Sunday, May 5, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ի՞նչ օգտակար բուտերբրոդներով կարելի է փոխարինել ֆասթֆուդը

Առողջության համար վնասակար ֆասթֆուդը կարելի է փոխարինել ավելի անվտանգ, սեփական ձեռքով պատրասված բուտերբրոդներով, հավաստիացրել է բժիշկ-սննդաբան Միխայիլ Գինզբուրգը (Ռուսաստան)։

Ինչպես նշել է NEWS.ru-ն, ավելի առողջ եւ թեթեւ սնվելու համար հարմար են տանը պատրաստված սենդվիչները, աղցանները եւ կտրատված բանջարեղենները։ Հարմար են նաեւ թթու կաթնային ըմպելիքները, մյուսլիները, ընկույզները եւ անյուղ հավը։

«Օրինակ, բուտերբրոդը։ Վերցնում ենք մի կտոր ցորենի հաց, դրա վրա դնում հազարի մի թերթ, սպանախ, մի կտոր հավի կրծքամիս, թեթւակի աղ ենք ցանում, կարելի է նաեւ լոլիկի շերտ դնել, ահա եւ թեթեւ սնվելու հարմար ուտելիք։ Այս ամենը կարելի է փաթաթել լավաշի մեջ։ Այնքան համեղ նախաճաշ է ստացվում»,- ասել է Գինզբուրգը։

 NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook