
51 просмотры
Երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակվում և վճարվում է, եթե ծնողը և նոր ծնված երեխան հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով, և նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է ՀՀ ՔԿԱԳ մարմինը: Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։ Երեխայի ծննդի պետական գրանցումն օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից իրականացվելու դեպքում նպաստ նշանակվում և վճարվում է, եթե ծնողը և նոր ծնված երեխան նպաստի դիմելու օրվա դրությամբ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: Եթե 2017 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխայի ծնողը օտարերկրյա քաղաքացի է, ծնողին երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է, եթե նոր ծնված երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծնողն առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով, և օտարերկրյա պետությունում երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստ չի նշանակվել (վճարվել): Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է, եթե դիմումը ներկայացվել է նոր ծնված երեխայի ծննդյան ամսվանից հետո՝ 12 ամսվա ընթացքում: Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը տարբերակվում է նոր ծնված երեխայի հերթական կարգաթվով՝ հաշվի առնելով նոր ծնված երեխայի ծնողների մյուս երեխաների և զավակների թիվը: Միաժամանակ մեկից ավելի երեխայի ծնվելու դեպքում նպաստ նշանակվում է ծնված յուրաքանչյուր երեխայի համար, ընդ որում, նոր ծնված երեխաներից ամենաբարձր կարգաթիվ ունեցող երեխայի համար սահմանված չափով: Օրինակ` եթե ընտանիքում կա 3 երեխա և ծնվել են զույգ երեխաներ (նոր ծնվածների կարգաթվերն են` 4 և 5), երեխաներից յուրաքանչյուրի ծննդյան կապակցությամբ նպաստ կնշանակվի 5-րդ երեխայի համար սահմանված չափով (յուրաքանչյուր երեխայի համար` 1.5 միլիոն դրամ): Երրորդ և հաջորդ երեխայի ծնվելու դեպքում նպաստի մի մասը վճարվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ ընտանեկան դրամագլխի սպասարկման պայմանագիր կնքած բանկում նոր ծնված երեխայի անվամբ բացված հատուկ հաշվին: Ô¸Õ½Õ¿ Õ¶Õ¸Ö€ Õ®Õ¶Õ¾Õ¡Õ® Õ¥Ö€Õ¥ÕÕ¡ÕµÕ« Õ°Õ¥Ö€Õ©Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¯Õ¡Ö€Õ£Õ¡Õ©Õ¾Õ«` Õ¥Ö€Õ¥ÕÕ¡ÕµÕ« Õ®Õ¶Õ¶Õ¤ÕµÕ¡Õ¶ Õ´Õ«Õ¡Õ¶Õ¾Õ¡Õ£ Õ¶ÕºÕ¡Õ½Õ¿Õ« Õ¹Õ¡ÖƒÕ¥Ö€Õ¶ Õ¥Õ¶` ա. առաջին կամ երկրորդ երեխա - 50 000 դրամ, բ. երրորդ կամ չորրորդ երեխա` 1 մլն դրամ, որից հինգ հարյուր հազար դրամը վճարվում է երեխայի անունով բացված պետական աջակցության հաշվին մուտքագրելու միջոցով, գ. հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` 1 500 000 դրամ, որից 1 միլիոն դրամը վճարվում է երեխայի անունով բացված պետական աջակցության հաշվին մուտքագրելու միջոցով: Պետական աջակցության հաշիվ, ինչպես նաև նպաստի` ուղղակի վճարվող գումարը ստանալու համար պետք է հաշիվներ բացել հետևյալ բանկերից որևէ մեկում` «Անելիք Բանկ» ՓԲԸ «Արարատբանկ» ԲԲԸ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ «ՀայԷկոնոմ Բանկ» ՓԲԸ «Յունիբանկ» ԲԲԸ «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ: Նպաստի` ուղղակի վճարվող գումարը կարելի է ստանալ նաև առանց բանկային հաշիվ ունենալու: Դրա համար դիմումում պետք է նշել այն բանկը («Հայբիզնեսբանկ» ՓԲԸ, «ՀայԷկոնոմ Բանկ» ՓԲԸ, «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ, «Անելիք Բանկ» ՓԲԸ), որտեղից ծնողը ցանկանում է ստանալ գումարը: