
166 просмотры
Ռևմատիզմը շարակցական հյուսվածքի համակարգային բորբոքային հիվանդություն է ` գերազանցապես սիրտանոթային համակարգի ախտահարմամբ , որի հիմնական կլինիկական բարդությունը սրտի փականների ախտահարումն է , արատների ձևավորումը : Հիվանդության պատճառը սուր ինֆեկցիան է : Սրտի ախտահարումից բացի , ռևմատիզմի կլինիկական արտահայտությունները ներառում են տենդը , թռչող բնույթի պոլիարթրիտը և նյարդաբանական խանգարումները : Հիվանդությունը հաճախ զարգանում է մանկական տարիքում (5-15 տարեկան ), երբ ստրեպտոկոկային ինֆեկցիան առավել սուր է ընթանում : Ռևմատիզմի զարգացման ռիսկի գործոններն են ` անբարենպաստ բնակարանային պայմանները , խոնավությունը :: Ռևմատիզմը հաճախ առաջանում է մանկական կամ երիտասարդ տարիքում և բնորոշվում է սրտի ախտահարման բորբոքային փոփոխություններով և նշաններով։ Ռևմատիկ պրոցեսի առկայության առավել հավաստի չափանիշ է համարվում սրտի արատի , նախևառաջ՝ միտրալ ստենոզի ձևավորումը։ Բավական բնորոշ է հիվանդության կապը , նախորդող սուր ստրեպտակոկային ինֆեկցիայի՝ անգինայի հետ։ Երբեմն ռևմատիկ կարդիտը կամ պոլիարթրիտը զարգանում են միայն անգինայից 2-3 շաբաթ անց։ Ռևմատիկ պոլիարթրիտին բնորոշ են խոշործնկային , սրունքթաթային , բազկային , արմնկային հոդերի թռչող ցավերը։ Զննելիս հայտնաբերվում է ախտահարվա ծ հոդերի շրջանում ուռածություն , շոշափելիս և շարժվելիս ցավոտություն։ Ռևմատիկ գրհոի շրջանում բարձրանում է մարմնի ջերմությունը , ։ Ացետիլսալիցիլաթթվի և այլ ոչ ստերոիդային հակաբորբոքային պատրաստուկներ ընդունելը հանգեցնում է հոդերում ցավերի և արթրիտի մյուս նշանների արագ անհետացմանը և ջերմության կանոնավորմանը։ Тысячелистник_ՀԱԶԱՐԱՏԵՐևՈՒԿ Հազարատերևուկի ծաղիկներն ու նռան կեղևը չորացնել,փոշիացնել,խառնել ձվի սպիտակուցի հետ :Պատրաստված քսուքը քսել ցավոտ տեղին Լոշտակ-Переступень белая 50գրամ չորացրած եղինջը և 100գրամ լոշտակի արմատները փոշիացնել, եփել 10-15 րոպե 10 լիտր ջրով,քամել,:Եփուկը խառնել լոգանքի համար նախատեսված ջրին, ընդունել լոգանք 10-15 րոպե տևողությամբ, շաբաթը 2 անգամ: Թանթրվենու ծաղիկներ- Бузина черная Վերցնել 25 ական գրամ սև թանթրվենու ծաղիկներ, եղինջի տերևներ, մաղադանոսի արմատներ և ուռենու կեղև, փոշիացնել ,ստաղված խառնուրդից վերցնել 1 թեյի գդալ բուսահումք,վրան լցնել 1 բաժակ եռացրած ջուր,եփել 15 րոպե: Օրական խմել 1 բաժակ եփուկ: