Thursday, May 2, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ի՞նչով է պայմանավորված սեռական խանգարումների տարածվածության աճը. պարզաբանում է բժիշկը

Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանը բացատրել է՝ ինչով է պայմանավորված սեռական խանգարումների տարածվածության աճը․

«Վերջերս կատարված լայնամասշտաբ հետազոտությունները փաստում են, որ սեռական խանգարումների տարածվածությունը կրկնակի գերազանցում է սրտի իշեմիկ հիվանդությանը: Մասաչուսեթսի գիտնականների կողմից իրականացված հետազոտությունը արձանագրեց, որ 40-70 տարեկան տղամարդկանց 52 % ունեն էրեկցիայի խանգարում:

Մեկ այլ հետազոտություն` կատարված ռուս գիտնականների կողմից, արձանագրեց առավել վատատեսական արդյունքներ. այսպես, ըստ այդ հետազոտության, 40 տարեկան տղամարդկանց մոտ այս կամ այն աստիճանի սեքսուալ խանգարումներ դիտվում են 39% դեպքերում, 50 տարեկանների մոտ՝ 48% , 57% 60 տարեկանների մոտ, և 67% 70 տարեկանների մոտ:

Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության տվյալներով՝ 2025թ․ էրեկտիլ դիսֆունկցիայով տղամարդկանց թիվը կհասնի 320 միլիոնի։ Գերմանիայում ամեն տասներորդ տղամարդն ունի հիպո- կամ անէրեկցիա, իսկ ԱՄՆ-ում շուրջ 30 միլիոն տղամարդ ունի այս խնդիրը:

Շաքարային դիաբետ ունեցող պացիենտների 50%-ն ունի տարբեր աստիճանի էրեցիայի խանգարում: Ռուսաստանում կատարված հետազոտությունն արձանագրեց, որ ամուսնական զույգերի շուրջ 39.8% ունեն ամուսնական սեքսուալ դիսհարմոնիա՝ աններդաշնակություն, ինչը , կարծում են, հանդիսանում է ամուսնալուծությունների գլխավոր պատճառներից մեկը:

Ապացուցված է հավաստի կապ սեքսուալ խանգարումների և սիրտ-անոթային հիվանդությունների միջև․ սրտի իշեմիկ հիվանդության ժամանակ 44% դեպքերում դիտվում են սեքսուալ խանգարումներ, զարկերակային գերճնշման դեպքում` 15 %:

Բացի այդ, սեռական խնդիրներ կարող են առաջանալ տարբեր դեղորայքային խմբերի շուրջ 200 դեղերի տևական օգտագործման ժամանկ որպես կողմնակի էֆեկտ: Վնասակար սովորույթներց լուրջ ռիսկի գործոններ են հանդիսանում ծխախոտի գործածությունը, խրոնիկ ալկոհոլիզմը, թմրամոլությունը, որոնք կարող են հանգեցնել էրեկտիլ դիսֆունկցիայի 75-95 % դեպքերում:

Սեռական խանգարումների դերը զգալի է նաև տղամարդու անպղության կառուցվածքում․ հաստատված է, որ շուրջ 35% դեպքերում տղամարդու սեռական ֆունկցիայի խանգարման արդյունքում է լինում անպտղություն: Այսպիսով, խիստ կարևոր է սեռական առողջության պահպանումը, որպես մարդու ընդհանուր առողջության բաղկացուցիչ մաս»:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook