Sunday, April 28, 2024
ՀայտարարություններՆորություններ

Առաջին Կարդիո-ուռուցքաբանության համատեղ միջդիսցիպլինար գիտաժողովը կկայանա ապրիլի 28–ին

Հայաստանում ապրիլի 28–ին ՀՀ ԱՆ Ուոռուցքաբանության ազգային կենտրոնի դահլիճում կկայանա առաջին Կարդիո-ուռուցքաբանության համատեղ միջդիսցիպլինար գիտաժողովը։

Գիտաժողովը կազմակերպել է Նորք – Մարաշ Բժշկական Կենտրոնը՝ Հայաստանի Մանկական Քաղցկեղի և Արյունաբանական Կենտրոնի, ինչպես նաև Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության Ազգային Կենտրոնի հետ համատեղ։

Գիտաժողովի նպատակն է՝ թարմացնել և բարելավել գիտելիքները կարդիո-ուռուցքաբանության ասպարեզում, նպաստել սրտաբանների և ուռուցքաբանների միջև համագործակցության հարթակների ստեղծմանը և դրա արդյունքում բարելավել արյունաբանական և ուռուցքաբանական խնդիրներով բուժառուների սրտի խնամքը։

Գիտաժողովի թիրախային լսարան են հանդիսանում մանակակն և մեծահասակների սրտաբանները, ուռուցքաբանները, արյունաբանները։

Գիտաժողովին մասնակցությունն անվճար է։ Անհրաժեշտ է գրանցվել նախօրոք՝ հետևյալ հղմամբ․ https://forms.gle/1zkXQ8u7XGGTus6cA

Գիտաժողովի ծրագիրը․

Ծրագիր_page-0001 Ծրագիր_page-0002

 

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook