ՄԻԶԱՄՈՒՂ ՄԻՋՈՑՆԵՐ
Երիցուկ հոտավետ- խմել թուրմը:
Թուզ- 3 հատ չորացրած թուզը 2-3 րոպե եփել 2 բաժակ ջրով, 10րոպե թրմել, քամել: Ստացված թուրմը խմել մաս-մաս օրվա ընթացքում:
Ձիաձետ-4 թեյի գդալ բուսահումքի վրա լցնել 2 բաժակ եռացրած ջուր, թրմել, քամել:Ստացված թուրմը խմել փոքր կումերով 2 օրվա ընթացքում:Հակացուցված է երիկամների հիվանդության դեպքում:
Գիտական բժշկության մեջ ձիաձետը կիրառվում է որպես հակաբորբոքիչ՝ դիզենտերիայի, ցիստիտների, որպես միզամուղ՝ տարբեր բնույթի այտուցների, որպես հեմոստատիկ՝ արգանդային, թոքային, թութքային, որպես քարալուծ՝ երիկամաքարային հիվանդության ժամանակ
Շաղգամ-մանրացրած 2 –աշի գդալ բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր:Թրմել, ստացված հեղուկը, փոքր չափաբաժիններով, խմել օրվա ընթացքում 4 անգամ:
Եզնարգելի, ազատաքեղի, բիանի արմատները և գիհու պտուղները 25 ական գրամ փոշիացնել, ստացված բուսահումքից վերցնել 1 ճաշի գդալ, վրան լցնել 1 բաժակ սառը ջուր:Թողնել 6 ժամ,ապա եռացնել 15 րոպե, թրմել, քամել: Ստացված հեղուկը խմել 1 օրվա ընթացքում`կում-կում:
Եզնարգելը ժողովրդական բժշկության մեջ հայտնի է որպես միզամուղ և քրտնամուղ, արյունահոսությունը դադարեցնող, ինչպես նաև ամոքող միջոց` գլխացավերի, մարմնի ջարդվածության, ռևմատիզմի, մաշկային քրոնիկական ցանավորումների, ջրգողության, միզուղիների բորբոքումների և դրանց քարային ախտահարումների ժամանակ:Բույսի բոլոր մասերը, հատկապես արմատը, պարունակում են սապոնիններ, գլիկոզիդներ (օնոնին, պսևդոօնոնին, օնոն), տրիտերպենային սպիրտ (օնոցերիլ), եթերայուղ, խեժ, դաբաղանյութեր, կիտրոնաթթու, օսլա:
Սոճի սովորսկսն-10 գրամ բողբոջները եփել 1 բաժակ ջրում,թրմել,քամել:Խմել օրական 3-4 ճաշի գդալ: