
58 просмотры
Միլիոնավոր մարդիկ աշխարհում տառապում են քնի խանգարմամբ:Եթե Դուք օրվա կեսին պառկում և քնում եք 10 րոպեի ընթացքում,ուրեմն՝Դուք ունեք քնի խանգարում:Գոյություն ունեն բազմաթիվ պատճառներ,որոնք նպաստում են դրան,սկսած աշխատանքի վայրում անց կացրած երկար ժամանակից և հեռուստացույց դիտելուց:Այս նյութում մենք կպարզաբանենք,թե ինչ կոպիտ խանգարումների և հիվանդությունների առջև կարող ենք կանգնել: 1.Խանգարումներ կապված գլյուկոզայի տոլլերանտության հետ. Առանց քնի կենտրոնական նյարդային համակարգը դառնում է էլ ավելի ակտիվ,ինչը խոչնդոտում է ենթաստամոքսային գեղձից ինսուլինի ձերբազատմանը,որը անհրաժեշտ է օրգանիզմին՝գլյուկոզայի կապման համար:Այսինքն՝ռիսկ և պայման շաքարային դիաբետի զարգացման համար: 2.Կապ ճարպակալման հետ. Աճի հորմոնը արտադրվում է խորը քնի առաջին փուլում:Տարիքով մարդիկ,քնի ցիկլի ընթացքում,քիչ են ունենում խորը քնի փուլեր,ինչը բերում է աճի հորմոնի սեկրեցիայի ընկճման:Երիտասարդ տարիքում քնի պակասը կարող է բերել այդ հորմոնի քանակի ժամանակից շուտ ընկճման,ինչը կարող է հանգեցնել ճարպի կուտակմանը:Կան նաև հետազոտություններ,որոնք ցույց են տալիս,որ քնի խանգարման կամ պակասի դեպքում իջնում է տեստոստերոնի քանակը,ինչը նույնպես նպաստում է ճարպի կուտակմանը և մկանային զանգվածի կորստին: 3.Հակվածություն ածխաջրերի հանդեպ. Դա կապված է նրա հետ,որ քնի խանգարումը ազդում է լեպտին հորմոնի արտադրման վրա:Այս հորմոնը պատասխանատու է հագեցվածության համար:Այս հորմոնի քանակության իջեցման հետ կապված,Ձեր օրգանիզմը կալլորիաների կարիք կզգա՝հատկապես ածխաջրերի տեսքով,եթե նույնիսկ այդ պահանջը բավարարված է: 4.Դիմադրողականության անկում. Հետազոտությունները ցույց են տվել,որ քնի խանգարումը ազդում է արյան սպիտակ մարմնիկների վրա,որոնք պասասխանատու են իմմունիտետի և ինֆեկցիաների դեմ պայքարի համար: 5.Կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկ. Մելատոնինը,որը արտադրվում է միայն գիշերը,առաջացնում է օրգանիզմի կողմից արտադրվող էստրոգենի քանակի իջեցում:Մելատոնինը,արտադրվում է մութ պայմաններում՝ի պատասկան լույսի պակասի,հետևաբար՝էստրոգենի քնակությունը կարող է բարձրանալ:Իսկ էստրոգենի մեծ քանակը,նպաստում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացմանաը: 6.ՈՒշադրության և կենտրոնանալու կարողության անկում . Հետազոտությունները ցույց են տվել,որ մարդիկ,որոնք արթուն են եղել 19ժամ,զգոնության թեստում արձանագրել են ավելի վատ արդյուն,քան նրանք ում արյան մեջ առկա էր ալկոհոլ 0,08(մարդը կորցնում է իր վերահսկողությունը և խելամիտ դատողությունը): 7.Աթերոսկլերոզ. Քնի պակասի հետևանքով առաջացող սթրեսը,բերում է կորտիզոլի քանակի կտրուկ բարձրացման:Այսպիսի դիսբալանսը կարող է բերել աթերոսկլերոզի(զարկերակի կարծրեցման),ինչը և առաջացնում է սրտային գրոհ:Բացի այդ,կորտիզոլի բարձր քանակություը նպաստում է ճարպի կուտակմանը,մկանային զանգվածի կորստին,ոսկրային զանգվածի կորստին,հանգեցնում է դեպրեսսիայի,հիպերտոնիայի,ինսուլինի ռեզիստենտության(բջիջները կորցնում են ինսուլին կապելու կարողությունը),իջեցնում է աճի հորմոնի և տեստոստերոնի քանակությունը: 8.Դեպրեսսիա. Քնի պակասը նաև բերում է ուղեղում այն նեյրոմեդիատորների հյուծմանը,որոնք պատասխանատու են տրամադրության կարգավորման համար:Այդ պատճառով քնի պակաս ունեցող մարդիկ ավելի շուտ են դեպրեսսիայի մեջ ընկնում: Ապրե՛ք առողջ... Պատրաստեց՝ Հ. Մ.