Thursday, May 2, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ինչ վտանգավոր հիվանդություններով կարող է պայմանավորված լինել մշտական քաղցը

Նորմայից մեծ խորժակն ու անկառավարելի քաղցի զգացումը կարող են վկայել վահանաձև գեղձի հիվանդությունների և շաքարային դիաբետի մասին։ Այս մասին «Մոսկվա 24»-ի հետ զրույցում ասել է թերապևտ Պոլինա Երմոլովան։

Մասնագետի խոսքով՝ մշտական քաղցի ետևում կարող է թաքնված լինել վիտամինների և հանքանյութերի պակասը, սակայն առավել հաճախ այս խնդիրը վկայում է ներզատական համակարգի աշխատանքի լուրջ խանգարումների մասին:

«Օրինակ՝ շաքարային դիաբետի, ինսուլինի պակասի կամ այս հորմոնի նկատմամբ բջիջների կայունության դեպքում գլյուկոզայի՝ բջիջներ ներթափանցելը դժվարանում է: Գլյուկոզայի պակասը խթանող ազդեցություն է ունենում սննդի պահանջի համար պատասխանատու կենտրոնի վրա։ Այսինքն՝ մենք անընդհատ ուզում ենք ուտել։ Սա հաճախ է հանդիպում շաքարային դիաբետով հիվանդների մոտ»,- նշել է բժիշկը։

Անընդհատ ուտելու ցանկության պատճառ կարող են դառնալ նաև վահանագեղձի հետ կապված խնդիրները։ Այս տագնապալի ախտանշանն անտեսելու դեպքում հիվանդությունը կարող է խորանալ, ուստի հարկավոր է ժամանակին միջոցներ ձեռնարկել։

Բացի այդ, մասնագետը խորհուրդ է տվել նաև համապատասխան հետազոտություններն անցնել մակաբուծային վարակն ու հելմինտոզը բացառելու համար, քանի որ մշտական քաղցը կարող է հուշել նաև այս վտանգավոր խնդրի մասին։

tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook