
75 просмотры
aroxjblog.am -Õ¨ Õ°ÕµÕ¸Ö'Ö€Õ¨Õ¶Õ¯Õ¡Õ¬Õ¥Õ¬ Õ§ Õ›Õ›Ô»Õ¦Õ´Õ«Ö€Õ¬ÕµÕ¡Õ¶ Ô²Ô¿Õ›Õ› -Õ« ÕºÕ¬Õ¡Õ½Õ¿Õ«Õ¯ Õ¾Õ«Ö€Õ¡Õ¢Õ¸Ö'ÕµÕª Ô±Õ¶Õ¤Ö€Õ¡Õ¶Õ«Õ¯ ÔµÕ²Õ«Õ¡Õ¦Õ¡Ö€ÕµÕ¡Õ¶Õ«Õ¶ - ԲԺշկի մասնագիտությունը թերևս ամենապատասխանատու մասնագիտություններից է, ինչու՞ եք ընտրել հենց պլաստիկ վիրաբուժությունը: - Գիտեք, ես կցանկանայի առավել նեղացնել հարցի շրջանակը, ինչու եմ ընտրել պլաստիկ վիրաբուժությունը, քանի որ դա մի բնագավառ է , որը չունի կատարելության սահմաններ, չունի ստեղծագործելու և արարելու սահմանափակումներ, այնտեղ դու յուրովի ես , դու կարող ես ներդնել քո ճաշակը , քո ձեռագիրը՝ նման արվեստի , որտեղ ստեղծագործում ես, և գոհացնող, և բավարարված դեմքի հայացքը, խոսքը, դառնում է նոր խթան, նոր էներգիա շարունակելու բազմապատկված եռանդով: -Ամենից հաճախ ի՞նչ պլաստիկ վիրահատություններ են կատարում Հայաստանում: -Գաղտնիք չէ , որ հաճախ յու րաքանչյուրս առավել մտահոգված ենք դեմքի գեղեցկությամբ, թե Հայաստանում և մնացած բոլոր երկրներում զգալի բաժինը դիմային գոտու պլաստիկ վիրահատություններն են: Մեզ մոտ այդպես էլ պետք է լինի առաջնահերթը քթի ֆունկցիոնալ և Էսթետիկ վիրահատություններն են : Բնական է, կինը Էսթետիկ իր տեսքին առավել առաջնային կարևորություն է տալիս: Հանրության մեջ ցանկացած տարիքային շրջանում առաջին հերթին կինը ներկայանալի է իր արտաքինով, նա առավել վստահ և բավարարված է միջավայրում ուշադրության կենտրոնում լինելով: -Քանի՞տարեկանից է կարելի կատարել պլաստիկ վիրահատություն։ Կան հակացուցումներ թե ոչ։ -Այստեղ մենք ունենք շատ մեծ սահմաններ : Պետք է հասկանալ թե ինչ վիրահտությունների մասին է խոսքը գնում…Բոլորին միշտ հետքրքրող քթի պլաստիկ վիրահատությունները ցանկալի է 18 և ավել բարձր տարիքում, ոչ միայն անատոմիական հյուսվածքների հնարավորինս վերջնական ձևավորման, այլ երբեմն շատ ավելի կարևոր՝ տվյալ անձի ներքին հոգեկերտվածքի բավարար զարգացմամբ, սեփական մարմնի հանդեպ իրական նպատակային պահանջմունքներ ուենալով: Պլաստիկ վիրահատության գնացող ամեն անձ , պետք է լրիվ գիտակցի, անշուշտ իր իսկ բժշկի կողմից կրկին անգամ ինֆորմացվի , վիրահատությամբ ոչինչ չի ավարտվում, դրանից հետո սկսվում է հետվիրհատական, նորին ենթագիտակցորեն հարմարվելու հաղթահարման լուրջ փուլ, քանզի դրա մեջ ձգտում են խառնվել հարազատ, բարեկամ , հարևան և ընկերների մի զգալի բանակ : Բացառապես խորհուրդս , այդ փուլի մեջ վստահեք, նվիրվեք ձեր իսկ ընտրած բժշկին, թերևս միայն նա ձեզ հետ համատեղ, մինչև վերջ աստիճանաբար կհաղթահարի և բաղձալի արդյունքին կհասնեք միասին: Ցանկացած վիրահատություն ունի իր հակացուցումները ,հաշվի առնելով մարդու ընդհանուր բոլոր օրգան համակարգերի հարաբերական առողջ լինելուն, միայն պլաստիկ վիրահատություններում գումարվում է այդ ամենին ևս մեկը , վերը նշված ռեալ , իրականին մոտ պատկերացումները, սպասելիքները և պատրաստ լինելը փոփոխություններին: - Ըստ Ձեզ , ինչի հետ է կապված , որ վերջին ժամանակներում Հայաստանում պլաստիկ վիրահատությունների դիմողների թիվը կտրուկ մեծացել է, ձգտումը դեպի գեղեցիկը թե… -Ընդհանրապես ողջ աշխարհում դիտվում է զգալի աճ, հասկանում եք, մարդկային ձգտումը, պայքարը միշտ մնալ երիտասարդ, ունենալ գեղեցիկ տեսք , դա ևս պաշտպանողական ռեակցիա է, օրեցօր զարգացող մեթոդները և միջոցները պլաստիկ վիրաբուժությունում գայթակղում են էլ ավելի մեծ զանգվածներ: - Այժմ շրթունքների ծավալի շտկման ի՞նչ վիրահատություններ են կատարվում։ Որոնք են առավել նախընտրելի։ - Շրթունքների ծավալի փոփոխությունը զգալի մասսայական է դարձել:Մեծացման և ուրվագծերի արտահայտման համար առկա է ոչ վիրահատական և վիրահատական եղանակներ: Ոչ վիրահատական ճանապարհով ներարկվում է մաշկի կառուցվածքային բաղադրամաս՝ հիալուրոնաթթու, վերջինս իր շուրջ հավաքելով ջրի մոլեկուլներ տալիս է ծավալ:Նման սկզբունքով նաև շտկվում են գրավիտացիայի հետևանքով հյուսվածքների տեղաշարժից առաջացած ներհրված, խորը բնականոն ծալքերը: Այս եղանակով ծավալի մեծացումը կրում է ժամանակավոր բնույթ և անհրաժեշտ է նման միջամտություններ ընդգրկել կնոջ սեփական մարմնի խնամքի առօրյայում: Վիարահատական ճանապարհով , դա թողնում է մնայուն արդյունք, այստեղ տարբեր եղանակներ գոյություն ունեն ՝ սեփական ճարպի ներարկումով, կան նաև տեղային հյուսվածքների պլաստիկայի մի քանի եղանակներ: - Հայաստանում գործում է Պլաստիկ վերականգնողական և էսթետիկ վիրաբույժների հայկական ասոցիացիա համագործակցու՞մ եք իրենց հետ - Իհարկե , անշուշտ . Մեր ասոցիացիան արդեն վաղուց Եվրոպայի և աշխարհի Պլաստիկ Վիրաբույժների ասոցիացայի անդամ է , համաձայն որի՝ մենք պարբերաբար ունենում ենք գիտաժողովներ , հավաքներ , որի արդյունքում ստանում ենք կրեդիտային միավորներ, վարկանիշ , որով առաջնորդվում են վերը նշված ասոցիացիաները: -Եվ վերջում, դուք գրեթե ամեն օր գեղեցկացնում եք մեր հայուհիներին, Ձեզ համար ո՞րն է գեղեցկության չափանիշը: -Ողջ հարցազրույցից անգամ կարող եք արդեն կռահել, որ գոյություն չունի գեղեցկության չափանիշներ , անթերի է ֆիզիկապես առողջ, հոգեպես բավարարված կինը... -Շնորհակալություն… Պլաստիկ վիրաբույժ Անդրանիկ Եղիազարյանի հետ կապ հաստատելու համար ՝ andyegi.wixsite.com/plastica Õ€Õ¥Õ¼. 094 24 24 91 Ô±ÕºÖ€Õ¥Ö" Ô±Õ¼Õ¸Õ²Õ»... Õ¶ÕµÕ¸Ö'Õ©Õ« Õ¡Õ²Õ¢ÕµÕ¸Ö'Ö€` http://aroxjblog.am