
95 դիտում
Անհիշելի ժամանակներից սև քիմոն խոտաբույսի սերմերը բարձր են գնահատվել իրենց բուժիչ հատկությունների համար: Այն կոչվում է տարբեր ձևերով. հռոմեական գինձ, սև քունջութ, սև քիմիոն, սոխի սերմեր: Շատ հաճախ բույսը հիշատակվում է որպես «սև սերմ», ինչը նրա արտաքին տեսքի ճշգրիտ նկարագիրն է: Քիմիոնի մշակման և օգտագործման ամենավաղ գրառումը հայտնաբերվել է հին Եգիպտոսում: Սև քիմիոնի յուղի մոտավոր տարիքը, որը հայտնաբերվել է եգիպտական փարավոն Թութանհամոնի դամբարանում, կազմում է 3300 տարի: Արաբական մշակույթում սև քիմիոնը հայտնի է որպես «օրհնության սերմ»: Սև քիմիոնի սերմերը հին ժամանակներում օգտագործվել են ոչ միայն որպես համեմունք, այլև որպես դեղամիջոց: Առավել շատ գնահատվել է դրանց մարսողությունը բարելավելու և աղեստամոքսային խանգարումները բուժելու հատկությունը: Սերմերն օգտագործել են նաև սրտանոթային և շնչառական հիվանդությունների, գլխացավի և լյարդի ու երիկամների հիվանդությունների ժամանակ: Սերմերից պատրաստված դեղորայքով բուժել են բորոտությունը, մաշկային հիվանդությունները և երկար չապաքինվող վերքերը: Սև քիմիոնը սննդի մեջ օգտագործումը մարդուն տալիս է մինչեւ խոր ծերություն ապրելու հնարավորություն, ընդ որում՝ պահպանելով մտքի հստակությունն ու տեսողության սրությունը: Կերակրող կանանց կաթնարտադրությունը բարձրացնելու համար խորհուրդ է տրվում սև քիմիոն օգտագործել: Սև քիմիոնը չունի հակացուցումներ, քանի որ քիմիոնը մաքրում է օրգանիզմը, այն արգելվում է օգտագործել միայն հղի կանանց: Սև քիմիոնի յուղ Սև քիմիոնի յուղը բարելավում է մաշկը, օգնում է ճաղատության դեպքում, վերականգնում է սպիտակ մազերի գույնը: Յուղը նաև բարելավում է արյան շրջանառությունը, բարձրացնում է հեմոգլոբինի մակարդակն արյան մեջ: Սև քիմիոնի յուղն օգտագործվում է քաղցկեղի կանխարգելման և բուժման ժամանակ: Ուսումնասիրությունների արդյունքում այսօր արդեն հայտնի են սև քիմիոնի բազմաթիվ այլ ազդեցություններ ևս, ինչպիսիք են` ցավազրկող, հակաբակտերիալ, հակաբորբոքային, հակախոցային, հակասնկային, հիպոտոնիկ, հակաօքսիդանտ, հակավիրուսային, բրոնխոլիտիկ, հակադիաբետիկ, հեպատոպրոթեկտիվ (լյարդի պաշտպանություն), հիպոտենզիվ, ինսուլինի զգայունության կարգավորիչ, ռենոպրոթեկտիվ (երիկամի պաշտպանություն) Սև քիմիոնի յուղի օգտակարությունը պայմանավորված է դրա բաղադրիչներով` ֆոլինաթթու, B1, B2, B3 վիտամիններ, օմեգա-3 և օմեգա-6 ճարպաթթուներ, սպիտակուցներ, կալցիում, երկաթ, ցինկ, ֆոսֆոր, պղինձ: Ô±Õ¼Õ¸Õ²Õ»Õ¡Ö€Õ¡Ö€ Õ°Õ¡Õ¿Õ¯Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¨ Պաշտպանում է քաղցկեղից: Այն հակաքաղցկեղային հատկություններ ունի: Նվազեցնում է խոլեստերինի և գլյուկոզայի մակարդակը: Հետազոտությունները ցույց են տվել, որ սև քիմոնը կարող է նվազեցնել ինչպես խոլեստերինի, այնպես էլ գլյուկոզայի մակարդակն արյան մեջ, որի համար անհրաժեշտ է օրական կես թեյի գդալ ընդունել այս յուղից մոտ 5 ամիս: Սնուցում է մաշկը, մազերը, եղունգները: Այս յուղը շատ է օգտագործվում մաշկի, մազերի և եղունգների խնամքի համար: Կանոնավոր կիրառումն օգնում է նվազեցնել դեմքի կնճիռները, մաշկն ավելի մաքուր է դարձնում: Իսկ արտաքին օգտագործման պարագայում կիրառվում է մազաթափության, բշտիկների, փսորիազի, եղունգի սնկի դեմ պայքարում: Կարգավորում է մարսողությունը: Այս յուղը մաքրում է մարսողական համակարգը և աղիները թունավոր նյութերից: Այն պահպանում է նաև ստամոքսի միկրոֆլորայի առողջությունն ու կարգավորում լյարդի ու երիկամների աշխատանքը: Սև քիմոնի յուղը կարելի է գտնել հաբի կամ հենց յուղի տեսքով: Խորհուրդ է տրվում ընդունել 1 թեյի գդալից` օրական 3 անգամ: Կարելի է մի փոքր մեղր ավելացնել` համը փոփոխելու համար: