
126 просмотры
Վահանաձև գեղձը ոչ մեծ , հորմոններ արտադրող օրգան է , որը գտնվում է պարանոցի առաջնային մասում : Գեղձն արտադրում է 2 կարևոր հորմոն ` թիրոքսին (Т4) և տրիյոդթիրոնին (Т3), որոնք կարգավորում են ճարպերի , սպիտակուցների , ածխաջրերի նյութափոխանակության գործընթացը , նպաստում սրտանոթային համակարգի , ստամոքսաղիքային տրակտի , հոգեկան ու սեռական գործունեությանը : Նույնիսկ ավելին ` մարդու կյանքը , սովորությունները , խառնվածքը . Այս ամենը կախված է օրգանիզմում մշակվող հորմոններից : Թիրեոիդ հորմոնները ունեն ազդեցության լայն սպեկտր։ Այս հորմոններից է կախված հյուսվածքների նորմալ զարգացումը , նյութափոխանակությունը , նյարդային համակարգի նորմալ գործունեությունը և այլն։ Մեծ չափաքանակներով հորմոններն ուժեղացնում են նյութափոխանակության պրոցեսները։ Թիրեոիդ հորմոնների ազդեցության մեխանիզմը պայմանավորված է բջջի կողմից ազդանշանների « ճանաչման » ու ընկալման և պատասխան ռեակցիայի բնույթը որոշող մոլեկուլային պրոցեսների առաջացման փուլերով։ Տարբեր հյուսվածքների բջիջներում հայտնաբերված են առանձնահատուկ սպիտակուց - ընդունիչներ , որոնք « ճանաչում են » հորմոնը և այն ընդգրկում կենսաքիմիական ․ ռեակցիայի մեջ։ Վահանագեղձի ֆունկցիան , որը փոխհամաձայնեցված է ներզատիչ մյուս գեղձերի հետ , կարգավորում է կենտրոնական նյարդային համակարգը։ Առավել կարևոր է հիպոֆիզի դերը , որն արտադրում է վահանագեղձի ֆունկցիան ու զարգացումը խթանող թիրեոտրոպ հորմոն։ Հիվանդություններից առավել հաճախ հանդիպում են բորբոքումները , ուռուցքները , վնասվածքները , բնածին արատները , որոնք կարող են ուղեկցվել վահանագեղձի մեծացմամբ ( տես խպիպ ) և ֆունկցիայի խանգարումներով՝ հորմոնային նյութերի առաջացման նվազմամբ ( հիպոթիրեոզ , Լորձայտուց ) կամ ավելացմամբ ։ Որպեսզի բարելավեք վահանաձև գեղձի աշղատանքը անհրաժեշտ է սիստեմատիկաբար օգտագործել գեղձը սնուցել օգտակար սննդանյութեր ` 3-4 հատ ընկույզի միջուկը լավ մանրացնել ավելացնել 1 ճաշի գդալ մեղր , ուտել վաղ առավոտյան : Օգտագործել 1-2 շաբաթ : Լավ լվանալ 2 կիտրոն , անցկացնել մանր քերիչով , վրան ավելացնել հավասար քանակության մեղր : Օգտագործել ամոն օր : Օրը 3 անգամ , 1 ճաշի գդալ ուտելուց առաջ : Ծովային կաղամբը , արքայանարինջը , սոխը իրենց մեջ պարունակում են յոդ և վիտամիններ , որոնք անրաժեշտ են վահանաձև գեղձի առողջուրյան համար :