Friday, May 3, 2024
Նորություններ

Թալինում բացվել է ակնաբուժական ախտորոշման կլինիկա

«Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի Թալինի մարզային ակնաբուժական ախտորոշման կենտրոնը հագեցած է գերժամանակակից սարքավորումներով, ծառայություններ կմատուցի վերապատրաստում անցած մարզային բուժանձնակազմը:

Կենտրոնի բացմանը մասնակցել է ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Քնար Ղոնյանը:

3.jpg (468 KB)

«Արձանագրեցինք առողջապահության նախարարության և «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի՝ ավելի քան 30 տարվա համագործակցության ձեռքբերումներից ևս մեկը. Արագածոտնի մարզում Թալինի մարզային ակնաբուժական ախտորոշման կլինիկան կնպաստի մարզում առողջապահական ծառայությունների հասանելիության և որակի բարձրացմանը», նշել է Քնար Ղոնյանը:

2.jpg (440 KB)

«Թալինի մարզային ակնաբուժական ախտորոշման կլինիկան Հայկական ակնաբուժության նախագծի կողմից 2015թ.-ից իրականացվող ՀՀ մարզերում ակնային առողջապահական համակարգի վերականգնմանն ուղղված ծրագրի մաս է: Նախ ստեղծվեցին մարզային ակնաբուժական 5 կենտրոնները՝ հագեցած ախտորոշման և վիրատահության համար անհրաժեշտ բոլոր հնարավորություններով: Այժմ ախտորոշման կլինիկաներ ենք ստեղծում Հայաստանի մյուս մարզերում: Առաջին նման կենտրոնը հիմնել ենք Արմավիրում՝ անցյալ տարի, սա երկրորդն է: Ակնաբուժական ախտորոշման հաջորդ կլինիկան նախատեսում ենք գործարկել Մարտունի քաղաքում», – նշել է Հայկական ակնաբուժության նախագծի տնօրեն Նունե Եղիազարյանը:

4.jpg (585 KB)

Leave a Reply

x Close

Like Us On Facebook