Thursday, May 2, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Խուսափե՛ք տրանսճարպերից

Տրանսճարպերի չարաշահումը`
🛑 տարեկան մոտ 540 000 մահվան պատճառ է,
🛑 34%-ով մեծացնում է ցանկացած պատճառով մահվան ռիսկը,
🛑 28%-ով մեծացնում է սրտի իշեմիկ հիվանդությունից մահացության ռիսկը։

Այս մահերից կարելի է խուսափել՝ հասկանալով, թե որոնք են տրանսճարպերը:

Տրանսճարպերը` չհագեցած ճարպերն են, որոնք մենք ստանում ենք ինչպես բնական աղբյուրներից, այնպես էլ արդյունաբերական արտադրանքներից:
Արդյունաբերական արտադրության տրանսճարպերի օգտագործումը բարձրացնում է շաքարային դիաբետի, սրտանոթային հիվանդությունների և ճարպակալման ռիսկը:

Ո՞րն է տարբերությունը հագեցած, չհագեցած ճարպերի և տրանս-ճարպերի միջև և որո՞նք են դրանց աղբյուրները:

🟠🧀 Հագեցած ճարպերը պինդ են սենյակային ջերմաստիճանում։ Դրանց աղբյուրներն են` կարագը, պանիրը, արմավենու յուղը, արմավենու միջուկը, մսի յուղոտ կտորները, խոզի ճարպը, կոկոսի արտադրանքները, օրինակ` կոկոսի կաթը և կոկոսի յուղերը և այլ արտադրանք:

🟡🥜Չհագեցած ճարպերը սենյակային ջերմաստիճանում հեղուկ են։ Դրանց աղբյուրներն են արևածաղկի, եգիպտացորենի, գետնանուշի, ձիթապտղի և այլ ձեթերը, ձուկը, ծովամթերքը և այլ արտադրանքը:

🔴🍩 Տրանսճարպերը սենյակային ջերմաստիճանում կիսապինդ են: Դրանց աղբյուրներն են մարգարինը, մասնակի հիդրոգենացված յուղերը, տապակված սննդամթերքները, արագ սնունդը, հրուշակեղենը, կարկանդակները, թխվածքաբլիթները և այլ արտադրանքը: Փողոցային և ռեստորանային տապակած մթերքները հաճախ պարունակում են նաև արդյունաբերական արտադրության տրանսճարպեր:

❕ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս սահմանափակել տրանսճարպերի օգտագործումը` ընդհանուր էներգիայի ընդունման 1%-ից պակաս
կամ
✅օրական 2,2 գ-ից պակաս` 2000 կալորիական դիետայի համար:

Հագեցած ճարպերի ընդունումը պետք է կրճատվի մինչև ընդհանուր էներգիայի ընդունման 10%-ից պակաս, իսկ տրանսճարպերինը՝ մինչև ընդհանուր էներգիայի ընդունման 1%-ից պակաս: Արդյունաբերական արտադրության տրանսճարպերը առողջ սննդակարգի մաս չեն և պետք է խուսափել դրանցից:

x Close

Like Us On Facebook