
79 просмотры
Ցավոք իրականության մեջ դեռևս առկա է այն կարծիքը, որ եթե կինը չի հղիանում, ապա խնդիրը կնոջ հետ է կապված: Սակայն հետազոտությունների արդյունքները վաղուց հաստատել են այն վարկածը, որ տղամարդկանց մոտ անպտղությունը ևս տարածված խնդիր է: Տղամարդկանց շրջանում անպտղության խնդրին վերաբերող հարցերին կպատասխանի Ֆանարջյան Կլինիկայի հիմնադիր, բժիշկ-ուրոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Դավիթ Ֆանարջյանը : -Ե՞րբ կարելի է զույգերին համարել անպտուղ: Ամուսնական զույգերի անպտղության պատճառներից քանի՞ տոկոսն է տղամարդկանց, քանի՞ տոկոսը կանանց մոտ առկա առողջական խնդիրներով պայմանավորված: -Զույգերին կարելի է անպտուղ համարել, երբ առանց հակաբեղմնավորիչների մեկ տարի շարունակ կանոնավոր սեռական կյանքի ընթացքում կնոջ մոտ բացակայում է հղիությունը: Հիմնվելով մեր պրակտիկայի վրա` միանշանակ կարող եմ ասել, որ վերջին տարիներին Հայաստանում արձանագրվել է անպտղության դեպքերի նկատելի աճ, ինչը բավականին մտահոգիչ է: Մինչ օրս մեր հասարակության մեջ թյուրիմացաբար շարունակում են կանանց մեղադրել անպտղության հարցում: Սակայն պետք է ասեմ, որ 40 տոկոս անպտղության պատճառները հենց տղամարդու մոտ են, 40 տոկոսը` կանանց: Մնացած 10-20 տոկոսն այն հիվանդություններ են, որոնք հանդիպում են և′ կանանց, և′ տղամարդկանց մոտ զուգահեռ: -Որո՞նք են տղամարդկանց անպտղության պատճառները: -Անպտղության պատճառները բազմաթիվ են, թվարկենք դրանցից մի քանիսը՝ Տղամարդու սեռական օրգանների վնասվածքներ և արատներ (կրիպտորխիզմ` երբ ամորձին չի իջնում փոշտ): Տղամարդու միզասեռական օրգանների բորբոքումներ. օրինակ՝ պրոստատիտ (շագանակագեղձի բորբոքում): Սերմնատար ուղիների օբստրուկցիա: Վարիկոցելե՝ ամորձու և սերմնածորանի երակների լայնացում: Սեքսուալ խանգարումներ. էրեկցիայի խանգարում, վաղաժամ սերմնաժայթքում և այլն: Ô»Õ´Õ¸Ö'Õ¶Õ¸Õ¬Õ¸Õ£Õ«Õ¡Õ¯Õ¡Õ¶ ÕÕ¡Õ¶Õ£Õ¡Ö€Õ¸Ö'Õ´Õ¶Õ¥Ö€. Õ«Õ´Õ¸Ö'Õ¶Õ«Õ¿Õ¥Õ¿Õ« ÕÕ¡Õ¶Õ£Õ¡Ö€Õ´Õ¡Õ¶ Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´ Ö…Ö€Õ£Õ¡Õ¶Õ«Õ¦Õ´Õ¸Ö'Õ´ Õ¡Ö€Õ¿Õ¡Õ¤Ö€Õ¾Õ¸Ö'Õ´ Õ¥Õ¶ Õ°Õ¡Õ¿Õ¸Ö'Õ¯ Õ¶ÕµÕ¸Ö'Õ©Õ¥Ö€, Õ¸Ö€Õ¸Õ¶Ö" Õ¨Õ¶Õ¤Õ¸Ö'Õ¶Õ¡Õ¯ Õ¥Õ¶ Õ¾Õ¶Õ¡Õ½Õ¥Õ¬Õ¸Ö' Õ½Õ¥ÖƒÕ¡Õ¯Õ¡Õ¶ Õ½ÕºÕ¥Ö€Õ´Õ¡Õ¿Õ¸Õ¦Õ¸Õ«Õ¤Õ¶Õ¥Ö€Õ¨: Ինֆեկցիոն հիվանդություններ. հատկապես սեռական ճանապարհով փոխանցվող իֆեկցիաները՝ գոնորեա, սիֆիլիս, խլամիդիոզ, տրիխոմոնիազ և այլն: Տղամարդկանց սեռական օրգանների վրա ծանր է ազդում մանկական ինֆեկցիաներից էպիդեմիկ պարոտիտը: Õ€Õ¸Ö€Õ´Õ¸Õ¶Õ¡Õ¬ ÕÕ¡Õ¶Õ£Õ¡Ö€Õ¸Ö'Õ´Õ¶Õ¥Ö€: Տղամարդու անպտղությունը կարող է պայմանավորված լինել նաև արտաքին գործոններով՝ վնասակար նյութերը (ալկոհոլ, ծխախոտ, թմրանյութեր, որոշ դեղեր), վատ էկոլոգիան: -Ի՞նչ եղանակներով է բուժվում տղամարդկանց անպտղությունը: Անպտղության բուժումը կախված է անպտղության պատճառներից: Առաջին հերթին անհրաժեշտ է պարզել անպտղության պատճառները և աշխատել այդ պատճառների վերացման ուղղությամբ: Անպտղությունը կարելի է բուժել դեղորայքի օգնությամբ կամ վիրահատական ճանապարհով: Եթե անպտղության պատճառը կախված է վիրաբուժական խնդիրների հետ, ապա իրականացվում է վիրահատական միջամտություն: Որոշ դեպքերում կատարվում է միկրովիրաբուժական միջամտություն, եթե անպտղության պատճառը կապված է սերմնաուղիների հատվածների փակման հետ: Տվյալ միկրովիրահատությունը 50 տոկոս դեպքերում տալիս է ցանկալի արդյունք, ինչը զգալի ցուցանիշ է: -Ի՞նչ խորհուրդ կտաք տղամարդկանց: Երիտասարդները պետք է ավելի լուրջ հետևեն իրենց առողջությանը, ուշադիր լինեն, հնարավորինս առողջ ապրելակերպ վարեն, խնդիրների առկայության դեպքում չհետաձգեն հետազոտվելը, որպեսզի խուսափեն հնարավոր բարդացումից: Աղբյուր՝ Doctors.am