի բորբոքումը սրբոսկրի հատվածի նյարդարմատների բորբոքումն է, որն ուղեկցվում է նաև նստանյարդի բորբոքմամբ: Այս նյարդը ձգվում է գոտկատեղից մինչև ոտքի մատները և հենց սա է պատճառը, որ միջողային սկավառակների տեղախախտմամբ պայմանավորված կտրուկ ցավը կարող է զրկել մարդուն շարժունակությունից: ÕŠÕ«Õ¥Õ¬Õ¸Õ¶Õ¥Ö†Ö€Õ«Õ¿Õ¨ Սա երիկամների բորբոքումն է, որը դրսևորվում է պորտի հատվածի ու կողատակի մղկտուն ցավով: Այս հիվանդության դեպքում ցավոտ զգացողությունները պայմանավորված են լինում երիկամի պատիճի ձգվածությամբ: Õ€Õ²Õ«Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Գոտկատեղի ցավերի պատճառ կարող է դառնալ նաև հղիությունը: Այս դեպքում կարող են նկատվել ինչպես հղիության սկզբնական փուլերում, այնպես էն վերջին շրջանում, սակայն այդ երկու դեպքում ցավերն ու դրանց առաջացման պատճառները տարբերվում են միմյանիցից: Մասնագետների խոսքով՝ հղիության վաղ շրջանում գոտկատեղի սուր, բաբախուն ցավը կարող է պայմանավորված լինել հղիության ընդհատմամբ կամ պրոգեստերոն հորմոնի մակարդակի կտրուկ բարձրացմամբ: Եթե ցավը տարածվում է ոչ միայն գոտկատեղի հատվածում, այլև որովայնի ստորին հատվածում, ապա հարկավոր է անհապաղ բուժզննում անցնել արտարգանդային հղիության հավանականությունը բացառելու համար: Ինչ վերաբերում է հղիության վերջին փուլերին, ապա փոփոխական ցավը կարող է առաջին հերթին պայմանավորված լինել պտղի չափերի մեծացմամբ, ինչի հետևանքով այն ճնշում է գործադրում սրբոսկրի վրա: Բացի այդ, ցավի պատճառ կարող է դառնալ նաև ռելաքսին հորմոնի արտադրությունը, որը ծննդաբերությունից առաջ թուլացնում է մկանները՝ ավելի դյուրին դարձնելով ծննդաբերությունը: Նյութի աղբյուրը՝ med2.ru