Sunday, April 28, 2024
ՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Գաստրոէնտերոլոգը նշել է հանգստավայրում աղիքային վարակից պաշտպանվելու ուղիները

Գաստրոէնտերոլոգ Սոֆիա Քարդաշովան թվարկել է հանգստավայրում աղիքային վարակներից պաշտպանվելու ուղիները։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Moslenta.ru»-ն, բժիշկը առաջին հերթին հորդորել է զգույշ լինել, որպեսզի ծովի ջուրը չլցվի բերանը ու քիթը։ «Ծովի ջուրը պարունակում է մեծ քանակությամբ միկրոօրգանիզմներ, և երբ ջրի ջերմաստիճանը բարձրանում է, նրանց թիվը մեծանում է, իսկ դա, իր հերթին, մեծացնում է աղիքային վարակի վտանգը, առավել ևս, երբ մարդիկ պատահաբար ջուրը կուլ են տալիս», – ասել է Քարդաշովան:

Կարևոր է չմոռանալ հատկապես ուտելուց առաջ բանջարեղենը, մրգերը, հատապտուղները և ձեռքերը մանրակրկիտ լվանալ, ինչպես նաև մաքուր պահել խաղալիքներն ու հետևել երեխայի ձեռքերի հիգիենային։

Քարդաշովան խորհուրդ է տվել խմել միայն շշալցված կամ եռացրած ջուր և ուտել վստահելի վայրերում։ Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է ստուգել, թե արդյոք միսը կամ ձուկը բավականաչափ եփված են, և հետևել գնված ապրանքների պիտանելիության ժամկետներին ու պահպանման պայմաններին:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook