
79 просмотры
Աշխարհում նորածինների 3-4%-ի մոտ հանդիպում են զարգացման տարբեր արատներ: Կենտրոնական նյարդային համակարգի`ԿՆՀ-ի զարգացման արատները երկրորդ տեղն են զբաղեցնում, սրտի արատներից հետո: Նրանց կանխարգելումը համաշխարհային առողջապահության համար համարվում է կարևորագույն խնդիր, քանի որ տվյալ համակարգի արատներով նորածինների 1/3-ը մահանում են ծնվելուց հետո, իսկ մնացածների 65%-ի մոտ առաջանում է հաշմանդամություն: ԿՆՀ-ի զարգացման արատներից հաճախ հանդիպում են ողնուղեղային ճողվածքները (spina bifida), անէնցեֆալիան` գլխուղեղի բացակայությունը, հիդրոցեֆալիան և այլն: Տվյալ արատների առաջացման տարբեր գործոններ կան, ինչպես արտաքին, այնպես էլ ներքին: Մեծ դեր ունեն վնասակար սովորույթները` ծխելը, ալկոհոլի չարաշահումը, թմրամոլությունը, որոշ հիվանդությունների` շաքարային դիաբետի, էպիլեպսիայի ժամանակ ընդունվող դեղերը, բարձր ջերմությամբ ուղեկցվող վիճակները, ժառանգական գործոնը և օրգանիզմում ֆոլաթթվի ցածր քանակը: Ֆոլաթթնուն B խմբի վիտամին է (B9), որը մասնակցում է մեր օրգանիզմի բոլոր նոր բջիջների աճին, բաժանմանը, տարբերակմանը: Հասկանալի է, որ նրա պահանջարկը աճում է հղիության ժամանակ` առավելևս նրա առաջին ամսվա ընթացքում, երբ դրվում են պտղի բոլոր օրգան- համակարգերի, այդ թվում նաև ԿՆՀ-ի սկզբնահիմքերը: Ֆոլաթթվի որոշ քանակ սինթեզվում է աղիներում նրանց նորմալ գործնեության դեպքում, մի մասը մարդը ստանում է արտաքինից սննդի միջոցով` հիմնականում բուսական: Մեծ քանակով պարունակվում է կանաչ բանջարեղենի մեջ` բրոկկոլիի, կաղամբի, սպանախի, ծնեբեկի, կանաչ լոբու, ինչպես նաև տանձի, ավոկադոյի, սոյայի, նարնջի և լյարդի մեջ, սակայն ջերմային մշակման ժամանակ նրա մի մասը քայքայվում է: Ապացուցված է, որ միայն սննդի միջոցով ընդունված ֆոլաթթուն ավելի հաճախ չի կարող ապահովել հղի կնոջ օրգանիզմի ֆոլաթթվի ադեկվատ պահանջը: Վերջին 15 տարիներում կատարված հետազոտությունները փաստում են, որ նախահղիության և հղիության առաջին ամիսների ընթացքւմ ֆոլաթթվի ամենօրյան ընդունումը 50-70%-ով իջեցնում է վերը նշված արատների առաջացման հավանականությունը: Կա ընդունման միջինացված չափաբաժին, որը կարելի է վերահսկել` ստուգելով արյան մեջ ֆոլաթթվի քանակը: Այժմ մեր հանրապետությունում էլ շատ են տվյալ հետազոտությունը կատարող լաբորատորիաները: Այն ավելի ցուցված է այն կանանց, ովքեր ունեն աղիների գործնեության խնդիրներ ( կարող է խախտված լինել ֆոլաթթվի և մնացած վիտամինների ներծծումը), եթե տառապում են շաքարային դիաբետով, էպիլեպսիայով, տարբեր ծագումնաբանական տենդերով ուղեկցվող հիվանդություններով կամ անամնեզում ունեցել են հղիությնուն ԿՆՀ-ի զարգացման արատով: Այսպիսով, եթե ցանկանում եք ունենալ առողջ երեխա, ապա Համաշխարհային Առողջապահության Կազմակերպությունը խորհուրդ է տալիս նախահղիության 1-3 և հղիության առաջին ամիսներին ընթացքում ամեն օր ընդունել ֆոլաթթու 400 մկգ (0,4 մգ ): Õ€Õ«Õ·Õ¥Ö" , Õ±Õ¥Ö€ Õ¡ÕºÕ¡Õ£Õ¡ Õ¥Ö€Õ¥ÕÕ¡ÕµÕ« Õ¡Õ¼Õ¸Õ²Õ»Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Õ±Õ¥Ö€ Õ±Õ¥Õ¼Ö"Õ¥Ö€Õ¸Ö'Õ´ Õ§: Նյութի աղբյուրը՝ sexology.am