Եվս երկու պացիենտ կլսի խխունջային իմպլանտի վիրահատության շնորհիվ
17-ամյա Խաչիկ Ղազարյանը և 58-ամյա Հերիքնազ Ոսկանյանը այսուհետ կլսեն՝ առանց որսալու դիմացինի խոսքային շարժումներն ու առանց ավելորդ լարվածության

«Շենգավիթ» ԲԿ-ում, Հայաստանում առաջին անգամ գործարկվեց «MED EL» ընկերության իմպանտով իրականացված խխունջային իմպլանտի սարքը

Հյուրերի ներկայությամբ սարքը գործարկելուն պես վիրահատված երկու պացիենտները՝ 17-ամյա Խաչիկ Ղազարյանը և 58-ամյա Հերիքնազ Ոսկանյանը այսուհետ կլսեն՝ առանց որսալու դիմացինի խոսքային շարժումներն ու առանց ավելորդ լարվածության 

Հանդիսավոր հանդիպմանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, «Շենգավիթ» Բժշկական Կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ուռումյանը, Ռուսաստանի Դաշնությունից հրավիրված աուդիոլոգ Սերգեյ Լևինը, սուրդոմանկավարժ Նազելի Սահակյանը, «Շենգավիթ» ԲԿ գիտական գծով գլխավոր տնօրենի տեղակալ, բ.գ.դ. պրոֆեսոր, ԼՕՌ վիրաբույժ, քիթ-կոկորդ-ականջաբանության գծով ՀՀ ԱՆ խորհրդատու Շուքուրյանը, «Շենգավիթ» ԲԿ գլխավոր բժիշկ Դավիթ Մխիթարյանը և այլ հյուրեր:
Վիրահատությունն իրականացվել էր ս․թ․ նոյեմբերի 20-ին հայտնի ԼՕՌ վիրաբույժ, պրոֆեսոր Դիաբ Հասան Մուհամեդ Ալիի և պրոֆեսոր Արթուր Շուքուրյանի կողմից:

Վիրահատությունների ողջ ֆինանսական ծախսը հոգացել է «Շենգավիթ» ԲԿ գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ուռումյանը:

Սա իր տեսակով արտաքնապես ավելի պարզ, սակայն էլեկտրոնային բաղադրությամբ ավելի մեծ նշանակության սարք է:

Պացինտների հետ շուրջ մեկ տարի աշխատանք կտանի նաև սուրդոմանկավարժը, ով կաշխատի նրանց վարժ խոսքի վրա:
Խխունջային ներպատվաստումը Հայաստանում ունի արդեն 18 տարվա պատմություն:
«Շենգավիթ» ԲԿ նպատակն է նվազեցնել խլությամբ տառապող պացիենտների քանակը Հայաստանում: