Friday, May 17, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ի՞նչ անել, երբ երեխան (կամ մեծահասակը) ցնցումներ ունի

Ի՞նչ անել, երբ երեխան (կամ մեծահասակը) ցնցումներ ունի։

Էպիլեպտիկ ցնցումները կարող են
վախեցնող լինել ականատեսների համար։

Եվ քանի որ միշտ չէ, որ մարդիկ գիտեն ի՞նչ անել՝ խուճապի պահին անում են, այն, ինչ երբևէ լսել կամ տեսել են։
Ցավոք, էստեղ էլ սերնդե սերունդ փոխանցվող պրակտիկաներ կան, որոնք ոչ միայն չեն օգնում, այլև կարող են վնասել ցնցումների մեջ գտնվող երեխային։

✅Խուճապի մի՛ մատնվեք․ էպիլեպտիկ ցնցումները սովորաբար երկար չեն տևում (2-3 րոպե) և ինքնուրույն անցնում են։ Ամեն դեպքում՝ ֆիքսեք ժամանակը՝ եթե ցնցումները 5 րոպեից ավել տևեն՝ «Շտապ օգնություն» զանգեք։

✅Ապահովեք երեխայի անվտանգությունը․ եթե մոտակայքում տաք կամ սուր կամ որևէ այլ բան կա, որ ակամա շարժումների ընթացքում կարող է վնասել երեխային, ապա դրանք անմիջապես հեռացրեք մոտակայքից։

✅Թուլացրեք գլխի կամ պարանոցի շրջանում սեղմող հագուստը (կոճակները քանդեք, օրինակ)։

✅Պաշտպանեք գլուխը հարվածներից՝ ձեռքի տակ եղած որևէ փափուկ բան դրեք գլխի տակ՝ պայուսակ, հագուստ․․

✅Գլուխը կողքի թեքեք, որպեսզի փսխման դեպքում սննդի մնացորդները կամ թուքը շնչուղիներ չգնան։

✅Ցնցումից հետո երեխան որոշ ժամանակ կարող է քնկոտ ու թուլացած լինել։ Մնացեք նրա կողքին՝ մինչև գիտակցությունն ամբողջությամբ վերականգնվի։

✅Գիտակցությունը վերականգվելուց հետո հանգիստ ձայնով խոսեք նրա հետ, ասեք, որ ամեն ինչ կարգին է, դուք իր կողքին եք։

✅Եթե ցնցումը դասարանում կամ որևէ այլ մարդաշատ վայրում է եղել՝ ականատեսներին ասեք, որ հեռանան, որպեսզի գիտակցությունը վերականգնվելիս՝ երեխան չտեսնի հետաքրքրասերների վախեցած կամ խղճահարված դեմքերը։

x Close

Like Us On Facebook