Արտամարմնային բեղմնավորում
Ժամանակակից բժշկությունն արդեն ապացուցել է, որ անպտղության բուժման ամենաարդյունավետ եղանակը արտամարմնային բեղմնավորումն է: Այս դեպքում բեղմնավորումը կատարվում է կնոջ մարմնից դուրս: Ստացված սաղմը հետագայում տեղադրվում է կնոջ արգանդ` հղիության հետագա զարգացման համար:
Որպես կանոն, բոլոր միջամտությունները կատարվում են ամբուլատոր պայմաններում:
Որոշ դեպքերում, (բնածին արատ կամ վիրահատական միջամտության հետևանքով առաջացած խնդիրներ) զույգին անմիջապես խորհուրդ է տրվում երեխա ունենալ բեղմավորման հենց այս եղանակով։
Արտամարմնային բեղմնավորումն իրականացվում է մի քանի փուլով.
- նախապատրաստում արտամարմնային բեղմնավորմանը, ձվազատման խթանում,
- ֆոլիկուլի (ձվաբջջի) պունկցիա,
- արտամարմնային բեղմնավորում,
- բեղմնավորումից հետո հղիության կրելիության վերահսկում:
Բեղմավորման այս մեթոդին պետք է դիմել այն ժամանակ միայն, երբ սպառվել են երեխա ունենալու բոլոր հնարավորությունները:
Կարևոր է գիտակցել սակայն, որ ոչ բոլոր դեպքերում է հղիություն գրանցվում առաջին իսկ փորձից հետո: Նման դեպքերում այն, ինչ անհրաժեշտ է անել՝ չհուսահատվել և բժշկի հսկողության նեքո սպասել ցանկալի հղիությանը:
Ուրախ ենք տեղեկացնել, որ «Fertility Center» մարդու պտղաբերության կենտրոնում բազմաթիվ երեխաներ ծնվել են հենց այս եղանակով: Ըստ ՀՀ Առողջապահության նախարարության տվյալների՝ ՀՀ-ում օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների օգնությամբ լույս աշխարհ եկած ամենից շատ երեխաներ ծնվել են հենց «Fertility Center»-ում: