
191 просмотры
Վահանագեղձի տոքսիկ ադենոմա ( Պալմմերի հիվանդություն ), վահանագեղձի բարորակ օնկոլոգիական հիվանդություն է։ Հիվանդությունը ուղեկցվում է թիրեոտոքսիկոզով , որը պայմանավորված է ադենոմայի կողմից, ավտոնոմ կերպով, մեծ քանակությամբ արտադրվող թիրեոիդ հորմոններով։ Հիվանդության առաջացման պատճառը և մեխանիզմը դեռևս վերջնական պարզված չեն։ Ենթադրվում է, որ հիվանդությամ առաջացման հիմքում ընկած է ԹՏՀ (թիրեոտրոպ հորմոն)–ի ռեցեպտորի մուտացիան, որի հետևանքով առանց հորմոնի ազդեցության ռեցեպտորը գտնվում է ակտիվ վիճակում։ Ինչի հետևանքով դիտվում է ֆոլիկուլյար էպիթելի առանձին բջիջների հիպերֆունկցիա։ Թիրեոտոքսիկ ադենոմայի առաջացման և ավտոնոմ գործունեության համար անհրաժեշտ է 3-7 տարի։ Ադենոմայի չարորակացում(մալիգնիզացիա) դիտվում է շատ հազվադեպ։ Հիվանդությունը հիմնականում հանդիպում է կանանց մոտ, հատկապես յոդի դեֆիցիտով տարածաշրջաններում ( խպիպի էնդեմիկ տարածաշրջաններ) ապրողների մոտ։ Պալմմերի հիվանդություն կարող է զարգանալ նաև երեխաների մոտ։ Ô¿Õ¬Õ«Õ¶Õ«Õ¯Õ¡Õ¯Õ¡Õ¶ ÕºÕ¡Õ¿Õ¯Õ¥Ö€ Իր կլինիկական պատկերով շատ նման է դիֆուզ տոքսիկ խպիպին , այն տարբերությամբ որ այս դեպքում առավել արտահայտված են սիրտ–անոթային համակարգի ախտահարման սիմպտոմները և միոպաթիան։ Ի տարբերություն դիֆուզ տոքսիկ խպիպին Պլամմերի հիվանդության դեպքում չի դիտվում էնդոկրին օֆթալմոպաթիա և պրետիբիալ միքսեդեմա։ Ô´Õ«Õ¡Õ£Õ¶Õ¸Õ½Õ¿Õ«Õ¡Õ¯Õ¡ Արտաքին զննմամբ շոշափվում է կլոր, հստակ եզրերով, էլաստիկ կամ պինդ–էլաստիկ կոնսիստենցիայի, անցավ գոյացություն, որը շարժուն է կլման ակտի ժամանակ։ Ուլտրաձայնային հետազոտությամբ (ՈւՁՀ) դիտվում է կլոր, հստակ եզրերով, հիմանակում հիպերէխոգեն ստրուկտուրայի հանգույց։ Արյան մեջ հայտնաբերվում է T 3 (եռյոդթրիոնին)–ի բարձր մակարդակ, T 4 (թիրոքսին)–ի նորմալ կամ չափավոր բարձր մակարդակ և ԹՏՀ (թիրեոտրոպ հորմոն)–ի ցածր մակարդակ կամ վերջինս չի հայտնաբերվում։ ԹՏՀ–ի ցածր մակարդակը կամ ընդհանրապես բացակայությունը պայմանավորված է ադենոմայի կողմից մեծ քանակությամբ արտադրվող T 3 –ի և T 4 –ի կողմից հետադարձ բացասական կապով հիպոֆիզի կողմից արտադրվող ԹՏՀ–ի սինթեզի ընկճումով։ Ô²Õ¸Ö'ÕªÕ¸Ö'Õ´ Հիվանդության սկզբնական շրջանում դեղորայքային բուժումը կարող է ապահովել երկարաժամկետ ռեմիսիա(ախտադադար)։ Սակայն տոքսիկ ադենոմայի միակ ռադիկալ(արմատական) բուժումը վիրահատականն է։ Հիվանդները անցնում են նախավիրահատական նախապատրաստում, որի նպատակը Էութրիեոիդ վիճակին հասնելն է։ Վիրահատության ծավալը պայմանավորված է ադենոմայի չափերից և լոկալիզացիայից(տեղակայումից)։ Հիմանակնում կատարվում է բլթի ռեզեկցիա(մասնահատում) կամ հեմիթիրեոիդէկտոմիա(վահանագեղձի բլթերից մեկի ամբողջական հեռացում)։