Saturday, April 27, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Հերթափոխային աշխատանքը կարող է վտանգավոր լինել ուղեղի համար․հետազոտություն

Հերթափոխային աշխատանքը բացասաբար է անդրադառնում ուղեղի ճանաչողական ունակությունների վրա։ Գրեթե 19000 մարդու մասնակցությամբ 18 հետազոտությունների մետավերլուծության արդյունքները հրապարակվել են Occupational & Environmental Medicine ամսագրում:

Հետազոտողները համեմատել են բժշկական, ոստիկանական, ՏՏ եւ այլ ոլորտների աշխատողների տվյալներ, ապա պարզել են, որ 6 դեպքից 5-ում հերթափոխով աշխատողները զգալիորեն ավելի քիչ արդյունավետ են եղել, քան ոչ հերթափոխով աշխատողները: Հերթափոխով աշխատող մարդկանց մոտ հատկապես տառապել է իմպուլսների վերահսկումը եւ ճանաչողական արձագանքը, ինչպես նաեւ ինֆորմացիայի մշակման արագությունը, հիշողությունը եւ ուշադրությունը:

Գիտնականների կարծիքով՝ հերթափոխով աշխատանքի հիմնական վտանգը կապված է ցիրկադային ռիթմի խանգարումների հետ, ինչը հանգեցնում է քնի խանգարումների, սրտանոթային հիվանդությունների, գիրության, շաքարախտի եւ այլ խնդիրների։ Միեւնույն ժամանակ, հերթափոխային աշխատանքի ազդեցությունն ուղեղի որոշ գործառույթների վրա, ինչպիսիք են ինֆորմացիայի մշակման արագությունը եւ հիշողությունը, անհայտ է մնացել։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook