Thursday, May 2, 2024
Նորություններ

Աղոթում եմ նրանց հոգիների խաղաղության համար. Արամ Ա-ն ցավակցել է 15 զինծառայողի մահվան կապակցությամբ

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ցավակցել է Հայաստանի զորամասերից մեկի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով 15 զինծառայողի մահվան կապակցությամբ:

«Խորը ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով 15 երիտասարդ հայորդիների մահվան գույժի մասին:

Աղոթում եմ նրանց հոգիների խաղաղության համար, ընտանիքների մխիթարության և վիրավորների շուտափույթ ապաքինման համար:

Թող Աստված անսասան պահի մեր հայրենիքն ու Հայոց բանակը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Արամ Ա-ի ցավակցության մեջ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook