
45 просмотры
Այն ճարպերը հալեցնող անտիօքսիդանտ է, որը բջջաթաղանթի կազմի մեջ պարունակվող ճարպերը (լիպիդները) և բջիջների մեջ եղած տարբեր միացությունները պաշտպանում է ազատ ռադիկալների կողմից քայքայումից: Այս հայտնագործությունն առաջին անգամ արվել է 1922թ.: E-ն ակտիվացնում է սեռական գեղձերի և առհասարակ էնդոկրին համակարգի աշխատանքը, նպաստում է բազմացմանը, ծնելիությանը: Վիտամին E-ի պակասը հղի կանանց վիժումների է հանգեցնում: E-ն խթանում է մկանների աշխատանքը, ֆիզիկական աշխատունակությունն է բարձրացնում, օրգանիզմը ամրացնում է: Անեմիայի` սակավարյունության վտանգը կանխարգելում է` թույլ չտալով հեմոգլոբինի մեջ պարունակվող արյան կարմիր գնդիկների տարրալուծումը: Այս վիտամինը համարվում է ամենահզոր վիտամիններից առաջնայինը, որը բոլոր դեղամիջոցներից ամենալավն է պայքարում սրտային մի շարք հիվանդությունների դեմ: Նվազեցնում է սրտային սուր նոպաների հաճախականությունը, ինչպես նաև` նվազեցնում է սրտի իշեմիկ հիվանդություններից մահացությունների քանակը` անոթները պաշտպանելով հնարավոր վնասվածքներից, պաշտպանում է աթերոսկլերոզից: Որքան հաճախ օգտագործեք E վիտամինը, այնքան ձեզ կապահովագրեք սրտամկանային մի շարք հիվանդություններից: Վիտամին E-ն արյան մեջ նվազեցնում է «վատ» խոլեստերինի քանակությունը, ինչպես նաև կանխում է դրա կուտակումը զարկերակների պատերին, որը խցանում է արյան շրջանառությունը: Միևնույն ժամանակ` ավելացնում է «լավ» խոլեստերինի քանակը, որը մաքրում է զարկերակը: Արյունը մաքրելով վնասակար ճարպերից, E-ն լավացնում է արյան շրջանառությունը, և զգալիորեն նվազեցնում է տրոմբոցիտների խցանումները: Շաքարախտով հիվանդների համար վիտամին E-ի պակասը չափազանց վտանգավոր է, քանի որ բարձր է թրոմբների առաջացման հավանականությունը: 3-4 ամիս շարունակ վիտամին E-ի օգտագործումը կարգավորում է ածխածնային և ճարպային փոխանակությունների հնարավոր խախտումները` հյուսվածքները պաշտպանելով վնասվածքներից: - Վիտամին E-ն կարևորագույն դերակատարում ունի հատկապես նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումների ժամանակ, պրոֆիլակտիկ հրաշալի միջոց է: Դա ապացուցվել է բժշկական տարբեր փորձագիտական հետազոտությունների ժամանակ: Ավելին, այն, վիտամին C-ի հետ, դանդաղեցնում է Պարկինսոնի հիվանդության զարգացումը: - Õ‡Õ¶Õ¹Õ¡Õ¼Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ°Õ¡Õ´Õ¡Õ¯Õ¡Ö€Õ£Õ« ÕÕ¡Õ¶Õ£Õ¡Ö€Õ¸Ö'Õ´Õ¶Õ¥Ö€Õ« Õ½Õ«Õ´ÕºÕ¿Õ¸Õ´Õ¶Õ¥Ö€Õ« ÕªÕ¡Õ´Õ¡Õ¶Õ¡Õ¯ Õ¬Õ¡Õ¾Õ¡Õ£Õ¸Ö'ÕµÕ¶Õ½ Ö…Õ£Õ¶Õ¸Ö'Õ´ Õ§ E Õ¾Õ«Õ¿Õ¡Õ´Õ«Õ¶Õ« Õ³Õ«Õ·Õ¿ Ö"Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ´Õ¢ Õ¯Õ¡Õ¶Õ¸Õ¶Õ¡Õ¾Õ¸Ö€ Ö‡ Õ¡Õ´Õ¥Õ¶Ö…Ö€ÕµÕ¡ Ö…Õ£Õ¿Õ¡Õ£Õ¸Ö€Õ®Õ¸Ö'Õ´Õ¨: - Հոդերի բորբոքմամբ` արտրիտով տառապող մարդիկ E վիտամինի օգտագործմամբ զգալիորեն կմեղմեն հոդացավերը: - Ի դեպ, E վիտամինի պակասը կարող է հանգեցնել նաև աչքի կատարակտի, տեսողության զգալի վատացման, նույնիսկ կարող է կուրացման պատճառ դառնալ: - E վիտամինի ամենօրյա օգտագործումը հրաշալիորեն ամրացնում է օրգանիզմի դիմադրողական համակարգը: Պաշտպանում է հնարավոր բացիլներից, ինֆեկցիաներից, ինչպես նաև՝ տարիքային այլ հիվանդություններից: E վիտամինի մեծ քանակություն կա` բուսական յուղերի (արևածաղկի, եգիպտացորենի, պալմայի ), մարգարինի որոշ տեսակների, նուշի, գետնընկույզի` արախիսի, ցորենի և նրա սերմի, ձվի դեղնուցի, լյարդի, հնդկաձավարի (գրեչկա), վարսակաձավարի (օվսյանկա), չափազանց օգտակար` ցորենի թեփի, թարմ կանաչ ոլոռի, թարմ սպանախի և բրոկկոլի կաղամբի, լոլիկի, ընկուզեղենի, սաղմոն ձկան (լոսոս), հացահատիկային բույսերի սաղմնային հատիկների, մսի, ավոկադոյի, կանաչեղենի, կաթի, կարագի մեջ: Այս վիտամինից չի պարունակվում գազարի, սոխի, կարտոֆիլի, վարունգի, հացի, մակարոնեղենի մեջ: Վիտամին E-ի պակասից մկանային, ապա ոսկրային, ինչպես նաև` սրտամկանային դիստրոֆիա` խախտումներ են առաջանում: Ավելին, վիտամին E-ի անհրաժեշտ քանակի պակասը նաև պիգմենտային հետքեր է առաջացնում մաշկի, ձեռքերի վրա: Ինչպես նաև օրգանների վրա, որոնք, թեև մենք չենք տեսնում, սակայն բազմաթիվ քրոնիկ հիվանդությունների պատճառ են դառնում: Սակայն, նաև չպետք է չարաշահել վիտամին E-ն. մեծ քանակությամբ օգտագործելու դեպքում սրտխառնոց, արյան ճնշման բարձրացում և այլ երևույթներ կարող են տեղի ունենալ, որն, իհարկե, հնարավոր է կարգավորել` վիտամինի քանակը նվազեցնելով: E-ն համադրելի է վիտամին C-ի և A-ի հետ. A-ն նպաստում է E-ի յուրացմանը, իսկ C-ն բարձրացնում է տոկոֆերոլի պաշտպանական գործունեությունը: Ô±ÕºÖ€Õ¥Ö" Õ¡Õ¼Õ¸Õ²Õ» պատրաստեց `Ա.Հարությունյան