Thursday, May 9, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Եվս երկու պացիենտ կլսի խխունջային իմպլանտի վիրահատության շնորհիվ

17-ամյա Խաչիկ Ղազարյանը և 58-ամյա Հերիքնազ Ոսկանյանը այսուհետ կլսեն՝ առանց որսալու դիմացինի խոսքային շարժումներն ու առանց ավելորդ լարվածության🤍
«Շենգավիթ» ԲԿ-ում, Հայաստանում առաջին անգամ գործարկվեց «MED EL» ընկերության իմպանտով իրականացված խխունջային իմպլանտի սարքը✅
Հյուրերի ներկայությամբ սարքը գործարկելուն պես վիրահատված երկու պացիենտները՝ 17-ամյա Խաչիկ Ղազարյանը և 58-ամյա Հերիքնազ Ոսկանյանը այսուհետ կլսեն՝ առանց որսալու դիմացինի խոսքային շարժումներն ու առանց ավելորդ լարվածության 🤍
Հանդիսավոր հանդիպմանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, «Շենգավիթ» Բժշկական Կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ուռումյանը, Ռուսաստանի Դաշնությունից հրավիրված աուդիոլոգ Սերգեյ Լևինը, սուրդոմանկավարժ Նազելի Սահակյանը, «Շենգավիթ» ԲԿ գիտական գծով գլխավոր տնօրենի տեղակալ, բ.գ.դ. պրոֆեսոր, ԼՕՌ վիրաբույժ, քիթ-կոկորդ-ականջաբանության գծով ՀՀ ԱՆ խորհրդատու Շուքուրյանը, «Շենգավիթ» ԲԿ գլխավոր բժիշկ Դավիթ Մխիթարյանը և այլ հյուրեր:
Վիրահատությունն իրականացվել էր ս․թ․ նոյեմբերի 20-ին հայտնի ԼՕՌ վիրաբույժ, պրոֆեսոր Դիաբ Հասան Մուհամեդ Ալիի և պրոֆեսոր Արթուր Շուքուրյանի կողմից:
320428099_699676998192229_4550489063064771131_n
Վիրահատությունների ողջ ֆինանսական ծախսը հոգացել է «Շենգավիթ» ԲԿ գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ուռումյանը:
💢Ի տարբերություն նախորդ նման սարքերի, սա սարքից բացի չունի հավելյալ կապող օղակներ: Սրա մեջ ընդգրկված է կոմպյուտերային ողջ պրոցեսորը, որի օգնությամբ ձայների փոփոխություն է կատարվում, և հիվանդը կարողանում է լսել:
Սա իր տեսակով արտաքնապես ավելի պարզ, սակայն էլեկտրոնային բաղադրությամբ ավելի մեծ նշանակության սարք է:
✅Ժամանակակից բժշկության շնորհիվ՝ կոխլեար իմպլանտը տեղադրվում է ներքին ականջում և արտաքին աշխարհից եկած հնչյունները վերածում ձայնի: «MED EL» ընկերության ականջախեցու իմպլանտը հնարավորություն է տալիս հատկապես երաժշտությունը լսել հնչյունային ողջ նրբերանգներով, և հենց դա է պատճառը, որ աշխարհում այս իմպլանտով վիրահատված շատ պացիենտներ կարողացել են երաժշտական ասպարեզում մեծ հաջողությունների հասնել:
Պացինտների հետ շուրջ մեկ տարի աշխատանք կտանի նաև սուրդոմանկավարժը, ով կաշխատի նրանց վարժ խոսքի վրա:
Խխունջային ներպատվաստումը Հայաստանում ունի արդեն 18 տարվա պատմություն:
«Շենգավիթ» ԲԿ նպատակն է նվազեցնել խլությամբ տառապող պացիենտների քանակը Հայաստանում:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook