
141 просмотры
Հետազոտության մեջ նաև նշվում է, որ կոֆեինը չի ազդում քնի տևողության վրա, բայց ալկոհոլ օգտագործողներն ավելի երկար են քնում, քան անհրաժեշտ է: . Քնի տևողությունն ազդում է ուղեղի առողջության վրա, հատկապես տարեցների մոտ։Տեղեկությունը հայտնում է CNN-ը՝ հղում անելով Սթենֆորդի համալսարանի հետազոտությունը, որը հրապարակվել է JAMA Neurology-ում: Հետազոտության մասնակցել են շուրջ 70 տարեկան ավելի քան 4 հազար մարդ: Ընդ որում՝ հավասարապես վնասակար է քիչ ու շատ քնելը։ Քնի խանգարումները բացասաբար են անդրադառնում ինչ-որ նոր բան ընկալելու, առողջ դատելու, տարբեր խնդիրներ ու առաջադրանքներ լուծելու, որոշումներ կայացնելու, տվյալներն արագ ու երկար հիշելու և ուշադրությունը պահելու` մարդու ունակության վրա: Եթե քունն ինչ-ինչ պատճառներով խախտված է` դեմենցիայի, դեպրեսիայի ու սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգ կա։ «Նրանք, ովքեր գիշերը քնում էին վեց ժամ կամ պակաս, ունեցել են բետա-ամիլոիդի բարձր մակարդակ, ինչը մեծացնում է դեմենցիայի վտանգը», - ասել է Կալիֆոռնիայի Սթենֆորդի համալսարանի գիտաշխատող, հետազոտության հեղինակ Ջո Վիները: Տարեց մարդիկ, որոնք քիչ են քնում, կողմնորոշման, ուշադրության, հիշողության և տարածական կողմնորոշման խնդիրներ են ունենում։ Գիտնականները պարզել են, որ չափազանց երկար քունը կապված է ճանաչողական ֆունկցիաների վատթարացման հետ, սակայն անկողնում ինը կամ ավելի ժամ անցկացնող մարդկանց մոտ բետա-ամիլոիդի բարձր մակարդակ չի հայտնաբերվել: Հետազոտության մասնակիցները, որոնց քունը գերազանցել է 7-8 ժամվա նորման, շատ ավելի վատ են հաղթահարել թվային նիշերի փոխարինման թեստը: Õ€Õ¥Õ¿Õ¡Õ¦Õ¸Õ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ·Ö€Õ»Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¸Ö'Õ´ Õ¶Õ¡Ö‡ ÕºÕ¡Ö€Õ¦Õ¾Õ¥Õ¬ Õ§, Õ¸Ö€ Õ¯Õ¸Ö†Õ¥Õ«Õ¶Õ¨ Õ¸Õ¹ Õ´Õ« Õ¯Õ¡Õº Õ¹Õ¸Ö'Õ¶Õ« Ö"Õ¶Õ« Õ¿Ö‡Õ¸Õ²Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ°Õ¥Õ¿, Õ«Õ½Õ¯ Õ¡Õ¬Õ¯Õ¸Õ°Õ¸Õ¬ ÕÕ´Õ¸Õ²Õ¶Õ¥Ö€Õ¨ Õ½Õ¸Õ¾Õ¸Ö€Õ¡Õ¢Õ¡Ö€ Õ¡Õ¾Õ¥Õ¬Õ« Õ¥Ö€Õ¯Õ¡Ö€ Õ¥Õ¶ Ö"Õ¶Õ¸Ö'Õ´: Պարզվել է նաև, որ կանայք տղամարդկանցից երկար են քնում։ Նյութը՝ armeniasputnik.am