Wednesday, May 1, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Ե՞ՐԲ ենք կատարում Լապարասկոպիկ վիրահատություններ

🎯Վերջին տարիներին վիրաբուժության մեջ լայն կիրառություն գտած լապարասկոպիկ վիրահատությունները արդեն բազմիցս ապացուցել են իրենց արդյունավետությունը: Մեթոդը քիչ ինվազիվ է, այսինքն քիչ վնասող: Կատարվում է նուրբ, փոքր անցքերի միջոցով՝ մեծ կտրվածքների փոխարեն, որից հետո դիտվում է պացիենտի առավել արագ և հեշտ կազդուրում: Իրականացվում է միայն ընդհանուր անզգայացման (նարկոզ) պայմաններում:

💢Լապարասկոպիկ վիրահատություններ կատարվում են որովայնի խոռոչի պրակտիկորեն բոլոր օրգանների և պաթոլոգիաների դեպքում:
Լապարասկոպիկ եղանակով առավել հաճախ իրականացվում են՝
📍լեղապարկի հեռացում՝ խոլեցիստէկտոմիա,
📍վիրահատություններ լեղուղիների վրա,
📍որդանման ելունի (“կույր աղի”) հեռացում ՝ ապենդէկտոմիա,
📍ստամոքսի մասնահատումներ, ինչպես բորբոքային այնպես էլ ուռուցքային հիվանդությունների ժամանակ և ներկայումս շատ ավելի լայն կիրառություն ունի ճարպակալման և մետաբոլիկ խանգարումների բուժման ժամանակ՝ #sleeve_gastrectomy,
📍ստամոքսի շունտավորող վիրահատություններ` #RYGB#OAGB
📍բարակ աղիների մասնահատումներ
📍հաստ և ուղիղ աղիների մասնահատումներ և ամբողջական հեռացում
📍հաստ և բարակ աղիքային ստոմաների ձևավորում և դրանց վերականգնողական վիրահատություններ,
📍ճողվածքների ռեկոնստրուկտիվ վիրահատություններ՝ աճուկային, պորտային, վենտրալ, հետվիրահատական, ստոծանու ճողվածքներ:
📍փայծաղի հեռացում,
📍լյարդի մասնահատումներ, պարազիտար (#էխինոկոկ) բշտերի հեռացումներ
📍այլ վիրահատություներ։

————————————————-
Խորհրդատվության համար կարող եք դիմել։
Ընդհանուր և լապարասկոպիկ, բարիատրիկ վիրաբույժ, կոլոպրոկտոլոգ, ուռուցքաբան, “Սլավմեդ” ԲԿ-ի էնդոսկոպիկ ծառայության ղեկավար
Լևոն Նիկիտայի Գրիգորյան
📞 +374 91917838 (FaceTime, Viber, WhatsApp)

Leave a Reply

x Close

Like Us On Facebook