Friday, May 3, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Բացառիկ կլինիկական դեպք «Շենգավիթ» ԲԿ-ում, հեռացվել է մեկ տարեկան երեխայի կոկորդըմպանի բնածին կիստա

«Շենգավիթ» ԲԿ-ի «ԼՕՌ և դիմածնոտային բաժանմունք» ընդունվել է կոկորդըմպանի բնածին գոյացությամբ 1 տարեկան երեխա❗️
Ըստ ծնողների և օբյեկտիվ զննման՝ երեխայի մոտ առկա էր խիստ դժվարացած, սուլոցանման շնչառություն և կերակրկման խանգարում: Գանգատները սրվել են հատկապես վերջին 2 շաբաթվա ընթացքում, փոքրիկը ունեցել է շեշտակի շնչարգելություն❗️
Երեխան նախկինում հետազոտվել էր, կատարվել էր համակարգչային շերտագրում (ԿՏ), ֆիբրոլարինգոսկոպիա, տրվել էր նախնական ախտորոշում՝ կոկորդըմպանի գոյացություն՝ Ստենոզ II աստիճան:
Ըստ ծնողների՝ մինչև անգամ խորհուրդ է տրվել երեխային տեղափոխել արտերկիր՝ հետագա բուժումը շարունակելու համար, սակայն «Շենգավիթ» ԲԿ-ի «ԼՕՌ և դիմածնոտային բաժանմունքի» ԼՕՌ վիրաբույժ Արթուր Պողոսյանը երեխայի հիվանդության պատմության վերլուծության և նոր հետազոտությունների շնորհիվ տվել է վերջնական ախտորոշում, կատարվել է էնդոլարինգյալ-էնդոսկոպիկ վիրահատություն և հեռացվել է գոյացությունը (Կոկորդըմպանի բնածին կիստա)❕
Ներվիրահատական ընթացքում պարզվել է, որ երեխայի կիստոզ պարկը թարախակալված էր, դեֆորմացրել էր երեխայի ձայնաճեղքն ու շնչափողի սկզբնական հատվածը, և առկա էր թարախահոսք դեպի հարըմպանային տարածություն, որն անմիջական վտանգ էր ներկայացնում երեխայի կյանքին:
✅Վիրահատությունը ընթացել է բարեհաջող, երեխան դուրս էք գրվել առողջացումով:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook