
151 просмотры
Սերմնասպանները կանանց կողմից օգտագործվող հղիությունը կանխելու միջոցներ են, որոնք լինում են մոմիկների, հեշտոցային հաբերի, կրեմների կամ փուրփուրների տեսքով: Դրանք տեղադրվում են հեշտոցի մեջ` սեռական հարաբերությունից առաջ: Ինչպես են ներգործում սերմնասպան միջոցները Սերմնասպանները կանխում են հղիությունը` ստեղծելով քիմիական պատնեշ, որը կամ սպանում է սերմաբջիջները կամ դարձնում է նրանց ոչ ակտիվ, ինչի հետևանքով սերմաբջիջներն այլևս ի վիճակի չեն լինում թափանցնելու արգանդի պարանոցով դեպի արգանդ, արգանդափողեր և բեղմնավորելու ձվաբջիջը: Ինչպես են օգտագործում սերմնասպան միջոցները Սերմնասպանները տեղադրվում են հեշտոցում ` սեռական հարաբերությունից 15 րոպե առաջ: Շատ սերմնասպաններ արդյունավետ են մոտավորապես մեկ ժամվա ընթացքում: Եթե այդ մեկը ժամը լրացել է, բայց սեռական հարաբերություն տեղի չի ունցել, ապա պետք է տեղադրվի սերմնասպան միջոցի նոր դեղաչափ: Յուրաքանչյուր հարաբերությունից առաջ պետք է տեղադրվի սերմմնասպան միջոցի նոր դեղաչափ: Սերմնասպան միջոցները հարմար են հատկապես այն դեպքում, եթե սեռական հարաբերությունները հաճախ չեն կամ տեղի են ունենում երկար ընդմիջումով: Որոնք են սերմնասպան միջոցների առավելությունները Դեղատներում վաճառվում են առանց բժշկի նշանակման: Չեն թափանցում արյան մեջ և կարող են կիրառվել կրծքով կերակրելիս: Չեն ազդում արյան մակարդելիության վրա և կարող են կիրառել առանց որևէ խնդիրների` այլ հիվանդությունների առկայության դեպքում: Որենք են սերմնասպան միջոցների թերությունները Սերմնասպաններն առանձին գործածելու դեպքում շատ արդյունավետ չեն այլ բեղմնականխիչ միջոցների համեմատությամբ: Դրանց արդյունավետությունը կազմում է մոտ 71-82%: Որոշ անձանց մոտ սերմնասպանները կարող են առաջացնել մաշկի, լորձաթաղանթների գրգռում և քոր: Կարող են առաջացնել փոքր խոցեր հեշտոցի լորձաթաղանթի վրա, ինչը մեծացնում է սեռավարակների, մասնավորապես, ՄԻԱՎ-ի փոխանցման վտանգը: Ô±ÕºÖ€Õ¥Ö" Õ¡Õ¼Õ¸Õ²Õ»... Պատրաստեց` http://aroxjblog.am/