
53 просмотры
Շաքարային դիաբետը քրոնիկ հիվանդություն է, որը բնորոշվում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացմամբ: Պայմանավորված է ենթաստամոքսային գեղձի ռեցեպտորների զգայունության իջեցումով` բետա բջիջների զգալի կամ ամբողջովին ինսուլին չարտադրելով: Այս հիվանդության բուժումն իրականացվում է բժշկի մշտական հսկողությամբ` հիվանդի ամբողջ կյանքի ընթացքում: Շաքարային դիաբետի առաջացման պատճառների, բուժման մեթոդների, արյան մեջ գլյուկոզայի բավարար քանակության և այլ հարցերի շուրջ զրուցեցինք «Արմենիա» ՀԲԿ Էնդոկրինոլոգիայի բաժանմունքի վարիչ Լուսինե Մամիկոնյանի հետ: - ÕˆÕžÖ€Õ¶ Õ§ Õ¿Õ«Õº 1 Ö‡ Õ¿Õ«Õº 2 Õ·Õ¡Ö"Õ¡Ö€Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¤Õ«Õ¡Õ¢Õ¥Õ¿Õ« Õ°Õ«Õ´Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¿Õ¡Ö€Õ¢Õ¥Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨: - Առաջին տիպ շաքարային դիաբետը ինսուլինակախյալ դիաբետն է, որը գրանցվում է մինչև 30 տարեկան երիտասարդների մոտ, իսկ երկրորդ տիպի շարքարային դիաբետը հանդիպում է 30-ն անց մարդկանց մոտ: Առաջին տիպ շաքարային դիաբետով հիվանդն զգում է ինսուլինի պահանջ ամբողջովին: Հիվանդությունը սկսում է շատ արագ քաշի նվազումով, ծարավի զգացումով, հաճախամիզությամբ, քաղցի զգացումով: Երկրորդ տիպ շաքարային դիաբետը սկսում է աստիճանաբար, հնարավոր է արտահայտվի մեկ այլ սրացած հիվանդության ժամանակ : -Խոսենք շաքարային դիաբետի առաջացման պատճառների մասին: -Առաջացման պատճառներից մեկը մանկական հասակում տարած վիրուսային հիվանդություններն են` կարմրուկ, խոզուկ, դեղնախտ, որոնցից հետո երեխաների մոտ կարող է նկատվել քաշի նվազում, հաճախամիզություն, բերանի չորություն, որոնք շաքարային դիաբետի առաջին նշաններն են: Երիտասարդների մոտ շաքարային դիաբետի առաջացման պատճառ կարող են լինել վիրուսային հիվանդությունները, ինչպես նաև` սթրեսը: Շաքարային դիաբետի առաջացման պատճառներից է նաև գենետիկ նախատրամադրվածությունը, երբ հիվանդությունը փոխանցվում է ժառանգաբար: - Ինչպե՞ս է կանխարգելվում հիվանդության հետագա զարգացումը: Հնարավո՞ր է լիովին բուժել շաքարային դիաբետը: -Ներկայում հիվանդությունն ամբողջովին բուժել հնարավոր չէ: Առաջին տիպ շաքարային դիաբետի ժամանակ ենթաստամոքսային գեղձն ինսուլին չի արտադրում, մենք չենք կարող օգնել: Մենք կարող ենք միայն նշանակել ինսուլինի օպտիմալ չափաբաժին, իսկ երկրորդ տիպ շաքարային դիաբետի բուժումը սկսում ենք դիետոթերապիայից և բուժական ֆիզկուլտուրայից: Մենք կարող ենք երկարացնել հիվանդի` հաբ չընդունելու ժամանակահատվածը: -Ինսուլինի օգտագործումը հաճախակի հանգեցնում է հիպոգլիկեմիայի, ի՞նչ անել այդ դեպքում: -Հիպոգլիկեմիան շատ վտանգավոր է` ի տարբերություն հիպերգլիկեմիայի, որը զարգանում է աստիճանաբար: Արյան մեջ գլյուկոզայի մակարդակն աստիճանաբար ավելանում է, զարգանում հիպերգլիկեմիա, արդյունքում` կոման: Հիպոգլիկեմիան անմիջապես կարող է զարգանալ այն ժամանակ, երբ հիվանդը ինսուլին օգտագործի: Կարող է հանգեցնել գիտակցության կորստի: Ուստի հիվանդի համար կարևոր է ինսուլինի ճիշտ չափաբաժնի օգտագործումը: Մենք հիվանդներին զգուշացնում ենք միշտ իրենց մոտ ունենալ քաղցր և ճիշտ սննդակարգ սահմանել: -Որքա՞ն է արյան մեջ գլյուկոզայի բավարար քանակը, ե՞րբ կարող է անհանգստանալու պատճառ լինել: -Նորմայում արյան մեջ գլյուկոզայի քանակը 3.5-5.6 մմոլ է: Եթե դրանից շեղումներ են լինում, նշանակվում է գլյուկոզացված հեմոգլոբինի հետազոտություն, որը ցույց է տալիս վերջին երեք ամսվա ընթացքում արյան մեջ գլյուկոզայի օրական միջին տվյալները: Եթե հետազոտության ընթացքում նկատվում է շեղում, ուրեմն պացիենտի մոտ կա շաքարային դիաբետ: -Տարեցտարի շաքարային դիաբետի բուժման նոր մեթոդներ են ի հայտ գալիս: Ձեր կարծիքով ինչո՞ւ է հիվանդությունը գնալով աճ գրանցում: -Բուժման մեթոդները գնալով ավելանում են, նոր տեսակի ինսուլին են առաջարկում: Բայց հիվանդությունը տարեցտարի ավելանում է կախված ոչ ճիշտ սննդակարգից, ֆիզկուլտուրայով չզբաղվելուց, ինչպես նաև համակարգիչների առաջ շատ ժամանակ անցկացնելուց: Հիվանդության արագ աճի պատճառ է նաև սթրեսը: -ÕˆÕžÕ¾Ö"Õ¥Ö€ Õ¥Õ¶ Õ£Õ¿Õ¶Õ¾Õ¸Ö'Õ´ Õ¼Õ«Õ½Õ¯Õ¡ÕµÕ«Õ¶ ÕÕ´Õ¢Õ¸Ö'Õ´: -Յուրաքանչյուր մարդ այսօր կարող է ռիսկային խմբում հայտնվել, որովհետև սթրեսը թուլացնում է իմունային համակարգը, որն իր հերթին հաճախ բերում է վարակային հիվանդությունների բարձր ռիսկի, իսկ սթրեսը հանգեցնում է ճարպակալման, դեպրեսիաների, որի պատճառով մարդ չի ցանկանում իրեն հետևել: Այսօրվա ընդունած սնունդը նույնպես հանգեցնում է ճարպակալման: -Ի՞նչ է իրենից ներկայացնում հղիության դիաբետը: -Հղիության ընթացքում գլյուկոզայի մակարդակը բարձրանում է, բայց դա տևում է հղիության որոշակի հատվածից մինչև հղիության ավարտ: Հղիին նշանակվում է ինսուլինաթերապիա, որպեսզի պտղին վնաս չհասցվի: Հղիության ավարտից հետո պետք է ուշադիր լինենք օրգանիզմից ինսուլինը հանելու համար և որ հետագայում շաքարային դիաբետ չզարգանա: Ուստի երեխայի ծննդից հետո հարկ է շարունակել հսկողությունը: - Դիաբետով հիվանդ ծնողներից հնարավո՞ր է առողջ երեխա ծնվել: -Կարող է ծնվել առողջ երեխա, բայց, ամեն դեպքում, ժառանգական գործոնը պահպանվում է, և որոշ ժամանակ հետո կարող է արտահայտվել: -Ձեր խորհուրդը դիաբետով հիվանդներին: -Չհիասթափվել, ճիշտ սնվել: Գանգատների` բերանի չորության, քաշի անկման, հաճախամիզության դեպքերում դիմել էնդոկրինոլոգի: Որքան շուտ հայտնաբերվի շաքարային դիաբետը, այդքան արագ հիվանդը կվերականգնվի: http://armeniamedicalcenter.am