Friday, May 10, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Առատ քրտնարտադրություն. երբ է պետք անհանգստանալ և ինչ անել

Տարվա տարբեր ամիսներին, անկախ եղանակային պայմաններից, շատերը բողոքում են առատ քրտնարտադրությունից՝ նշելով, որ անգամ ոչինչ չանելով, այսպես ասած՝ նստած վիճակում ջուր են դառնում:
👩‍⚕️ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի բժիշկ-էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Գոհար Երիցյանը պարզաբանում է, թե ինչ տեսակներ և պատճառներ կարող է ունենալ առատ քրտնարտադրությունը, արդյոք կոսմետիկ միջոցները բավարա՞ր են խնդիրը լուծելու համար և այլն:
🔴Քրտնարտադրությունը նորմալ ֆիզիոլոգիական պրոցես է, որը նպաստում է օրգանիզմի նորմալ ջերմակարգավորմանը: Սակայն առատ քրտնարտադրությունը՝ հիպերհիդրոզը, պաթոլոգիա է, որը կապված է օրգանիզմի թերմո ռեգուլյացիայի խանգարման հետ: Այն լինում է առաջնային և երկրորդային: Եթե առաջնայինն ունի ֆիզիոլոգական, ապա երկրորդայինը՝ պաթոլոգիկ պատճառներ: Երկրորդայինի դեպքում առատ քրտնարտադրությունը ինչ-որ հիվանդության հետևանք է, հետևաբար՝ պետք է դիմել բժշկի՝ ըստ ախտանիշների և գանգատների հետազոտություններ անցնել:
⚫️Առաջնայինը կախված է շոգ եղանակային պայմաններից, ֆիզիկական գերծանրաբեռնվածությունից, սննդակարգից, կծու, շատ տաք սննդամթերքի օգտագործումից, գենետիկ նախատրամադրվածությունից: Առաջնայինը դրսևորվում է դեռահասների մոտ՝ սեռական հասունացման շրջանում և հղիների մոտ՝ հղիության առաջին եռամսյակում: Առաջնային հիպերհիդրոզի ժամանակ լինում է լոկալ քրտնարտադրություն՝ թևատակ, ձեռքեր, ոտքեր և այլն:
🔴 Իսկ երկրորդային հիպերհիդրոզը լոկալ տեղակայում չունի, քրտնում է ամբողջ մարմինը՝ քնած, թե արթուն, հանգիստ, թե ակտիվ ժամանակ, այսինքն՝ արտաքին գործոններից կախված չէ: Երկրորդային հիպերհիդրոզի պատճառը կարող են լինել մի շարք հիվանդություններ, օրինակ՝ քրոնիկ բորբոքային, թոքերի, երիկամների, ինֆեկցիոն և վիրուսային, էնդոկրին (շաքարային դիաբետ, հիպերթիրեոզ, ճարպակալում) համակարգի, օնկոլոգիական (լիմֆոմաներ, լեյկեմիաներ) հիվանդություններ, մենոպաուզա, վեգետատիվ նևրոզներ և այլն:
⚫️Հետևանքների մասով պետք է նշել, որ առատ քրտնարտադրությունը կարող է հանգեցնել մրսածության հիվանդությունների առաջացման, ունենալ սոցիալ-տնտեսական ազդեցություն, օրինակ՝ երբ մարդիկ անհարմարություններ են զգում (օրինակ՝ թաց ձեռքերի սինդրոմ) , բարդույթավորվում և մեկուսանում շրջապատից, ինչը հանգեցնում է դեպրեսիայի առաջացման:
🔴Կոսմետիկ միջոցների մասով դրանք կարող են արդյունավետ լինել միայն առաջնային քրտնարտադրության դեպքում, երկրորդայինի դեպքում որևէ կոսմետիկ միջոց չի օգնի, պետք է հիմնական պաթոլոգիայի բուժում: Լոկալ քրտնարտադրության դեմ ամենատարածված միջոցը антиперспирант է, բոտեքսը, լազերային միջամտությունները, բժշկի նշանակմամբ կարելի է օգտագործել նաև նյարդային համակարգը կարգավորող միջոցներ և վիտամին Դ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook