Saturday, April 27, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ինչու է նյութափոխանակությունը դանդաղում տարիքի հետ

Նյութափոխանակության դանդաղեցման խնդիր կարող են առաջացնել մշտական դիետաները եւ սահմանափակումները, «Հինգերորդ ալիք»-ի հետ զրույցում ասել է էնդոկրինոլոգ եւ սննդաբան Տատյանա Ֆիլիպովան։

Բժշկի խոսքով՝ նյութափոխանակության խանգարումների խնդիրը հանդիպում է միջին տարիքի տղամարդկանց եւ կանանց մոտ։ Նյութափոխանակության դանդաղման պատճառ կարող են լինել մշտական դիետաները՝ դրանց կտրուկ ընդհատման հետ մեկտեղ։

«Քաշի ավելացումից դեպի նիհարում եւ նորից քաշի ավելացում՝ սա առաջին հերթին շատ դանդաղեցնում է նյութափոխանակությունը։ Ամեն հաջորդ անգամ ավելի ու ավելի դժվար կլինի նույն սահմանափակումներով նվազեցնել քաշը, այն աստիճան, որ մարդը կարող է պարզապես հասնել «պլատոյի» էֆեկտի»,- բացատրել է սննդաբանը:

Օրգանիզմը դադարում է արձագանքել սննդակարգի փոփոխություններին։ Հետագայում սահմանափակումների պատճառով օրգանիզմը դադարում է ստանալ օգտակար վիտամիններ ու մակրոէլեմենտներ, այսպես սկսվում է հիվանդությունների զարգացումը, պարզաբանել է փորձագետը։ Մարդու մոտ կարող են արյան ճնշման եւ սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրներ առաջանալ:

Եթե մարմնի զանգվածը երկար ժամանակ չի նվազում, դիետոլոգը խորհուրդ է տվել դիմել մասնագետի։ Նա կախտորոշի խնդիրը եւ կօգնի ճիշտ քայլեր ձեռնարկել դրա վերացման համար:

Ֆիլիպովան նաեւ ուշադրություն է հրավիրել սննդի օրագիր պահելու կարեւորության վրա։ Դա կօգնի հետեւել սննդակարգի հավասարակշռվածությանը, հաղորդում է «Մոսկվա 24»-ը։

 NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook