Friday, May 10, 2024
Նորություններ

ԱՀԿ-ն հոսպիտալացումների եւ մահերի թվի աճ Է սպասում օմիկրոն շտամի պատճառով

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հոսպիտալացումների եւ մահերի թվի աճ Է սպասում կորոնավիրուսի օմիկրոն շտամի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել են ԱՀԿ-ի մամուլի ծառայությունում: «Մտահոգություն առաջացնող տարատեսակի հետ կապված դեպքերի թվի ավելանալու համեմատ մենք ամբողջ աշխարհում սպասում ենք, որ տեղեկատվություն կհայտնվի հոսպիտալացման դեպքերի եւ նույնիսկ մահերի թվաքանակի մասին»,-հայտարարել են ԱՀԿ-ում:

Նախօրյակին Մեծ Բրիտանիան հայտարարել Է օմիկրոն շտամով ախտահարման պատճառով մահվան առաջին դեպքի մասին: «Բազմաթիվ երկրներ դեռեւս հնարավորություններ չունեն հետեւողականորեն անալիզ անել վարակման կամ մահվան բոլոր դեպքերի նմուշները, ուստի մահերի մասին տեղեկատվությունը, որոնք առաջացրել Է կոնկրետ տարատեսակը, կարող Է դժվար լինի ստույգ պատկերացնել:

  Օմիկրոնի ծանր լինելու մասին ավելի մանրամասն տեղեկատվություն սպասվում Է առաջիկա շաբաթներին»,-հավելել են մամուլի ծառայությունում: Կազմակերպությունում ընդգծել են, որ օմիկրոնով ախտահարվածների կլինիկական նկարագիրը լիակատար ըմբռնելու համար անհրաժեշտ Է լրացուցիչ տեղեկատվություն, որը կարող են տրամադրել երկրները՝ հոսպիտալացված հիվանդների մասին տվյալներ փոխանակելով ԱՀԿ-ի կլինիկական տվյալների հարթակի միջոցով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook