
13 просмотры
ԱՄՆ-ի հայ համայնքի ջանքերով գործող «Փարոս» հիմնադրամը Հայաստանում նախատեսում է նոր թափ հաղորդել իրենց բարեգործական նախագծերի իրականացմանը: Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի հետ հանդիպման ընթացքում «Փարոսի» գործադիր տնօրեն Փիթեր Աբաջյանը, ծրագրի ղեկավար Սևան Ամիրյանցը և ներկայացուցիչ Գեղամ Մինասյանը նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել ծրագրերի հետագա ընթացքի շուրջ: Հիմնադրամի ղեկավար կազմը խնդրել է նախարարին աջակցել, որպեսզի իրենց հետագա ծրագրերն առավել ուղղորդված և թիրախային լինեն: Նախատեսվում է ավելացնել Հայաստանի դպրոցները սպասարկող ատամնաբուժական շարժական կլինիկաների թիվը: Խոսքը ստոմատոլոգիական սարքերով վերազինված ավտոբուսների մասին է, որոնք որոշակի հաջորդականությամբ 1-2 ամսով տեղակայվում են դպրոցների մոտ ու աշակերտներին մատուցում անվճար ատամնաբուժական ծառայություններ`թույլ չտալով արդեն առկա խնդիրների խորացումը և ֆինանսական պատճառով ատամնաբույժի այցերը հետաձգելը: Նախարարի պաշտոնակատարը շեշտել է, որ հատկապես մանկական ատամնաբուժական ծառայությունների մասով լուրջ անելիքներ կան, ու այսօրինակ նախաձեռնությունը կարող է շոշափելի արդյունքներ ապահովել: Հիմնադրամի ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել առավել համակարգված կազմակերպել այս աշխատանքները` առաջնահերթորեն ուշադրություն դարձնելով մարզային կարիքներին: «Փարոսը» ատամնաբուժական անվճար ծառայություններ է մատուցում նաև Շենգավիթում` հաշմանդամ երեխաների կրթական կենտրոնում, և ռազմական ինստիտուտում: Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հիմնադրամը նախատեսել է Հայաստանում 100 տարբեր ծրագիր իրականացնել: Հիմնադրամի ներկայացուցիչներն այսօր ներկայացրել են նաև այս ընթացքում արդեն իրագործված որոշ նախագծեր, մասնավորապես, Գյումրիում և Տավուշի որոշ սահմանամերձ բնակավայրերում 7 բուժկետի, ուսումնական հաստատությունների և սպորտդահլիճների վերանորոգում, վերազինում և այլն: «Նախարարությունն ամեն կերպ աջակցում է այս նախաձեռնությանը»,-ասել է Արսեն Թորոսյանը` ընդգծելով, որ բուժկետերը լուրջ ուշադրության առարկա են, ու դրանց աշխատակիցների աշխատավարձերն առաջիկայում կրկին բարձրանալու են: Õ€Õ«Õ´Õ¶Õ¡Õ¤Ö€Õ¡Õ´Õ¨ Õ¶Õ¡Ö‡ ÕºÕ¡Õ¿Ö€Õ¡Õ½Õ¿ Õ§ ÕºÕ¡Ö€Õ¢Õ¥Ö€Õ¡Õ¢Õ¡Ö€ Õ¾Õ«Õ¿Õ¡Õ´Õ«Õ¶Õ¶Õ¥Ö€ Ö‡ Õ¡ÕµÕ¬ Õ¤Õ¥Õ²Õ¸Ö€Õ¡ÕµÖ" Õ¸Ö'Õ²Õ¡Ö€Õ¯Õ¥Õ¬ Õ¸Ö'Õ²Õ¡Ö€Õ¯Õ¥Õ¬ Õ€Õ¡ÕµÕ¡Õ½Õ¿Õ¡Õ¶Ö‰